Ուհանից վերադարձող ինդոնեզացիներին ախտահանել են օդանավակայանում (տեսանյութ)
Header- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Ինդոնեզիայի Բաթամ քաղաքում Չինաստանի Ուհանից ժամանած ուղևորներին հատուկ հեղուկով են ցողել ինքնաթիռից իջնելիս: Համապատասխան կադրերը հրապարակվել են համացանցում:
Business Insider-ի փոխանցմամբ՝ տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ինդոնեզական Batik Air ավիաընկերության ուղևորները ապշում կատարվածից: Վայրէջքից հետո օդանավից իջնելիս ուղևորներին հատուկ պաշտպանիչ համազգեստով մարդիկ են դիմավորել և «ալկոհոլ» բառը հնչեցնելով` նրանց վրա ինչ-որ հեղուկ են ցողել:
Ինդոնեզական աղբյուրներում հեղուկը ներկայացվում է որպես անտիսեպտիկ միջոց:
Երկրի նախագահի մամլո խոսնակը հայտարարել է, որ Բաթամ ժամանած ուղևորները արգելափակված են եղել Ուհանում և Հուբեյ նահանգի այլ քաղաքներում՝ պայմանավորված տեղի տրանսպորտային երթևեկության դադարեցմամբ:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram