Կան ապացույցներ, որ ծնողների համաձայնությունը եղել է. Ռազմիկ Աբրահամյանի փաստաբան (տեսանյութ)
TVArmdaily.am-ը գրում է․
Ռազմիկ Աբրահամյանին ապօրինի որդեգրման մեղադրանք առաջադրված չէ։ Այս մասին AD TV «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ասաց ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ, Վերարտադրողականության պերինտոլոգիայի, մանկավարժության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի փաստաբան Հովհաննես Քոչարյանը։ «Ռազմիկ Աբրահամյանին մեղադրում են ծնողների կամքին հակառակ երեխաներին նրանցից բաժանելու մեջ։ Բայց քրեական գործում կան ապացույցներ, որ ծնողների համաձայնությունները եղել են։ Եթե այդ համաձայնությունները եղել են, բայց ըստ նախաքննական մարմնի դրանք կամավոր չեն ստացվել, այսինքն Ռազմիկ Աբրահամյանը նրանց ստիպել է, ապա կարելի էր նրան այդ արարքը մեղսագրել, բայց նրան այդ արարքը մեղսագրված չէ»,֊ ասաց փաստաբանը։
Նա ընդգծեց, որ համացանցում Աբրահամյանն արդեն մեղավոր ճանաչվել է, բավականաչափ պախարակվել է և իրենք արդեն որոշակի պատկերացում ունեն, թե թունավորման այդ մթնոլորտը որտեղից է գալիս։ «Մենք ավելի ահավոր մեղսագրումների էինք սպասում, ընդհուպ՝ մանկասպանություն, անկախություն, ինչ մեղքերի մեջ ասես էս մարդուն չմեղադրեցին, շատ լավ կազմակերպված տեղեկատվական քարոզարշավ էր՝ մանիպուլյացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ։ Հետևաբար, բնականաբար, բոլորը սպասում էին այս մարդու հրապարակային էքսեկուցիային»։