Հալեպում հրթիռակոծվել են մզկիթ ու մանկապարտեզ
Ուշադրության կենտրոնումԶինված գրոհայինները Հալեպում հրթիռակոծել են մզկիթ ու մանկապարտեզ: Այդ կառույցները վերջերս էին վերանորոգվել, սակայն այսօր կրկին թիրախավորվել են: Զոհերից խուսափել հնարավոր է եղել միայն շնորհիվ այն բանի, որ հավատացյալները մզկիթում չեն եղել, դուրս են եկել հարձակումից մեկ ժամ առաջ: Մանկապարտեզի սաները ևս գրոհի ժամանակ կառույցում չեն եղել:
Մեկ ամսվա ընթացքում սա մզկիթի վրա արդեն հինգերորդ հարձակումն է: Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը հայտնել է, որ Իդլիբի ապառազմականացման գոտում մեկ օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի խախտման 34 դեպք: