Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Էրդողանի անհաջող միջնորդությունը Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն


Պարույր Սեւակի տուն-թանգարանը «Թանգարանների գիշեր» նախագծի շրջանակում ունեցել է քառակի պակաս այցելու

Մշակույթ

ՀՀ մշակույթի նախարարության «Թանգարանների գիշեր» նախագծի շրջանակում Արարատի մարզի Պարույր Սեւակի տուն-թանգարանը մայիսի 16-ին ունեցել է 81 այցելու՝ նախորդ տարվա 358-ի փոխարեն:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տուն-թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանը նշեց, որ այցելուները եղել են մայրաքաղաքից՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանից եւ Գեղարքունիքի մարզից: «Որքան էլ զարմանալի է, այցելուներ չենք ունեցել Արարատի մարզից, չեն եկել նաեւ Սեւակի հայրենի գյուղի ոչ դպրոցականները, ոչ էր ուսուցիչները»,- ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ եթե վարժապետը, ուսուցիչը չի գալիս, ինչպե՞ս կարող է նրա դաստիարակած սերունդը գալ. չէ՞ որ նրանք պետք է իրենց հետեւից նոր սերնդին բերեն: «Ամեն կարեւոր միջոցառում դպրոցը պիտի օգտագործի՝ վառ պահելով այն համոզմունքը, որ գիտությունն ու մշակույթը ավելի մշտատեւ են»,-ասաց նա:

Անդրադառնալով «Թանգարանների գիշեր» նախագծի շրջանակում նախորդ տարվա համեմատ այցելուների թվի այդչափ նվազմանը՝ Գրիգորյանը փաստեց, որ այցելուների թիվը կրկնակի նվազել է նաեւ ողջ տարվա կտրվածքով: «Սա իսկապես մտածելու տեղիք է տալիս: Կարծում եմ, սա մշակութային քաղաքականության բացակայության, նաեւ արտագաղթի արդյունք է: Այսօրվա հետզարգացումը, այսօրվա հացի խնդիրը ետ են մղել նմանատիպ հետաքրքրությունները: Փոխվել են օրախնդիր հարցերի եւ հետաքրքրությունների շրջանակները, նման արժեքները ետին պլան են մղվել»,-ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ մեր արժեքները, գենոֆոնդի միջուկի կրողն ու ոսկե երակը պահողը միշտ էլ այն փոքր մասն է կազմել, որը հիմա էլ կա:

…Մայիսի 16-ին միջոցառումների մեկնարկը տրվել է ժամը 16:00-ին` եղեւնաշար ծառուղու երկայնքով տեղադրված լուսավորվող էկրանների վրա զետեղված Մեծ եղեռնին վերաբերող լուսանկարների եւ հոդվածների ցուցադրությամբ: Ժամը 16:30-ից սկսած թանգարանի տարածքում տեղադրված բարձրախոսի միջոցով հնչել են Կոմիտասի «Պատարագը», Մոցարտի «Ռեքվիեմը», ինչպես նաեւ Սեւակի ստեղծագործությունները` հեղինակի կատարմամբ: Թանգարանի սրահում 20:00-ին նախատեսված է եղել նաեւ դասախոսություն, որի ժամանակ գրականագետները պետք է կարդային «Կոմիտասի եւ հայ ժողովրդի նույնության եւ հարատեւության գաղափարը Պարույր Սեւակի «Անլռելի Զանգակատուն» պոեմում» թեմայով: Սակայն Գրիգորյանը փաստեց, որ այդ ժամերին թանգարանն այցելուներ ընդհանրապես չունեցավ, թեեւ օրակարգը վաղուց ներկայացված եւ տարածված էր, ՀՀ մշակույթի նախարարությունը նույնպես հոգացել էր այդ մասին:

Կարեւորելով նախագիծը, եւ ողջունելով մեկ օրում մեծաքանակ այցելուների ներկայությունը՝ Գրիգորյանն ընդգծեց, թե ցանկալի է, որ նմանատիպ միջոցառումներ կազմակերպվեն յուրաքանչյուր ամիս` ցերեկային ժամերին:

Այսօր` Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, Սեւակի թուն-թանգարանը կրկին նախապատրաստել է դասախոսություն` նվիրված «Եռաձայն պատարագ» պոեմի 50 -ամյակին: Այդ դասախոսությունը կրում է «Պատգամ ապրողներին» խորագիրը:

Տուն-թանգարանը գործում է 1981թվականից: Ամեն տարի մեծանուն գրողի ծննդյան օրը` հունվարի 24-ին եւ մահվան օրը` հունիսի 17-ին կազմակերպվում են հիմնական միջոցառումները: Իրականացվում են նաեւ ընթացիկ միջոցառումներ` կապված որեւէ ստեղծագործության հոբելյանական լինելու հետ: Այս տարի մարտի 21-ին կայացավ Պարույր Սեւակի տուն-թանգարանին կից կառույցի` Զանգակատան բացման հանդիսավոր արարողությունը: Արդեն Զանգակատուն են տեղափոխվել ֆոնդային նյութերը, որին կհաջորդեն դրանց մշակման, դասդասման, թվայնացման աշխատանքները: Տուն-թանգարանում պահվում են ավելի քան 700 գիտաօժանդակ նյութեր՝ գրքեր, լուսանկարներ, նամակներ, հոդվածներ, 340 միավոր անձնական իրեր:
Սեւակի տուն-թանգարանը «Թանգարանների գիշեր» նախագծին միացել է հենց առաջին տարվանից` 2005 թվականից:

Լիլիթ Մաճկալյան

Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունըԿայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Էրդողանի անհաջող միջնորդությունը Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանAmio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում 72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը բռնաբարել են անչափահաս աղջկան և նրա մորը. «Հրապարակ» Ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկովՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը լույս է ընծայել «Ohannes Tchekidjian: Life and Career» աշխատությունը՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը Պարող հարսնացուն հարսանիքի ժամանակ ընկել է լողավազանը և խեղդվել (լուսանկար) Նիկոլին բերել են բոլոր նրանք, ովքեր մերժել են Սերժ Սարգսյանին. Էդուարդ Շարմազանով Վարդենիսում երկու տղամարդ արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Ադրբեջանցի վարորդը դանակահարել է մոսկվացուն, ով նկատողություն է արել կայանելու համար․ զոհ կա (տեսանյութ) Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Լավրովը բացահայտել է ՌԴ-ի հետ հարաբերություններում «Փաշինյանի տրանսֆորմացիայի» մանրամասները ԱՄՆ-ն ու ԵՄ-ն «կդավաճանեն» Հայաստանին․ ՌԴ ԱԳՆՌԴ խաղաղապահները հեռանում են Արցախից․ նոր կադրեր (տեսանյութ) Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացիՈւժեղացված ծառայություն՝ Կառավարության շենքի մոտ Մոսկվան ու Թեհրանը կհակադարձեն Երեւանին․ ռուս քաղաքագետ «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Դրամահավաք՝ գյուղական դպրոցներումՍտեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի Կենդանակերպի այս նշանները սեր կգտնեն մայիսին Շտապ․ Բռնի ուժով քաղաքացիների են բերման ենթարկում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ «Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա»․ ՓաշինյանԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» «Մեռան սիմվոլներ ցույց տալով». Լ. ՄաթևոսյանՈղբերգություն Քարաշամբում․ կա զոհ և վիրավոր
Ամենադիտված