Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴ Զելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում Կիևը Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.com Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարի Երևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրում


«Եր­կու-երեք տար­վա ըն­թաց­քում մենք ունե­նա­լու ենք լուրջ ճգնա­ժա­մա­յին խնդիր­ներ»

Քաղաքականություն

Տնտեսական որոշակի ակտիվություն կա, բայց չկա տնտեսական զարգացում։ Այս կարծիքին է տնտեսագետ Կարեն Ադոնցը, որը տնտեսական ակտիվությունը պայմանավորում է մի քանի գործոններով, որոնց թվում են ավտոմեքենաների ներմուծումը, կապիտալ շինարարությունը, ճանապարհաշինությունը։

 Տնտեսագետի խոսքով, սակայն, կան խնդիրներ, որոնց թվում ավտոմեքենաների նեմուծման հանգամանքն է, որն այս տարի չի ունենալու նույն ծավալը, ինչն ուներ նախորդ տարի։ 

«Ընդհանուր առմամբ, երկու-երեք տարվա ընթացքում մենք ունենալու ենք լուրջ ճգնաժամային խնդիրներ՝ պայմանավորված տնտեսության կառուցվածքով, որովհետև այս կառուցվածքը մեզ զարգացման հնարավորություն չի տալիս։ 

Բացի այդ, աշխատուժի մասնագիտական որակավորման խնդիր ունենք՝ նաև նոր ոլորտներ զարգացնելու տեսանկյունից։ 

Չունենք նաև գործնական լայն ներկայություն շուկաներում, ինչը մեզ համար խնդիր է զարգացման առումով»,«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը՝ նշելով, որ տնտեսական քաղաքականության մեջ ևս հակասական հարցեր կան։ 

«Օրինակ՝ վարչապետը հայտարարում է, որ այս տարվա ընթացքում շուկայից գնված դոլարի ծավալը հասել է 20 միլիոնի: Բայց նշվածն ունի իր մյուս կողմը։ 

Մեր երկիրը չունի հումքային աղբյուրներ, չունի նաև մեքենասարքավորումներ արտադրող ընկերություններ։ Եթե շուկայում արտարժույթի ավելցուկ է առաջանում, նշանակում է՝ երկրի ձեռնարկությունները ներդրումային ակտիվություն չունեն, հակառակ պարագայում կգնեին այդ դոլարը, և զարգացման համար կներմուծեին հումք և մեքենասարքավորումներ։ 

Մեծ հաշվով, տարվող քաղաքականությունը միտված չէ զարգացմանը»,-ասաց տնտեսագետը՝ ընդգծելով, որ ընդհանրապես կա ուռճացնելու, ցուցանիշներն ավելի շատ քաղաքական դարձնելու և այդ առումով ոգևորություն առաջացնելու միտում։ «Մեծ հաշվով, պոպուլիզմի դրսևորումները շատ մտահոգիչ են, որովհետև Հայաստանը զարգացման լուրջ խնդիր ունի։ 

Մեր տնտեսության կառուցվածքը շատ նման է Վրաստանի կառուցվածքին. զբոսաշրջություն, վերամշակող ոլորտ, հանքահումքային արտադրանք, թեթև արդյունաբերություն, կարի արտադրություններ։ Իրականում թվարկվածները շարժիչ ճյուղեր չեն։ Դրանք շատ արագ հագենալու են, և մենք զարգացման առումով լուրջ խնդիրներ ենք ունենալու։ 

Վրաստանն էլ է շեշտը դրել այդ ոլորտների վրա և այսօր արդեն խնդիր ունի։ Հայաստանի համեմատ Վրաստանի տուրիզմը ծավալով հինգ անգամ ավելի մեծ է, բայց անգամ այդ հանգամանքը չի օգնում Վրաստանին զարգացնել տնտեսությունը։ 

Զբոսաշրջությունը համակարգատար ճյուղ է, բայց չի կարող շարժիչ ճյուղ դառնալ։ Շարժիչ ճյուղ են հանդիսանում արդյունաբերության ոլորտները»,-շեշտեց Կ. Ադոնցը։ 

Տնտեսագետը հավելեց՝ պետք է գիտակցենք, որ զարգանալու համար մեզ այլ ոլորտներ են անհրաժեշտ։ «Մեզ մոտ արդեն հայտարարվում է, որ ՏՏ ոլորտի համար մենք պարտավորված ենք աշխատուժ ներմուծել։ 

Իսկ ո՞վ ասաց, որ միայն ՏՏ ոլորտի համար է անհրաժեշտ։ Շատ ոլորտներ աշխատուժի կարիք ունեն։ Ընդհանրապես, նախկինների հետ համեմատվելուց շատ կարևոր է հասկանալ քաղաքական գնահատականը։ Այդ գնահատականը մեր զարգացման հնարավորությունները մսխելն է։

 Սա կարևոր է հասկանալ, որ այնպես չստացվի՝ նոր իրավիճակում զարգացման հնարավորությունները պոպուլիզմով, ինչ-որ փոքր բաներն ուռճացնելով կրկին մսխվում են։ Պետք է գիտակցենք, թե մեր նպատակը որն է»,-ասաց տնտեսագետը։ 

Ամփոփելով՝ նա շեշտեց. «Մեր ՀՆԱ-ն մոտ 14 մլրդ դոլար է, որի 7,5 տոկոս աճը կազմում է մոտ 800 մլն դոլար։ Ավտոմեքենաների ներմուծումից բյուջեն ստացել է մոտ 200 մլն դոլար գումար, ներմուծողներն էլ են ստացել մոտ 200 մլն դոլար եկամուտ։ 

Եթե 7,5 տոկոսից 400 մլն դոլարը հանենք, կունենանք 3-3,5 տոկոս աճ։ Մենք պետք է գիտակցենք այս ամենը, պետք է կոմպենսացնենք այդ անկումը։ 

Մենք գործ չունենք կայուն արտադրական ծավալի հետ, ավտոմեքենաները բերել են՝ հիմա չեն բերելու։ Մենք մոտավորապես 1,4 մլրդ ՀՆԱ պետք է ձևավորենք, իսկ թե ինչպե՞ս և որտե՞ղ՝ արդեն հարց է»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել՝ ավելի ուժգին «Հրապարակ». Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» ԱլիեւինԽոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոցԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
Ամենադիտված