57-ամյա տղամարդը Երևանում «ՎԱԶ-2104» է գողացել․ մանրամասներ Ով է երգել Աննա Հակոբյանի ընթրիքին Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան Պարեկներն ամեն գիշեր ռեյդ են անում Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա Սողոմոնյան Աբովյանում ծեծկռտուք էր եղել, ձայնային ատրճանակից կրակոց էր եղել․ նոր մանրամասներ Իրանը ՀՀ-ին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է անում, շարունակե'ք խաղաղությանն ուղղված երկխոսությունը Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում


«Իշ­խա­նու­թյու­նը պա­լատ­նե­րից փո­ղոց է հո­սել. եր­կի­րը կա­ռա­վա­րող չկա»

Քաղաքականություն

Այսօր օրակարգ են բերվում հարցեր, տեղի են ունենում որոշակի գործողություններ ու գործընթացներ, որոնք դժվար է դիտարկել իրավական կամ քաղաքական լուրջ իրադարձությունների համատեքստում։ Հաճախ անգամ անլրջության սահմանն է հատվում։ 

Այդ սահմանը հատվում է նաև այդ գործընթացներին հետևող քննարկումներում՝ ստվերում թողնելով հարցեր, որոնք իրապես պետք է օրակարգային լինեին։ 

«Իսկ ակնկալիք կա՞ր, որ այլ պատկեր էինք ունենալու»,-անդրադառնալով նկարագրված իրավիճակին՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը՝ խոսելով նշվածից բխող հետևանքների, պատճառների ու վտանգների մասին։ 

«Խնդիրն այն է, որ երկիրը լուրջ հիմնախնդիրներ ունի, իսկ մեր քաղաքական դաշտը դեռ գլուխ չի հանում այդ հիմնախնդիրներից։ 

Եվ, հետևաբար, այսօր ով էլ գա իշխանության, մեծ խնդիրների առաջ է կանգնելու։ 

Ով էլ գա, չի կարողանալու լուծել առկա հարցերը։ Հասարակությունը պահանջելու է, բայց իրենք չեն կարողանալու կատարել տրված խոստումները։ 

Արդյունքում իշխանությունն ընկնելու է նյարդային իրավիճակների մեջ՝ սկսելով անկանխատեսելի և վատ դրսևորումներ ցուցաբերել։ 

Հիմա մենք ականատես ենք լինում հենց այդ փուլին»,-նկատում է մեր զրուցակիցը։ Ստեղծվածի մեջ պատասխանատու կամ մեղավորներ փնտրելու վերաբերյալ Ա. Պեպանյանն իր կարծիքն ունի։ «Ամենահեշտ ճանապարհը, որով շարժվում է հայ մարդը, ամենավերևում գտնվողին մեղադրելն է, բայց ես խնդիրն ավելի գլոբալ տեսանկյունից եմ դիտարկում։ 

Ընդհանուր առմամբ, մեր հասարակության մակարդակը հենց սա է։ Ես դեռ 2018թ. մարտին էի ասում՝ ժողովո՛ւրդ, ինչ կա՝ մենք ենք, և դուք մոլորության մեջ եք, երբ կարծում եք, թե ինչ-որ մարդիկ են մեղավոր, և նրանց հեռացնելուց հետո ամեն ինչ լավ է լինելու։ 

Այդ մարդկանց հեռացրեցին, բայց մենք կրկին նույն վիճակում ենք, թեպետ՝ մի քիչ ավելի վատ։ Իրականում, եթե ուզում ենք այսպես չլինի, պետք է փորձենք հասկանալ, թե ինչպես կարելի է այդ մակարդակը փոխել։ 

Նման խնդիր, ցավոք, ոչ ոք չի դնում։ Նոր եկած երիտասարդների համար սա մի բարդ, անլուծելի խնդիր է, որն իրենց համար դժվար է անգամ ըմբռնելը։ Մենք, կարծես, ինչ-որ փակուղային վիճակի մեջ ենք. եթե դուրս գաս ու ասես՝ հարգելիներս, ասե՛ք՝ ինչո՞ւ է այդպես, ի՞նչ է կատարվում, մեզ ոչ ոք իրական պատասխանը չի տա։ 

Իսկ այն մարդկանց, որոնք գալիս ու ասում են, որ հիմնարար պատճառներ կան, չեն լսում։ Իրենց ասում են՝ եթե ձեր ասած ճանապարհով գնանք՝ հարյուր տարի կտևի»,-ընդգծեց քաղաքական վերլուծաբանը։ Արծրուն Պեպանյանի խոսքով, եթե այլ մակարդակ լիներ, անլրջության վտանգավորությունը ևս կգիտակցվեր։ «Այդ դեպքում այլ ներքին կյանք, արտաքին մարտահրավերների վերաբերյալ ուրիշ վերաբերմունք կլիներ։ 

Բայց մեզանում այդ ընկալումը չկա, ինչպես չկա պետություն ասվածի գիտակցումը։ Ընդամենը մարդիկ են՝ յուրաքանչյուրն իր շահի համար։ Կա ընտանիքի, տոհմի, թիմի ու ախպերության շահ և վերջ, դրանից այնկողմ այլ շահ չկա։ 

Այս պատկերի մեջ ինչ-որ խմբեր իրար հետ կռվում են, բայց պետության և ազգի մասին մտածող իրականում չկա։ 

Հատուկենտ մարդիկ կան, որ այս ամենը հասկանում են, բայց ժողովրդի մեծամասնությունը նրանց չի լսում՝ հայտարարելով, թե բարդ բաներ եք ասում։ Մեր մեջ մեղավոր չկա, մենք հետևանքների մեջ ենք։ Հետևաբար, ունենք այս իրականությունը, որը հետևանք է, որտեղ հիմա էլ նախկին «փրկչին» խաչելով են ուզում «փրկություն» գտնել»,-ասաց նա։ 

Արծրուն Պեպանյանը շեշտեց, որ այսօր, այնուամենայնիվ, քաոսն ավելի շատ է։ «Կան հիմնարար պատճառներ, որոնք մեզ անընդհատ քաոսային վիճակում են պահում։ Բայց ինչո՞ւ է իրավիճակը հիմա ավելի քաոսային, քան երկու տարի առաջ։ 

Պատճառն այն է, որ երկու տարի առաջվա իշխանավորները, որքան էլ վատն էին, ինչ-որ մի մեխանիզմ էին գտել, որով կարողանում էին քիչ թե շատ կառավարելի պահել ամբոխացած մեր բազմությանը։ 

Հիմա մենք իրենց հեռացրել ենք, նորերը եկել են, բայց պատկերացում չունեն նման մեխանիզմի մասին։ Մեր հանրությանը կառավարելու համար նման մի մեխանիզմ է անհրաժեշտ, որի ստեղծման ուժը, պատկերացումն ու էներգիան ներկաները չունեն։ 

Որքան էլ նախկին իշխանությունների կառավարման տարիներին երկիրը չէր զարգանում, իրենք գտել էին ինչոր մի ձև, որ երկիրը ցնցումային իրավիճակում չհայտնվի։ 

Նույնն էր նաև Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ՝ մի տարբերությամբ, որ Լ. Տեր-Պետրոսյանի օրոք դա անում էին մի խումբ մարդիկ. նա ևս չուներ այն կարողությունը, ըստ որի՝ կկարողանար այդ խառը վիճակը միայնակ կարգավորել։ 

Այդ մի խումբ մարդիկ հիմա չկան, որոնք կասեն՝ մասսային այսկերպ են կառավարում։ Սա է պատճառը, որ հիմա նման խառնաշփոթ, անտեր վիճակ է։ Այսօր իշխանությունը փողոցում է, մնում է տեսնել, թե ով է վերցնելու այն։ 

Իշխանությունը պալատներից փողոց է հոսել, իշխանություն, փաստացի, չկա, երկիրը կառավարող չկա։ Փորձ, կարողություն ևս չկա այսօր, դրա համար էլ ամեն տեղ ճաքեր են»,-ընդգծեց մեր զրուցակիցը։ 

Ա. Պեպանյանն ընդգծեց՝ թեպետ նախկինները չէին հայտարարում՝«պետությունը ես եմ», բայց «պետությունն իրենք էին». 

«Յուրաքանչյուր պաշտոնյա, օլիգարխ ու «քրեական» գիտեր՝ ինչ կարող է անել և ինչ չի կարող անել։ Իսկ վերևում գտնվող մարդը կառավարում էր բոլորին։ 

Այսինքն, անձնիշխանն էլ պետք է կարողանա լծակները օգտագործել, որոշակի պատկերացում ունենա պետության կառավարման, ժողովրդի մասին։ 

Եթե այդ կարողությունները չկան, ապա քաոսը խորանում է»։ Խոսելով ընդդիմության կարևորությունը գիտակցելու, քննադատություններն ընդունելու մասին՝ Ա. Պեպանյանը նախ նկատեց.

«Հեղափոխություն կոչվող երևույթը «սիրո և հանդուրժողականություն» անունն ուներ, բայց առաջին օրվանից անհանդուրժողականություն է եղել այլ կարծիք ունեցողների հանդեպ։ Գրոհել են անգամ կառուցողական առաջարկի դեպքում, երբ անգամ քննադատություն չի եղել։ 

Անհանդուրժողականությունը վկայում է իրենց մակարդակի մասին։ Քաղաքական գիտակցության մակարդակի խնդիրը կա, ինչը լավ չէ։ 

Մեծ հաշվով, եթե լսեին խելացի առաջարկները, իրականում 2018թ. մայիսից կարելի էր երկիրը ծաղկեցնել և հանել այս ճահճից»։ Վերլուծաբանը չի բացառում, որ այսօրվա իշխանությունը ինչ-որ մի պահի միայնակ մնալու խնդիր է ունենալու։ 

«Ես դեռ վաղուց եմ կանխատեսել, որ իրենց սպասելու է այն ճակատագիրը, որն ունեցան Լ. Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ-ն՝ 1990թ. շռնդալից հաջողությունից հետո։ 

Ընտրողների 84 տոկոսը ձայն տվեց, բայց քանի որ իրականության վերաբերյալ բավարար պատկերացումներ չունեին, գահավիժեցին։ 

Այս իշխանությանն ահազանգվել է, որ անխուսափելիորեն այդ գահավիժմանն են գնում»,-նշեց նա։ Նա մատնանշեց անհրաժեշտ ու կարևոր մի ճանապարհի մասին։ 

«Այն մարդիկ, որոնք իսկապես անհանգիստ են երկրում ստեղծված իրավիճակով ու մտածելու կարողությունը դեռ չեն կորցրել, պետք է միավորվեն և մտածեն, թե ինչ կարելի է անել, որ երկիրը չգահավիժի։ 

Իրականության մեջ այս ուղղությամբ քայլեր տեսնում եմ։ Այս առումով մի քիչ լավատես եմ։ Հնարավոր է՝ քաղաքական մտածողության մի նոր հոսանք ի հայտ գա, որը կլինի ավելի խորատես, իրատես ու կփորձի լուծումներ առաջարկել։ 

Այդ մարդիկ պետք է հարթակ ստեղծեն, լուծում գտնեն։ Կլսե՞ն իշխանությունները նրանց խորհուրդները՝ շատ ավելի լավ։ Չեն լսի՝ իրենք գիտեն։ Պատմությունից գիտենք, թե նման դեպքերում իշխանությունների հետ ինչ է լինում։ Ոչ ոք հավերժ չէ»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Փաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունը57-ամյա տղամարդը Երևանում «ՎԱԶ-2104» է գողացել․ մանրամասներ Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանՈվ է երգել Աննա Հակոբյանի ընթրիքինԱդրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան Պարեկներն ամեն գիշեր ռեյդ են անումԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԱբովյանում ծեծկռտուք էր եղել, ձայնային ատրճանակից կրակոց էր եղել․ նոր մանրամասներ Իրանը ՀՀ-ին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է անում, շարունակե'ք խաղաղությանն ուղղված երկխոսությունը Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում Ագրոէլեկտրական արևային պարկԱրամեն առողջական խնդիրներ ունի. երգչի կինը հրապարակում է արել. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում․ երեխան խաղալիս քարերով վնասել է 2 մեքենա՝ պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կա Բերման են ենթարկել Լիլիթ ԱվետիսյանինՌուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտմանը. Պիեր դ՛Արժան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՀին Օլիմպիայում բոցավառվեց Փարիզի Օլիմպիական խաղերի կրակը«Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և ԲերդումԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Կոպենհագենի կենտրոնում այրվում է Դանիայի ֆոնդային բորսայի պատմական շենքը (տեսանյութ) ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (Տեսանյութ) Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արային պատկանող «յաշիկը» երթևեկել է հանդիպակաց Սամվել Վարդանյանը դաժան ծեծի է ենթարկվել․ պաշտպանՋրատարը վթարվել է․ ավելի քան 30 ժամ ջուր չի լինի Սարսափելի պատասխանի սպասեք․ Իրանի նախագահը՝ ԻսրայելինUcom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է Ողբերգական դեպք. Մալաթիայի շուկայի տաղավարում տղամարդու մարմին է հայտնաբերվել (լուսանկար) ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներ Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. armlur Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՈվ կփոխարինի Ալեն Սիմոնյանին ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է գործակալին, որը պայթեցրել էր ՈՒԱԾ-ի նախկին սպայի մեքենան (տեսանյութ) Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, համարժեք վարձատրություն պետք է ստանա1 օրով ջրամատակարարումը կդադարեցվիՆոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Kia»-ն Իջևան քաղաքի մուտքի մոտ բախվել է քարե պարսպին․ մայրը տեղում մահացել է, որդին տեղափոխվել է հիվանդանոց Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում Ուշադրություն. Վանաձոր-Ալավերդի ճանապարհին տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար (տեսանյութ) «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված