Սպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվել Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանում Նեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներ Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Իրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը


«Իրավիճակն արդեն անգամ մանկապարտեզային չէ. այն որևիցե լավ բան չի հուշում»

Քաղաքականություն

Բազմիցս առիթ ենք ունեցել անդրադառնալու քաղաքական հարաբերությունների, քննարկումների այն մակարդակին, որն ունեցանք վերջին 1-1,5 տարվա ընթացքում։ 

Այդուհանդերձ, իրադարձությունները՝ պայմանավորված որոշ հայտարարություններով ու գործողություններով, նոր հարցեր են առաջացնում։ 

Այդ հարցերի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ՝ անդրադառնալով նաև Նիկոլ Փաշինյանի՝ Կապանում տեղի ունեցած ասուլիսին, հիբրիդային պատերազմի, «հիբրիդային հեղաշրջման նախապատրաստությունների» վերաբերյալ պնդումներին, ինչպես նաև Սահմանադրական դատարանի շուրջ շարունակվող իրավիճակին։ 

«Իրենք են «թրենդը» տալիս ու ստիպում, որ մյուս ուժերը կամ գործիչները շարժվեն ըստ այդ «թրենդի»»

Սկսելով քաղաքական քննարկումների ու հարաբերությունների խնդրից՝ Գագիկ Համբարյանը նշեց, որ եթե նախկինում կարող էինք այն որպես շրիշակից ցածր մակարդակ ունեցող դիսկուրս որակել, ապա հիմա վիճակը բացասական իմաստով աննկարագրելի է։ 

«Այսօր առկա քաղաքական դիսկուրսի, պաշտոնյաների կամ ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների մակարդակը հիմնականում պայմանավորված է իշխանական թևի և կոնկրետ Նիկոլ Փաշինյանի դրած նշաձողով։ 

Երբ վերջինիս կողմից թույլ է տրվում, այսպես ասած, չափից շատ ազատություն, երբ Ն. Փաշինյանն իրեն դատավորի դեղ է դնում ու այդ տրամաբանության մեջ նախորդ իշխանությունների, ընթացող քաղաքական գործընթացների վերաբերյալ մեկնաբանություններ է անում, ընդդիմության կամ այլ քաղաքական ուժի կողմից արժանանում է համապատասխան արձագանքին։ 

Այս ամենի մեջ բավականին ցածր մակարդակ կա, բայց այլ երևույթ էլ եմ նկատել։ Գրեթե 2 տարվա ընթացքում Ն. Փաշինյանը չդարձավ քաղաքական գործիչ ու մնաց ընդդիմադիր թերթի խմբագրի կարգավիճակում։

 Նա իր կեցվածքով ընդդիմադիր է, չի հասկանում, որ խորհրդարանական երկրի վարչապետ է։ Ընդհանուր առմամբ, այն, ինչ ունենք, աննկարագրելի ցածր մակարդակի վրա է։ Այս իրավիճակն, իհարկե, ինձ որևիցե լավ բան չի հուշում։ 

Այն ատելությունը, որը կա հասարակության մեջ, որը հիմնականում գեներացվում է գործող իշխանությունների կողմից, մի օր մի տեղից պայթելու է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ նշելով, որ այս իրավիճակում իրենց մեծ լուման ունեն այսօրվա իշխանությունները։

 «Իրենք են «թրենդը» տալիս ու ստիպում, որ մյուս ուժերը կամ գործիչները շարժվեն ըստ այդ «թրենդի»։ Իսկ ցածր մակարդակ ասելով՝ նկատի չունեմ միայն պատին, ասֆալտին ծեփելու կամ զուտ գոռգռալու խնդիրը։ 

Այդ հարաբերությունների ու դիսկուրսի ինտելեկտուալ մակարդակը նույնպես սարսափելի ցածր է։ Այս ամենի վառ ապացույցը վերջին սկանդալն էր՝ կապված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ։

 Երկու օր դեգերելուց հետո Ն. Փաշինյանը գալիս ու գրիչ է ցույց տալիս՝ հայտարարելով՝ Հ. Թովմասյանը սրանով էր ինձ փորձում քծնել։ «Հուժկու», «արժանահավատ պատասխանը», որին ամբողջ հասարակությունը սպասում էր, գրիչ էր։ 

Իրավիճակն արդեն անգամ մանկապարտեզային չէ։ Սա նաև վիրավորանք է հասարակությանը։ 

Բացի այդ, ես մի վտանգավոր երևույթ էլ եմ տեսնում։ Հասարակության աչքին իրեն փչացնելով՝ Ն. Փաշինյանը իր հետ փորձում է տանել նաև իր թիմակիցներին։ 

Մեր օրերում անգամ կարող ենք տեսնել, թե ինչպես է վարչապետ բառը մեծատառով գրողը դիմացինին մեղադրում քծնանքի մեջ՝ գրիչ տալու կամ ջան բառը օգտագործելու համար։ Լավ, մենք, առհասարակ, այսպես ո՞ւր ենք հասնելու»,-նշեց Գ. Համբարյանը։

Հորինվել են տերմիններ, որոնք համեմվել են «մոդայիկ»՝ հիբրիդային բառով

Անդրադառնալով Ն. Փաշինյանի՝ հիբրիդային պատերազմի, «հիբրիդային հեղաշրջման» վերաբերյալ հայտարարությանը՝ Գ. Համբարյանը նախ մեկ նախադասությամբ բացատրում է, թե որն է հիբրիդային պատերազմի իմաստը։

 «Հիբրիդային պատերազմը բազմաշերտ, բազմաոլորտ պայքար է՝ հակառակորդի կամ թշնամու դեմ։ 

Այսինքն, այն ենթադրում է նույն ինֆորմացիոն դաշտում տարբեր տեսակի պայքար։ Երևի պարոն Փաշինյանը շատ է լսել այդ բառը, վերջերս միջազգային ասպարեզում շատ է կիրառվում։ 

Բայց վերադառնանք Հայաստան, որտեղ «հիբրիդային հեղաշրջման նախապատրաստություններ» տերմինն օգտագործելը պայմանավորված է մի քանի խնդրով։ 

«Հիբրիդային հեղաշրջման» թեզն այն ամենապրիմիտիվ պայքարն է, որը, ըստ Փաշինյանի, կարելի է տանել այն քաղաքական, հասարակական գործիչների կամ ուժերի դեմ, որոնք իրեն քննադատում են։ 

Ըստ նրա, այդ միջոցով նրանք դասվում են թշնամիների շարքին։

Իրականում հասարակությունը հետհեղափոխական թմբիրից դուրս է գալիս ու ավելի սառը դատողությամբ մոտենում այն հարցին, թե գրեթե երկու տարվա ընթացքում երկրի ղեկավարն ի՞նչ է արել իր համար և ի՞նչ է արել սեփական թիմի համար։ 

Փաշինյանը հասարակության համար վիճակագրական տվյալների տեսքով լավ կյանք է պատրաստել, մինչդեռ իր թիմի շատ ներկայացուցիչներ շոշափելի արդյունքներ ունեն, օրինակ՝ աշխատավարձերի էական բարձրացման տեսքով։ 

Այս ամենը ծածկելու համար Փաշինյանը հնարել է «պետական հեղաշրջման փորձ», «հակահեղափոխություն» տերմինները՝ դրանք համեմելով «մոդայիկ»՝ հիբրիդային բառով, այդպիսով փորձելով հասարակությանը համոզել, թե իշխանության դեմ պայքար կա»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե իշխանությունը նորմալ աշխատեր, ոչ մի վտանգ չէր ունենա։ 

«Ի՞նչ է նշանակում «հիբրիդային հեղաշրջման» փորձ։ 

Թող բացատրի Ն. Փաշինյանը, որը սիրում է ինչ-որ բան ասել ու չապացուցել։ Իրականում այս ամենը միտումնավոր է արվում։ 

Նման կեղծ օրակարգերը միտումնավոր են հորինվում, որպեսզի հասարակության ուշադրությունը սևեռվի, այսպես կոչված, նախապատրաստվող պետական հեղաշրջումների վրա։ 

Իսկ, ընդհանուր առմամբ, ստացվում է, որ հետհեղափոխական Հայաստանում չպետք է ընդդիմություն լինի, Ն. Փաշինյանը միայնակ պետք է գործի և վերջ։

 Եթե իշխանության ներսում չես, որևէ հարցի մասին բարձրաձայնելու դեպքում կարող ես դասվել հակահեղափոխականների շարքում, եթե իշխանության մեջ ես ու ունես սեփական կարծիք և ուզում ես արտահայտել այն, կարող ես դասվել «պետական հեղաշրջում», «հիբրիդային պատերազմ» կազմակերպողների շարքերում»,-նկատեց քաղաքագետը։

Խնդրահարույց են, հպանցիկ, շատ դեպքերում՝ պրիմիտիվ

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, նոր զարգացումները, ըստ քաղաքագետի, տեղավորվում են հիմնականում բոլոր ինստիտուտներն իշխանությանը ենթարկեցնելու գաղափարի մեջ։ 

«ՍԴ-ի շուրջ իրավիճակը ստեղծվել է հենց այն պատճառով, որ Հրայր Թովմասյանը չի համաձայնել «համբուրել» Ն. Փաշինյանի աջը, ինչն արեցին շատերը։ Ն. Փաշինյանը մեծ ուրախությամբ համագործակցում է նախորդ իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչների հետ, բայց Կապանում առանց վատ զգալու հայտարարում է, որ ինքը ցանկություն չունի համագործակցել նախորդ՝ կոռումպացված ռեժիմի որևիցե ներկայացուցչի հետ։ 

Այս ամենը մանկամտություն է հիշեցնում։ Ծիծաղելի, այսպես ասած, ոտքի վրա սարքած փաստարկներ են բերվում, որոնցով, սակայն, հնարավոր չէ ազդել հասարակության ավելի խորը և սթափ մտածող հատվածի վրա։ 

ՍԴ-ի շուրջ ստեղծվածը արդեն խայտառակ իրավիճակ է, որովհետև պարզվեց, որ Ն. Փաշինյանն արդեն նաև դատավոր է։ 

Մենք իրավապահ մարմիններից որևէ քննության արդյունք չունենք, բայց Փաշինյանը կանխավ որոշել է, որ ՍԴ նախագահն ընտրվել է կեղծիքներով»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հետհեղափոխական շրջանում տարբեր մեթոդներով իշխանությանը հաջողվել է ենթարկեցնել մի շարք կառույցների և ինստիտուտների։ 

«Հիմա մնացել է ՍԴ-ն։ Ն. Փաշինյանն արհամարհում է կառավարման համակարգում գործող ինստիտուտների վարկանիշը։ Նա առաջնորդվում է անձնական ու ներթիմային շահերով՝ չընդունելով, որ որևէ ինստիտուտ կարող է անկախ լինել։

 Միակը, որն այսօր չի վերահսկվում, ՍԴ-ն է, որին ամեն գնով փորձում է հասնել»,-հավելեց մեր զրուցակիցը։

Յուրաքանչյուր ասուլիս ավելի շատ վախեր է առաջացնում

Ամփոփելով մեր զրույցը՝ քաղաքագետի հետ զրույցում անդրադարձանք Ն. Փաշինյանի՝ մի քանի ժամ տևած ասուլիսին։ Քաղաքագետը այս առումով շեշտեց. 

«Հաշվի առնելով ուղիղ եթերով ասուլիսին հետևողների թիվը, պետք է ընդգծեմ, որ նրա ասուլիսների նկատմամբ հետաքրքրությունն այն չէ, ինչ սկզբնական շրջանում էր։ 

Իսկ ինչ վերաբերում է բուն ասուլիսին, ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ Փաշինյանը շատ լավ դեմագոգ է, շատ լավ կարողանում է զբաղվել թվային աճպարարությամբ։ Սա, իհարկե, ազդում է բացառապես իր կողմնակիցների վրա։ 

Ավելի խորը, բանիմաց և գործից տեղյակ մարդկանց համար ասուլիսում արտահայտված մտքերը շատ խնդրահարույց են, հպանցիկ, շատ դեպքերում՝ պրիմիտիվ։ 

Առհասարակ, յուրաքանչյուր հերթական ասուլիս ավելի շատ վախեր է առաջացնում ինձ մոտ՝ կապված Փաշինյանի թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական կուրսի հետ»,-եզրափակեց Գ. Համբարյանը։

Աննա Բադալյան

Սպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել՝ ավելի ուժգին «Հրապարակ». Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» ԱլիեւինԽոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոցԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունըԿայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Էրդողանի անհաջող միջնորդությունը Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանAmio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում 72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը բռնաբարել են անչափահաս աղջկան և նրա մորը. «Հրապարակ» Ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով
Ամենադիտված