24 ժամ ջուր չի լինի Հրապարակվել է ՔՊ-ական պատգամավորին վիրավորելու համար ձերբակալված Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Որ ճանապարհով էր եկել Փաշինյանը Ոսկեպար, և ինչու Սուրեն Պետրոսյանին հանդիպման չթողեցին Նախիջևանի ռազմաօդային ուժերը վարժանքներ են անցկացրել Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ) Ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղի տարածքից կանխորոշված ​​է երկու հանգամանքով․ Զատուլին Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ) ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության նախնական ցանկում հայկական նոր հուշարձան կարող է հայտնվել Ուշադրություն դարձրեք մեր երկրում ժողովրդավարական չափանիշների աղետալի վատթարացմանը. ՀՀԿ-ն՝ միջազգային հանրությանը


«Գրիչն այն սիմվոլն է, որ մենք կարող էինք ամբողջ ՍԴ-ն առնել կոնտրոլի տակ, բայց մենք այլ ճանապարհով գնացինք». Փաշինյան

Քաղաքականություն

Գրիչն այն սիմվոլն է, որը ցույց է տալիս, որ մենք կարող էինք ՍԴ–ն առնել կոնտրոլի տակ: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ կապված խնդրին:

«Այսօր ՀՀԿ-ի նախկին իշխանության անդամները երկրից երկիր են գնում, միջազգային կազմակերպությունից միջազգային կազմակերպություն՝ արձանագրելու համար, որ ՀՀ իշխանությունները հետապնդման են ենթարկում ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանին եւ անձնական հաշվեհարդար են փորձում տեսնել նրա հետ:

Փորձ է արվում այս պնդումների միջոցով վնասել Հայաստանի ժողովրդավարական, իրավական պետություն լինելու իմիջը: Սա շատ կարեւոր առանձնահատկություն է, որը գիտեք, շատ մեծ չափով աճում է ամբողջ աշխարհում:

Որքանո՞վ է այս պնդումը համապատասխանում իրականությանը. եկեք հետ գնանք 2018-ի մայիս: Այդ ժամանակ հեղափոխություն էր տեղի ունեցել, բայց ինչպես հիշում եք, ՀՀ նոր կառավարությունը Հրայր Թովմասյանի հրաժարականը ՍԴ նախագահի պաշտոնից չպահանջեց, ոչ թե այն պատճառով, որ սիրում էր կամ չէր սիրում Հրայր Թովմասյանին, այլ որովհետեւ մենք որոշել էինք, որ հարցերին պետք է  մոտենանք ինստիտուցիոնալ իրավական կտրվածքով: Որ եթե կա որեւէ պաշտոնյա, որ շատ թե քիչ օրինական ընտրվել է այդ կարգավիճակում, ուրեմն մենք պետք է ոչ թե անձնական ճաշակով առաջնորդվենք, այլ պետական տրամաբանությամբ: Բանը հասավ այնտեղ, որ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը 2018-ի հուլիսին ասաց, որ չի կարծում, որ Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տա ՍԴ նախագահի պաշտոնից: Մենք բոլորս քննադատվեցինք դրա համար, բայց մենք ասացինք, որ մեր մոտեցումը պետք է ինստիտուցիոնալ լինի»,-ասաց Փաշինյանը:

Նա Նա նշեց, որ այդ ժամանակ կար իրավաբանների եւ մարդկանց խումբ, որոնք 1-2 անգամ իրեն դիմել էին եւ ասել, որ իրականում Հրայր Թովմասյանի գտնվելը ՍԴ նախագահի պաշտոնում ապօրինի է սահմանադրական տրամաբանությամբ. «Բայց կա նաեւ ուրիշ հանգամանք, որ իրենք ունեն տեղեկատվություն եւ իրենց վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ կոմբինացիան հնարավոր չէր լինի իրականացնել:

Եթե անկեղծ ասեմ, այս տեղեկատվությունը նախնական ինձ հետաքրքիր թվաց, բայց ես  չհանձնարարեցի դրանով զբաղվել, որովհետեւ դա 2018-ի հունիս-հուլիս ամիսներն էին: Պատկերացրեք, երկիրը երկու ամիս կառավարություն չէր ունեցել, հեղափոխություն էր եղել եւ ինչ օրակարգ էր հայտնվել իմ սեղանին՝ սկսած օպերատիվ կառավարումից մինչեւ ամենատարբեր հարցեր: Հետո երբ առիթ ունեցա ավելի մանրամասն լսելու այդ մարդկանց փաստարկները, ավելի մանրամասն տեղեկացա, թե ինչի մասին է խոսքը, ինձ համար նույնիսկ չկար ընտրություն՝ դրանով պետք է զբաղվեմ, թե ոչ:»,-ասաց վարչապետը:

Նա նկատեց, որ այդ ընթացքում ՍԴ անդամներից որեւէ մեկի հետ այդ ընթացքում որեւէ խնդիր չեն ունեցել. «Չի եղել մի դրվագ, որ ինչ-որ որոշում լինի, որի հետ կապված խնդիր ունենանք: Այսինքն նորմալ հարաբերություններ են եղել:

Բայց կար փաստ, որը ստուգման կարիք ունի. բնականաբար, ես տալիս եմ հանձնարարական՝ պարզել, թե սա ինչ է:

Այդ ընթացքում ես ստանում եմ հետ ազդակներ, որ այ, եթե այս հարցերով զբաղվենք, սկզբունքային գտնվենք, լարվածություն կառաջանա, խնդիրներ կունենանք, մանավանդ այս շրջանում: Եթե չկա որեւէ պրոբլեմ, ինչի՞ ենք անիմաստ բզբզում, որովհետեւ ՍԴ-ն նորմալ աշխատում է, ՍԴ նախագահն էլ լոյալություն է ցուցաբերում:

Այս հարցը, այո, դրված է եղել իմ սեղանին, բայց ես հաշվի առնելով իմ անցած ճանապարհը, ասել եմ եւ ինքս իմ առաջ խոստացել եմ, որ անսկզբունք կոմպրոմիսների, անսկզբունք խաղերի չեմ գնալու:

Այս խոսակցությունը երկու ամիս գնացել է, որ այ Հրայր Թովմասյանը պատրաստ է համագործակցության, ասում է՝ ես եմ գրել այս Սահմանադրությունը, ի՞նչ կարիք կա այս ամենի մեջ մտնելու, մենք նորմալ աշխատում ենք եւ այլն: Բայց էլի ինձ համար չի եղել հարց, որ ես պետք է ինչ-որ իրավիճակ օգտագործեմ նեղ, կուլիսային պայմանավորվածությունների համար»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այդ ժամանակ էր, որ ի հայտ եկավ նաեւ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակը եւ թեման, որ ՍԴ նախագահի կարգավիճակը օկուպացված է, դարձավ հանրամատչելի:

«Այդ նամակի վրա սկսեցին գալ ամենատարբեր ինֆորմացիաներ: Այն ժամանակ, երբ ՍԴ նախագահի համար ակնհայտ էր, որ իշխանությունը ոչ մի կրեպ չի համաձայնվում իր կողմից արած կեղծիքները կոծկելուն, այդ ժամանակից սկսած ՍԴ նախագահը սկսեց քաղաքական դաշտում որոշակի իր համար պաշտպանություններ փնտրել:

Ըստ էության, այս պրոցեսն իր կուլմինացիային հասավ ապրիլ-մայիս-հունիս ժամանակաշրջանում: Տարբեր տեղերում մարդիկ սկսեցին իրենց համար պաշտպանություններ փնտրել եւ, ըստ էության, այդ պաշտպանությունները ուղղված էին ՀՀ պետական շահերի դեմ:

Արդյունքում հարուցվեցին քրեական գործեր, տեղի ունեցավ ամենամեծ ու կարեւոր բացահայտումները: Փաստացի, ապացուցված, անառարկելի փաստ գոյություն ունի, որ ՍԴ նախագահի ընտրությունը ԱԺ-ում տեղի է ունեցել կեղծիքի միջոցով, դա կեղծ ընտրություն է եղել: Եղել է երկու տրամաբանություն. այդ փաստն օգտագործել եւ ՍԴ նախագահին եւ նրա միջոցով նաեւ ամբողջ ՍԴ-ն առնել վերահսկողության տա՞կ, թե՞ գտնվել սկզբունքային եւ գնալ իրավական ճշգրիտ գնահատականների ու լուծումների ճանապարհով:

Էս գրիչը, որը շատ փոքր դետալ է թվում, իրականում այդ ամեն ինչի սիմվոլն է, այն բանի սիմվոլն է, որ մենք կարող էինք անել այնպիսի քայլեր, որ ՍԴ նախագահը լիներ այնպիսին, ինչպիսին եղել է ՍԴ նախագահն իր ստեղծման առաջին օրից: Այս առումով է կարեւոր այս դետալը:

Բայց ես ուզում եմ ասել, որ ես գնացել եմ ուրիշ ճանապարհով, որովհետեւ հասկացել եմ, որ չի կարելի սիրո եւ համերաշխության հեղափոխությամբ հասնել իշխանության եւ խնդիր դնել ունենալ խամաճիկային ՍԴ: Երբ ՍԴ նախագահը տեսել է, որ դա մեզ պետք չի, դարձել է ընդդիմություն: ՍԴ նախագահը դարձել է քաղաքական ընդդիմություն եւ ներքաշվել է հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ: Դեռ պետք է հետաքննվի, որ եթե այդքան գնացել-եկել են տարբեր տեղեր, ինչ նպատակով են գնացել, ում հետ են հանդիպել, որովհետեւ կարող է պարզվի, որ դա ՀՀ ազգային անվտանգության շահերի  հետ կապված խնդիր է»,-ընդգծեց Փաշինյանը:

«Այսինքն եթե մենք ինֆորմացիա ենք ստանում, որ կոռուպցիոն գործ կա, պետք է ասենք՝ վայ, եկեք նենց անենք, որ այդ կոռուպցիոն գործն օգտագործենք որպես կոմպրոմատ մարդկանց կոնտրոլի տակ պահելու համա՞ր, թե՞ սկզբունքային գտնվենք եւ գնանք այդ ճանապարհով: Սա է ամբողջ ճշմարտությունը, որ այն ժամանակ, երբ որեւէ լեգիտիմ հարց չենք ունեցել, ասել ենք, որ ՍԴ նախագահի հեռանալու հարց չենք դնում: Մենք հո չէինք նստելու մարդկանց վրա պլուս դնենք, մինուս դնենք, ու ճիշտ ենք արել: իսկ երբ տեսել ենք, որ կա ենթադրյալ հանցագործության վերաբերյալ կասկած, մենք սկզբունքային գնացել ենք առաջ:

Փաշինյանը պնդեց, որ մինչեւ այս խնդրի արծարծումը ՍԴ-ն իր որեւէ քայլով վնաս չի տվել պետությանը. «Բայց երբ հասկացել են, որ մենք սկզբունքային ենք լինելու, սկսել են գործել իշխանությունների դեմ, սկսել են քաղաքական բնույթի հայտարարություններ անել: Երբ կոռուպցիոն բնույթի գործեր են բացահայտվել, սկսել են պաշտպանվել»,-ասաց նա:

24 ժամ ջուր չի լինի Հրապարակվել է ՔՊ-ական պատգամավորին վիրավորելու համար ձերբակալված Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Որ ճանապարհով էր եկել Փաշինյանը Ոսկեպար, և ինչու Սուրեն Պետրոսյանին հանդիպման չթողեցին «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Նախիջևանի ռազմաօդային ուժերը վարժանքներ են անցկացրելԻշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ) Ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղի տարածքից կանխորոշված ​​է երկու հանգամանքով․ Զատուլին Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ) ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության նախնական ցանկում հայկական նոր հուշարձան կարող է հայտնվելՈւշադրություն դարձրեք մեր երկրում ժողովրդավարական չափանիշների աղետալի վատթարացմանը. ՀՀԿ-ն՝ միջազգային հանրությանը Սամվելի հետ միասին տեսնելու ենք ձեր վերջը՝ դավաճան թուրք նիկոլ ու քպ խմբակ․ Աննա ՄկրտչյանՏավուշում համայնքապետերին զգուշացրել են՝ «չխոսեք» Ուղիղ միացում. Հրատապ. Ինչ է ուզում հանձնել Տավուշից Փաշինյանը այս անգամ. մանրամասներ ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՆրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԼոռու մարզում 24-ամյա երիտասարդն 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ գործողություններ էր կատարել ու սպանել «Պաշտոնապես հերքվում է»․ Նիկոլ Փաշինյանի խոսնակը՝ վարչապետի՝ Տավուշ այցի մասին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության մեդալակիրները«Որոշումն ընդունվել է երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից»․ Ադրբեջանի նախագահի օգնականը՝ ռուս խաղաղապահների դուրս բերման մասին Ընթերցանության մարաթոն՝ նվիրված Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակինՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին Փաշինյանն ասել է, որ հողերի փոխանակում պետք է անեն. Ոսկեպարցի կին Նոր օդային գծի կառուցման ծրագիրն ունի ստրատեգիական նշանակություն` Մեղրի և Ագարակ համայնքներում և հարակից սահմանամերձ գյուղերում. ԶՊՄԿ Փաշինյանը ոսկեպարցիներին ասել է, թե 90%-ով պայմանավորվել է Բաքվի հետ․ 24News Որտեղ է այժմ ՓաշինյանըՏավուշից պետք է հանվեն Զինված ուժերը, փոխարենը տեղակայեն սահմանապահ ուժերը․ ինչ է ասել ՓաշինյանըԱրևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆՄեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Փախչեցին․ Փաշինյանը հեռացել է ՈսկեպարիցՀանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Բաքուն հայտնում է, թե հայկական դրոն է խոցել Նիկոլ Փաշինյանի և ոսկեպարցիների հանդիպումը սկսվել է ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ՀՀ ԶՈւ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննություն Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Սամվել Վարդանյանին հարցաքննում են, հնարավոր է՝ մեղադրանք ներկայացնեն, բայց ոչ՝ խոշտանգողներին Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Սամվել Վարդանյանի մայրն ուշաթափվեց ՈՒՂԻՂ Հավաք քննչական կոմիտեի դիմաց՝ ի աջակցություն Սամվել Վարդանյանի․ ՈՒՂԻՂԱմբողջ Հայաստանն է խոսում, որ գալիս է. Ոսկեպար համայնքի ղեկավարը՝ Փաշինյանի այցի մասին Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն էՆիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ նախկին շենքը պшյթեցրեցին Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում
Ամենադիտված