Դատարանը վարույթ է ընդունել ՀՅԴ հայցն ընդդեմ Արման Բաբաջանյանի, կուսակցությունը պատգամավորից պահանջում է 1 լումա փոխհատուցում
Ուշադրության կենտրոնումԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը վարույթ է ընդունել ՀՅԴ ԳՄ անդամների հայցն ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:
ՀՅԴ–ն պատգամավորից պահանջում է վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել և վճարել փոխհատուցում:
Tert.am-ի տեղեկություններով ՀՅԴ-ականները Բաբաջանյանից փոխահտուցում են պահանջել 1 լումա:
Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ ՀՅԴ հայցի պատճառը Ազգային ժողովում 2019 թվականի դեկտեմբերի 6-ի պատգամավորի ելույթն է, որի ժամանակ Արման Բաբաջանյանն այդ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն անվանել էր «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության դեմ»: