Այսօր տեղի կունենա վրաերթի հետևանքով մահացած 10-ամյա երեխայի հուղարկավորությունը. նա ընտանիքի միակ երեխան էր
Armdaily.am-ը գրում է․
Այսօր Երևանում դեղի է ունենալու վրաերթի հետևանքով մահացած 10-ամյա Էլենի հուղարկավորությունը։
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյանը իր վարած КамАЗ մակնիշի ՊՆ 1945 Տ համարանիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ թիվ 52 դպրոցի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի էր ենթարկել մի երեխայի։