Փաշինյանն Ապրիլյան պատերազմի վերաբերյալ հարցեր է քննարկել Ռուսաստանի իր գործընկերների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմի վերաբերյալ հարցեր է քննարկել Ռուսաստանի Դաշնության իր գործընկերների հետ:

Փաշինյանն այս մասին ասաց հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«2016թ. ապրիլյան պատերազմի վերաբերյալ «Ֆեյյբուք»-ում իմ գրառումը ծայրից ծայր, և մեր հանրության շրջանում առկա մի շարք մտահոգություններ քննարկել եմ Ռուսաստանի մեր գործընկերների հետ: Ես շատ ուրախ եմ, որ շատ բարեկամական, եղբայրական ռազմավարական-դաշնակցային մթնոլորտում մենք այդ հարցերը քննարկել ենք, խոսել ենք մանրամասն, վերլուծել ենք իրավիճակը մանրամասն, և փոխադարձաբար ստացել ենք մեզ անհրաժեշտ հարցերի պատասխանները»,- ասաց Փաշինյանը:

 
2018 թվականին, երբ Փաշինյանը Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավարն էր, պատասխանելով երիտասարդների հարցերին, հիշեցրել էր ապրիլյան պատերազմի օրերին «Ֆեյսբուք»-ի իր էջում արված գրառման մասին. «Ես ապրիլյան պատերազմի օրերին իմ «Ֆեյսբուք»-ի էջում արել եմ գրառում, որում պնդել եմ, որ Ապրիլյան պատերազմն Ադրբեջանը համաձայնեցրած է եղել Ռուսաստանի հետ: Երկու պատճառով եմ այսպես պնդել. առաջինը` 2008թ. իրադարձություններից տեղյակ եք, երբ Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին փորձեց պատերազմով հսկողության տակ վերցնել Հարավային Օսիան, և դրան հետևեց Ռուսաստանի արձագանքը, որը քիչ էր մնում Թբիլիսին գրավեր: Այսպիսի իրադարձություն վերապրած Ադրբեջանը չէր կարող այսպիսի գործողություն անել, առանց Ռուսաստանի հետ համաձայնեցնելու: Ընդ որում, այդ գործողությունն անել ՌԴ ռազմավարական դաշնակցի նկատմամբ: Երկրորդ` եթե այդպես չլիներ, Ռուսաստանը հենց առաջին օրը վետո կդներ Ադրբեջանին զենքի մատակարարման վրա»,- նշել է Փաշինյանը:
Դատախազությունը ստացել է Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործը ՊՎԾ-ն Մանկավարժական համալսարանում խախտումներ է հայտնաբերել եւ ուղարկել Դատախազություն «Լոռի»-ի ֆուտբոլիստը հեռացել է ակումբից Կորոնավիրուսն առկա է արդեն ավելի քան 50 երկրում Ներ­քա­ղա­քա­կան խնդիր­նե­րի մեջ մխրճվե­լու փո­խա­րեն պետք է լուրջ ար­տա­քին քա­ղա­քա­կան գոր­ծու­նե­ու­թյուն իրա­կա­նաց­նել Ողբերգական վթար Մխչյանում. բախվել են BMW-ն և «ՎԱԶ-2106»-ը. վերջինիս վարորդը տեղում մահացել է. դին գտել են դրսում Հրշեջ-փրկարարները մարել են 17.1 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները Սիրիայում 33 զոհից հետո Թուրքիան գաղթականների համար բացել է սահմանները դեպի Եվրոպա «Որոշակի նոր հանգամանքներ են պարզվում». Գաբրիել Բալայանը՝ բանակում միջադեպերի մասին «Իմ աշխատանքային ազդեցությունը շատ սահմանափակ էր, ավելին անելու հնարավորություն չտրվեց».Օլյա Ազատյանը հրաժարական է տվել «Թու, թու, թու». Նիկոլ Փաշինյանի գրառումը՝ կորոնավիրուսի մասին Քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, այլատյացության ճանապարհով.Արմեն Սարգսյանի ուղերձը Լարսի ճանապարհը բաց է՝ բոլոր տեսակի մեքենաների համար Նիկոլ Փաշինյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Հոսպիտալացվել են 40 հոգի
Ամենաընթերցված
«Թու, թու, թու». Նիկոլ Փաշինյանի գրառումը՝ կորոնավ... Ինչպես է ձևավորվում ատելության խոսքը «Ձեր պատգամավորների հետևից անգամ քաղաքապետարանի ԿԱ... Տեղի է ունեցել առնվազն էթիկական ընդունելի նորմերի ... «Հիմա 205 միլիոն մարդ մի դրամ ա տվե՞լ». Հարց՝ Արայ... Որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանից... ՀՀ վարչապետն արդեն երրորդ անգամ հայտարարեց Արա Բաբ... Անհապաղ պետք է ձեռնարկել ավելի լայնածավալ գործողու... Անհրաժեշտ է ժամանակավորապես փակել Հայ-Իրանական ցամ... Շատ ավելի ճիշտ կլիներ արդեն երեկ սահմանը փակելը. Կ... ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իրանում գտնվող Հայաս... Բարի Սամարացի ընկերությունը վստահված է անգամ վարչա... Լուրջ հարցազրույցի ձևաչափը քոնը չի, քոնը ղժղժան քա... Փաշինյանը գնում է 1997թ-ի փուլային տարբերակին. Էդո... «Ինչո՞ւ հենց ապրիլի 5-ին. ես զուգադիպություններին ... Նոր զվարճալի Արթ-կերպարներ Depteam-ի կողմից ՍԴ-ի հարցը լուծում ենք ու վե՞րջ․․․ Երաշխավորում եմ, որ մարդասպանի դատավարությունը կան... Դանակահարված դեռահասների մոտ նկատվում է դրական դին... Տնտեսական հեղափոխության միֆը
website by Sargssyan