«Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան 21-ամյա ուսանողը մահացել է թռչնագրիպից Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) «Կրոկուսի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է


Ներ­հա­սա­րա­կա­կան ու ներ­քա­ղա­քա­կան մթնո­լոր­տում կու­տակ­ված աղ­բը մաք­րե­լու ժա­մա­նա­կը

Վերլուծություն

Հայաստանում ստեղծված անառողջ մթնոլորտը ոչ միայն պահպանվում է, այլև ավելի է թանձրանում։ Իսկ այդպիսի մթնոլորտի ստեղծման հիմնական պատասխանատուն իշխանություններն են: 

Սա կանոն է բոլոր ժամանակներում, իսկ մեր իրականության մեջ՝ առավել ևս, քանզի գործող իշխանությունների նախաձեռնությամբ հասարակությունը բաժանվեց սևերի և սպիտակների, ընդդիմադիրների նկատմամբ սկսեց գեներացվել ատելության հսկայական էներգիա, ամենօրյա ռեժիմով ընթացավ թշնամիների «մոգոնում»։ 

Հասկանալի է, որ ատելության գեներացման միջոցով իշխանությունները ցանկանում էին հասնել համախոհների որոշակի կոնսոլիդացիայի, սակայն այս պրոցեսի տևական շարունակությունը ապակառուցողական նշանակություն է ձեռք բերել հասարակության համար, որն ի վերջո նաև բումերանգի էֆեկտ է ունենալու։ 

Երբ վարչապետը ամենաբարձր մակարդակով պարբերաբար հնչեցնում է թաթիկներ կտրելու, պատերին ծեփելու և ասֆալտին փռելու կոչեր, իսկ սոցցանցերում քաղաքական ընդդիմախոսների հասցեին հնչում են ամենավերջին հայհոյանքները, ապա նման երևույթները կամաց-կամաց ներմուծվում են հասարակ քաղաքացիների բառապաշար և դառնում են առօրյա երևույթներ։ 

Իսկ առանձին մարդկանց թվում է, որ եթե իրենք ներդրում են ունեցել հեղափոխության իրականացման հարցում, քայլել են, ճանապարհ են փակել և այլն, ուրեմն իրենք անպատժելի են և կարող են իրենց խել քին փչածն ասել և ատելության կոչեր հնչեցնել, որը մյուսների համար վարակիչ նշանակություն է ձեռք բերում։ 

Այսպիսով՝ բարոյահոգեբանական անկումը նոր դրսևորումներ է ստանում, երբ նույնիսկ ողբերգական դեպքը իշխանական շրջանակների կողմից օգտագործվում է քաղաքական դիվիդենտներ ձեռքբերելու և իրենց ընդդիմախոսների վրա ցեխ շպրտելու համար։ 

Ուստի նման պայմաններում պետք չէ զարմանալ, որ հանցագործությունների թվի մեծ աճ է նկատվում։ 

Պատահական չէ, որ իշխանափոխությունից հետո առաջին ինն ամիսներին նկատելիորեն աճել էր սեփականության դեմ ուղղված հանցագործությունների (39,2%-ից 41,8%) և պետական իշխանության, պետական կարգի դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռը (14,2%-ից 15,6%): Սակայն այս միտումը պահպանվել է նաև 2019 թվականի առաջին ինը ամիսների կտրվածքով։ 2019 թվականի հունվար-սեպտեմբերին կատարված հանցագործությունների թիվը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ 1192-ով ավելին է եղել։ 

Ընդ որում՝ ավելացել են և՛ ոչ մեծ ծանրության, և՛ միջին ծանրության, և՛ ծանր, և՛ առանձնապես ծանր հանցագործությունների ցուցանիշները։ 

Հատկապես զգալի աճել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ Ոմանք այսպիսի պատկերը պայմանավորում են համաներման իրականացմամբ, երբ իշխանությունները լրացուցիչ միավորներ հավաքելու համար գնացին նման պոպուլիստական քայլի և չհաշվարկեցին դրա հնարավոր հետևանքները։ 

Սակայն այստեղ խնդիրը միայն համաներումը չէ, այլև այն մթնոլորտի ստեղծումը, որը պարարտ հող է ստեղծում հանցագործությունների իրականացման համար։ 

Երբ իշխանությունները հանցագործությունների դեմ պայքարելու և դրանց նախականխելուն միտված համապատասխան միջոցառումներ կատարելու փոխարեն պետական ռեսուրսները կենտրոնացրել են միայն ընդդիմադիրներին ճնշելու և «ժողովրդի թշնամիներ» փնտրելու վրա, ապա հասարակության բևեռացումը, անառողջ մթնոլորտը և հասարակության բևեռացումը ավելի է խորանալու, ինչի հետևանքները կարող են շատ ծանր լինել, և «Էրեբունի պլազա» հյուրանոցային համալիրում վերջերս կրակոցներ արձակելու դեպքը, դատավորի պատուհանի ուղղությամբ կրակոցը, Աստված մի արասցե, կարող են ընդամենը «ձնծաղիկ» լինել:

 Իսկ երկրում տեղի ունեցող բացասական տեղաշարժերը ժամանակի ընթացքում առաջին հերթին հարվածելու են իշխանությունների վարկանիշին։ 

Փաշինյանը դեռևս հանրային նոր օրակարգ ձևավորելու հնարավորություն ունի, երբ ատելության և թշնամանքի դոզային կփոխարինի համախմբվածության և համերաշխության մթնոլորտը, սակայն վերջինս դեռևս «սիրո և հանդուրժողականության հեղափոխության» կարգախոսների ներքո նախընտրում է ընթանալ ատելության և թշնամանքի գեներացման իներցիայով։ 

Փաշինյանը բազմիցս խոսել է հանրապետության և մասնավորապես Երևան քաղաքի տարածքը աղբից մաքրելու անհրաժեշտության մասին, սակայն դեռևս չի ցանկանում անդրադառնալ ներքաղաքական ու ներհասարակական մթնոլորտում կուտակված աղբը մաքրելու անհրաժեշտությանը։

«Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան 21-ամյա ուսանողը մահացել է թռչնագրիպիցԵվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) «Կրոկուսի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգըԵրևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվիԱրցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Քանի դեռ մենք ենք իշխանության, ոչ ոքին չի հաջողվի շահարկել Թուրքիան․ Էրդողան Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը մեղադրել է Ֆրանսիային՝ «ՀՀ-ին նոր պատերազմի մղելու համար»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողներըԻտալիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-իահաբեկիչներինԱրագածոտնում 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Կոտայքում. «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Մեծ Պահք. Ավագ հինգշաբթիՀասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Մոսկվայի սրճարաններից մեկում հղի կին է մահացել 143 անուն. հրապարակվել են Մոսկվայի Crocus City Hall-ի ողբերգության զոհերի նոր անուններ. ՑԱՆԿ Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԷլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 24 ժամ ջուր չի լինելու Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըԹուրքիայի ՊՆ-ն հերքում է Իսրայելի հետ համագործակցության մասին լուրերը3 ամսվա կյանքա մնացել. Հարություն Մովսիսյանը` հրաշքով փրկվելու և կնոջը կորցնելու մասին
Ամենադիտված