ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևան-նոյեմբերյան միջպետական ճանապարհն է. սա անցնում է ադրբեջանցիներին. Սուրեն Պետրոսյան «Կրոկուս»-ի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել 40–ամյա երևանցին հարվածել է հորը, հարևան կանանցից մեկին է սպանել, մյուսի նկատմամբ՝ սպանության փորձ կատարել Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են «Պուտինին զարմացրել էր Փաշինյանի որոշումը»․ Լավրով «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է․ ոստիկանություն Զախարովան «խանդում» է Փաշինյանին․ Պետդեպն արձագանքել է


«Թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան» այ­ցե­քարտն ար­դեն ժամ­կե­տանց է, գործ­նա­կան քայ­լեր են պետք

Վերլուծություն

Դավոսում հունվարի 21-ին մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որի աշխատանքները տևելու են մինչև հունվարի 24-ը։ 

Այս ֆորումը հոբել յանական է. այն արդեն անցկացվում է 50-րդ անգամ։ Սովորաբար Դավոս է այցելում ավելի քան 3 000 քաղաքական, գործարար, գիտական և մեդիա առաջնորդ աշխարհի ավելի քան 110 երկրից՝ գլոբալ օրակարգի առավել արդիական հարցերի քննարկման նպատակով։ 

Համաշխարհային տնտեսական ֆորումը հայտարարում է «աշխարհը բարելավելու» գործընթացի նպատակներին իր հավատարմության մասին: 

Բացի գլոբալ օրակարգից, կլիմայական փոփոխությունների, տեխնոլոգիաների, առողջապահության և այլ ոլորտների ու խնդիրների շուրջ զեկույցներից ու քննարկումներից, դավոսյան հարթակը տարբեր երկրների կողմից օգտագործվում է պետությունների ղեկավարների միջև հանդիպումների, պայմանավորվածությունների ձեռք բերման, գործարար շրջանակների հետ շփումների և ներդրումների ներգրավման կարևորագույն հարթակ։ 

Անցած տարի հունվարին Հայաստանի կառավարությունն ամենաբարձր մակարդակով մասնակցում էր Դավոսի տնտեսական համաժողովին։ 

Եվ Փաշինյանի հիմնական այցեքարտը իրենց կողմից կատարված «թավշյա հեղափոխությունն» էր, որի շուրջ ՀՀ վարչապետը ելույթներ էր ունենում, հարցազրույցներ տալիս, ներկայացնում իրենց փորձառությունը, թե ինչպես են կարողացել սոցցանցերի կիրառման միջոցով հաջողությունների հասնել, ներկայացնում Հայաստանի ապագայի տեսլականը և այլն։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը, որը հատուկ շեշտադրում էր իշխանափոխությունից հետո Հայաստանի ներդրումային գրավչությունը, ֆորումի շրջանակում հանդիպումներ ունեցավ Լեհաստանի վարչապետի, Սինգապուրի փոխվարչապետի, ինչպես նաև մի շարք միջազգային խոշոր կառույցների ղեկավարների՝ ՎՏԲ Բանկի, ՎԶԵԲ-ի, ԱԶԲ-ի, «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի, JICA-ի նախագահների, eBay ընկերության փոխնախագահի եւ Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի անդամի հետ։ 

Եվ այսպիսի հանդիպումների լուսաբանումից հետո տպավորություն էր ստեղծվում, թե Հայաստանը ներդրումներ ներգրավելու խնդիր չպետք է ունենա, սակայն արդեն մեկ տարի անցել է, բայց Հայաստանում այդպես էլ տեսանելի ներդրումային ակտիվություն չենք տեսնում։ 

Ավելին՝ իշխանափոխությունից հետո ներդրողների համար բարենպաստ միջավայր չի ձևավորվում։ Կառավարության կողմից առաջ քաշված անտրամաբանական որոշումները, մեծաթիվ քրեական գործերի հարուցումը, որոնց մեծամասնությունը, ինչպես հետագայում պարզվում է, անհիմն էին, «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունը, որով ցանկացած պահի կարող է ոտնահարվել բանկային գաղտնիքը և այլ նախաձեռնությունները խոչընդոտում են ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ չհաշված, որ գրեթե ցանկացած բողոքի ակցիա ուղեկցվում է ճանապարհների փակմամբ։ 

Դրան զուգահեռ՝ իշխանությունները, փոխանակ զարգացման օրակարգ ձևավորեն, խրված են ներքաղաքական ճղճիմ խնդիրների մեջ, զբաղված են ընդդիմադիրների հասցեին ատելություն տարածելով և առկա ձախողումների համար նրանց մեղադրելով։ Եվ եթե այս ամենը հաշվի ենք առնում, ապա պարզ է դառնում, թե ինչու վարչապետ Փաշինյանը այս տարի նպատակ չի ունեցել մասնակցել Դավոսի համաժողովին։ 

Թերևս այն սպասված արդյունքը չէր ունենալու, քանի որ վարչապետը չի ձևավորել համապատասխան օրակարգ, թե ինչ հանդիպումներ և ռեալ պայմանավորվածություններ պետք է ունենա համաժողովի ընթացքում, որպեսզի իր այցը չվերածվեր հերթական արտասահմանյան «վոյաժի»։ 

Իսկ «թավշյա հեղափոխության» այցեքարտն արդեն ժամկետանց է, գործնական քայլեր են պետք։ 

Այնինչ, համաժողովի հարթակը լայն հնարավորություն էր ընձեռում բարձր մակարդակով հանդիպումներ ունենալ տարբեր երկրների ղեկավար շրջանակների հետ, որոնց Փաշինյանին իր պաշտոնավարման ընթացքում չէր հաջողվել հանդիպել։ 

Օրինակ՝ համաժողովը լավ առիթ էր ԱՄՆ նախագահի կամ փոխնախագահի հետ հանդիպում ունենալու համար, որոնց հետ ՀՀ վարչապետին այդպես էլ բախտ չվիճակվեց հանդիպել անգամ ԱՄՆ կատարած այցի ընթացքում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևան-նոյեմբերյան միջպետական ճանապարհն է. սա անցնում է ադրբեջանցիներին. Սուրեն Պետրոսյան «Կրոկուս»-ի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել40–ամյա երևանցին հարվածել է հորը, հարևան կանանցից մեկին է սպանել, մյուսի նկատմամբ՝ սպանության փորձ կատարել Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են «Պուտինին զարմացրել էր Փաշինյանի որոշումը»․ Լավրով «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է․ ոստիկանություն Զախարովան «խանդում» է Փաշինյանին․ Պետդեպն արձագանքել էԱրտակարգ դեպք ԵրևանումՆիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԻմ անունից սուտ հայտարարություններ են արվում․ Լևոն Քոչարյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է Մեթյու Միլլերը անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքինԼավրովի խոստովանությունըԻնչ չի կարելի անել Զատիկին. արդյո՞ք խախտում եք հիմնական ավանդույթը Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱհազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցելՌԴ ՊՆ-ից տեղեկացնում ենՎիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասինԵրևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստըԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. ԷրդողանԽոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանԻնչո՞ւ Պուտինը չի գնացել ողբերգության վայր Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան
Ամենադիտված