Շոյգուի տեղակալին կալանավորեցին և տեղափոխեցին մեկուսարան․ ի՞նչ է կատարվում Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Խոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель»-ը, մեքենաները վերածվել են մոխրակույտի «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Սուրեն Պետրոսյանը ՁՊՎ-ում է Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան «Ողջո՜ւյն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է…». Միհրան Մախսուդյանը դեռ հիվանդանոցում է Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել


Վանեցյանի շուրջ իշխանությունների կողմից ստեղծվող միֆերը փուչիկի պես պայթելու են

Վերլուծություն

Արթուր Վանեցյանի կողմից պետական հեղաշրջման փորձի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում տեղեկություններ չեն ստացվել: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն:

Օրերս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը  Ֆակտոր լրատվականի հետ զրույցում հայտարարել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում է նախապատրաստել, որի համար էլ պաշտոնանկ է արվել: ԱԱԾ-ն այս կերպ պայթեցրեց հերթական ֆեյքը կամ իշխանությունների կողմից մեդիամանիպուլյացիայի միջոցով ստեղծվող նոր միֆը:

ԱԱԾ-ի հայտարությունը կարևոր մեսիջ է պարունակում, որն ուղղված թե հասարակությանն ու ՀՀ-ի տարբեր էլիտաներին, թե Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմին:

 

Նախ՝չպետք է Արթուր Վանեցյանի անունը կապել ՀՀ-ում պետական, պալատական հեղաշրջումների հետ և չպետք է շահարկել ԱԱԾ նախկին տնօրենի բարի համբավն ու անունը՝ներքաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով:

Նիկոլ Փաշինյանի օրակարգը պետք է լինի բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը, որոնց թվում նաև ժողովրդագրական լուրջ խնդիրները, ինչի մասին նաև բարձրաձայնել էր Արթուր Վանեցյանը, երբ նշել էր ծննդատների փակման սխալ որոշման մասին: Ժողովրդագրությունն՝ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչն է և անհրաժեշտ է իրական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, այլ ոչ թե փորձել առողջ քննադատությանն արձագանքել թրոլինգի միջոցով:

Հանրության ուշադրությունն առանցքային հարցերից շեղելու համար ամեն օր նոր միֆեր են հորինվում, որոնք մի քանի ժամ կամ օր անց փուչիկի պես պայթում են, սակայն այդ կերպ փորձ է արվում հանրային գիտակցության մեջ որևէ անձի անունը հստակ կապել հանցագործության հետ:

Արթուր Վանեցյանն իր ամբողջ գիտակից կյանքը ծառայել է ԱԱԾ-ում՝զբաղված լինելով պետական, ազգային անվտանգության ամրապնդմամբ և Հայրենիքին ծառայելով: Վանեցյանն երբեք չի ծառայել անձերին՝նա վեր է եղել ներքաղաքական ինտրիգներից և այժմ էլ ԱԱԾ-ի հայտարարությունն այդ ամենի լավագույն ապացույցն է: Իշխանությունը կորցնելու ֆոբիաները գործող իշխանությունները չպետք է կապեն տարբեր մարդկանց հետ՝չունենալով հստակ որևէ ապացույց կամ փաստ: Դա առաջին հերթին անլրջացնում է իշխանություններին և ի ցույց դնում նրանց թուլությունը, այլ ոչ թե կայունությունն ու ուժը:

ԱԱԾ-ի հերքումը Վանեցյանի հետ կապված մեկ այլ կարևոր մեսիջ էլ է պարունակում՝ուղղված Փաշինյանի նեղ թիմին՝առանց ճշտված, փաստերով հիմնավորված տեղեկատվության չպետք է անել քաղաքական հայտարարություններ՝այն էլ պետական հեղաշրջման նախապատրաստման մեղադրանքներ հնչեցնել:

 

 

Եթե չլիներ ԱԱԾ-ի օպերատիվ արձագանքը, ապա Հրաչյա Հակոբյանի հայտարարությունն արագ շրջանառության մեջ կմտներ և Վանեցյանի անունը կասոցացվեր ներքին ինտրիգների և հեղաշրջման հետ: Իշխանությունների հազարավոր ֆեյքեր միշտ էլ պատրաստ են տարածել ցանկացած տեղեկատվություն՝առանց խորանալու բովանդակության մեջ:

Չնայած ԱԱԾ-ի հերքումներին, Փաշինյանի թիմը ցավոտ է ընդունում Վանեցյանի ներքաղաքական ակտիվությունն ու հայտարարությունները, որոնք իրենց մեջ լրջագույն անհանգստություն ու կոչ են պարունակ՝շտկել ՀՀ-ում առկա բազմաթիվ խնդիրներն ու ազգային-պետական շահերը վեր դասել ներքաղաքական դիվիդենտներից ու մանիպուլյացիաներից:

Հրաչյա Հակոբյանը ԶԼՄ-ներին հայտարարել է, որ ինքը չի կարծում, թե Արթուր Վանեցյանի շուրջ կարող է ձևավորվել ռեալ ընդդիմադիր բևեռ:

Հակոբյանն իր հայտարարությամբ փաստացի արտահոսք է տալիս այն մտավախությունների, որոնք առկա են Փաշինյանի թիմում, որ Վանեցյանի շուրջ կարող է ձևավորվել նոր, ռեալ ընդդիմադիր բևեռ: ՀՀ պետական շահերն են թելադրում, որպեզի Վանեցյանի շուրջ տեղի ունենա առողջ ու պետականամետ ուժերի կոնսոլիդացիա: Փաշինյանին անհրաժեշտ են ոչ թե քծնող ու անդեմ գործիչներ, այլ առողջ, կառուցողական ընդդիմություն, որն առաջ կքաշի բազմաթիվ առկա խնդիրների ճանապարհային քարտեզ, այլ ոչ թե կանցնի անձնական վիրավորանքների ու կսահմանափակվի ֆեյքերի ուղղորդված հարձակումներով:

Վանեցյանն այս պահին չի զբաղվում ակտիվ քաղաքականությամբ՝միայն սոցցանցերով իր մտավախություններն է արտահայտում երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների մասով, սակայն անգամ այդ մեսիջները ցավոտ են ընդունվում այսօրվա իշխանությունների կողմից: Եթե Վանեցյանը քաղաքական լուրջ գործոն չլիներ՝արձագանքներն այդքան սուր չէին լինի, ինչը բացահայտում է նաև ներքին վախերը:

Արթուր Վանեցյանին փորձելու են կապել այս կամ այն թիմի, անձանց, էլիտաների հետ, սակայն նա լինելով ԱԱԾ սպա, գեներալ ու պետականամետ գործիչ վեր է կանգնելու տարբեր խմբերի շահերից ու ծառայելու է միայն ժողովրդին, պետական, ազգային շահերին՝քննադատելու է թե նախկին արատավոր երևույթները, թե ներկա՝կաշկանդված չլինելով որևէ հանգամանքով:

Աշոտ Արամյան

Շոյգուի տեղակալին կալանավորեցին և տեղափոխեցին մեկուսարան․ ի՞նչ է կատարվումԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Խոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель»-ը, մեքենաները վերածվել են մոխրակույտի «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍուրեն Պետրոսյանը ՁՊՎ-ում է Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան «Ողջո՜ւյն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է…». Միհրան Մախսուդյանը դեռ հիվանդանոցում է Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Ռուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The Sun Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մախսուդյանին տարել են հիվանդանոցՈրտեղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա-ն՝ Էրդողանին Բшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել էԽոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանԳազ չի լինի Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Տավուշում բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել՝ բացի Սուրեն Պետրոսյանից24 ժամ ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանը և իշխանական վերնախավը Ծիծեռնակաբերդում են․ ուղիղՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»Առեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըԱռեղծվածային դեպք՝ Կոտայքում. ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը․ Ալիևը՝ Զանգեզուրի միջանցքի մասին Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա», ամիսներ առաջ էթնիկ զտում էին անում Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-իցԵս պնդում եմ, որ դիրքերի հետքաշում է եղել, կոնկրետ դիրքն էլ ասում եմ. Գեղամ Մանուկյան Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Նարեկ Մանասյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը․ բռնցքամարտի ԵԱ.Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր»
Ամենադիտված