Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Խոշոր հրդեհ՝ Հայաստանում Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան ՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ


Զկրտալը, հորանջելը, փռշտալը, ձգվելը… Ի՞նչ է օրգանիզմը փորձում ասել մեզ մարմնի լեզվով

Life

Մեզ հետ այնպիսի՜ բաներ են կատարվում: Իսկ մենք նույնիսկ չենք մտածում, թե ինչու՞: Օրինակ, պառկած ենք լոգարանում, լոգանք ենք ընդունում, իսկ մեր մատների բարձիկներն այդ ընթացքում կնճռոտում են: Կամ երբ զկրտում ենք, ջուր ենք խմում փոքր կումերով և չգիտենք, թե ինչու՞:

Մեր բոլոր «ինչու» և «ինչի համար» հարցերին պատասխանել է հրաշալի սրտաբան, սրտանոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, ԺԲՌՀ-ի բժշկական ֆակուլտետի հոսպիտալային վիրաբուժության բաժնի պրոֆեսոր Ալեքսեյ Զուդինը: Եվ այսպես, ի՞նչ «խոսքերով» է մեզ հետ խոսում մեր մարմինը:

1. Հորանջում ենք

Հորանջելու պատճառը հիպոքսիան է, երբ ուղեղը թթվածնի պակաս ունի: Հենց այդ պատճառով մենք ոչ թե սովորական, այլ ուժեղացրած շնչի կարիք ունենք (ուժեղ և խորը): Հորանջելու ժամանակ մենք ավելի շատ օդ ենք ներշնչում, քան ուղղակի շնչելիս: Շնչուղիները բացվում են, և ավելի շատ թթվածին է անցնում արյան մեջ: Ինչու՞ ենք հորանջում, երբ քնել ենք ուզում կամ ուղղակի հոգնած ենք: Հոգնածության հետևանքով հյուսվածքներում կուտակվում է ածխաթթու գազի ավելցուկ, ուստի առաջանում է թթվածնի պակաս: Մենք նաև հորանջում ենք, երբ ձանձրանում ենք կամ երբ պետք անենք այն, ինչ չենք ուզում: Եվ դա բացատրելի է: Երբ մենք «չուզելով» ենք աշխատում, շատ ավելի արագ ենք հոգնում: Եվ կրկին հոգնածություն է առաջանում, և մենք հորանջում ենք՝ թթվածին ստանալու համար:

Իսկ գիտե՞ք, թե ինչու է հորանջելը վարակիչ: Երբ ինչ-որ մեկը հորանջում է, նրանից հետո բոլորը սկսում են հորանջել: Հոգեբաններն ասում են, որ այդ «վարակը» մեզ է հասել մեր նախնիներից. հին ժամանակներից բոլորը ասես հրամանով հորանջում էին, երբ ցեղախումբի մարդիկ միաժամանակ պառկում էին քնելու: Ճիշտ է, սա դեռ տեսություն է:

2. Փռշտում ենք


Քթի խոռոչներում փոշի է կուտակվում, լորձաթաղանթը չորանում է և գրգռվում, գրգռվում են նյարդային վերջավորությունները, և մենք փռշտում ենք: Փռշտոցի արդյունքում տեղի է ունենում կտրուկ արտաշունչ, որն օգնում է «դուրս շպրտել» քթից ավելորդությունները, որպեսզի ոչ մի աղբ չհայտնվի քթըմպանում կամ ավելի խորը: Այսինքն, փռշտոցը պաշտպանական ռեակցիա է: Ի դեպ, փռշտոցի ժամանակ արտաշնչվող օդի արագությունը 130 կմ/ժ է: Եթե մարդ փռշտում է իրար հետևից 2-3 անգամ, ապա ոչ մի վտանգավոր բան չկա:

Սակայն 10-ից ավել փռշտալու դեպքում, դա արդեն խնդիր է: Ամենայն հավանականությամբ, քթի լորձաթաղանթի վրա այտուց կա: Օրգանիզմն ընկալում է այտուցվածությունը որպես գրգիռ և փորձում է դրանից ազատվել, «դուրս փռշտալ»: Սակայն այտուցվածությունը դրանից չի անհետանում: Իրար հետևից շատ անգամ փռշտալու դեպքում փորձեք կաթեցնել քթի մեջ անոթները նեղացնող կաթիլներ: Կաթիլները կօգնեն նվազեցնել այտուցվաությունը:

3. Ձգվում ենք

Գոնե ինչ-որ բան մենք կարող ենք կառավարել: Մենք ձգվում ենք մեր ցանկությամբ: Իսկ ինչու է նման ցանկություն առաջանում: Այդպես օրգանիզմը պատրաստում է մկանները ֆիզիկական ծանրաբեռնվածության: Ընդարմազերծում է, տաքացնում: Երբևէ հետևե՞լ եք կատուներին: Նրանք քնից հետո երբեք միանգամից չեն վեր կենում: Նախ ձգվում են իրենց բոլոր թաթերով, քայլ անելուց առաջ վերականգնում են արյան շրջանառությունը: Ձգումը միայն առավոտյան «չի արթնացնում». հոգնածությունից մկաններում կուտակվում է կաթնաթթու, և այն «վերացնելու» համար պետք է ձգվել, ձգել մկանները, ինչպես և պարապմունքից հետո:

4. Զկրտում ենք

Փոքր երեխաները զկրտում են, երբ մրսում են, երբ ծարավ են կամ շատ են կերել: Չափահասների մոտ զկրտոցը ազդաբշան է, որ մարսողական համակարգում ինչ-որ բան այն չէ: Լինում է, որ զկրտոց է սկսվում նրանց մոտ, ովքեր ոգելից խմիչք են օգտագործել։ Ամենից հաճախ մենք զկրտում ենք, երբ չափազանց շատ ենք ուտում: Եվ ոչ թե ուղղակի շատ, այլ ագահաբար և արագ: Կծում ենք մեծ կտորներ, լավ չենք ծամում և դրանով գրգռում ենք շարժուն նյարդը: Դա գանգուղեղային նյարդերից մեկն է, այն գլխուղեղից կոկորդի երկայնքով գնում է դեպի ստոծանի և ստամոքս: Երբ ուտելիքի մեծ կտորները կերակրափողում են, նրանք գրգռում են շարժուն նյարդը, և վերջինս ազդանշաններ է հաղորդում կերակրափողի և ստամոքսի մանրաթելերին՝ առաջացնելով կծկումներ։ Այս կծկումների միջոցով օրգանիզմը, ինչպես և փռշտոցի ժամանակ, փորձում է ազատվել կերակրափողի լորձաթաղանթի այտուցվածությունից:

Թե ինչպես հաղթահարել զկրտոցը, կախված է դրա պատճառից: «Ոչ սթափ» զկրտոցից կազատի սառը հեղուկը մանր կումերով ըմպելը: Շատ ուտելու պատճառով առաջացած զկրտոցից կարելի է ազատել նաև շունչը պահելով: Թե առաջին, թե երկրորդ մեթոդները արգելակում են շարժուն նյարդի գրգռումը: Իսկ վախեցնել զկրտացողին հաստատ պետք չէ: Բուժման այդ մեթոդը բժիկների կողմից հաստատված չէ:

5. Քնելիս ցնցվում ենք
Երբեմն մենք հասցնում ենք դա զգալ, երբ, քուն մտնելիս, հանկարծ կտրուկ արթնանում ենք, քանի որ ձեռքերը և ոտքերն ինքնըստինքյան ցնցվում են: Դա նորմալ է, չնայած որ անհարմար է: Բանն այն է, որ քնելիս շնչառությունը հանգստանում է, զարկերակային բաբախը դանդաղում է, մկանները թուլանում են, և օրգանիզմը վախենում է, որ մենք կարող ենք քնել … ընդմիշտ: Եվ հենց այդ ցնցումով ուղեղը մեզ արթնացնում է, որ վերկսկսի նորմալ շնչառությունը, որ այն չափազանց դանդաղ չլինի: Ահա այդպիսի մշտական վերահոսկողություն:

 

6. «Ծեր մատներ»

Երբ մենք երկար պառկում ենք լոգարանում կամ ինչ-որ բան ենք լվանում, մեր մատների բարձիկները կնճռոտվում են: Երեխաները սիրում են ուսումնասիրել «ծեր մատների» պատկերները: Ինտերնետում «առասպել» կա, որ այդ պատկերները առաջանում են մաշկի վրա, որ ոտքերի և ձեռքերի մատները ջրի մեջ ավելի կպչուն դառնան և չսահեն. հիշեցնում է մեքենաների ձմեռային անվադողերի պաշտպանիչները, որոնք ճանապարհի հետ ավելի լավ շղթայակցում ապահովում: Իրականում ամեն ինչ ավելի պարզ է: Մատների և կրունկների մաշկը չորս անգամ ավելի հաստ է, քան մարմնի այլ մասերինը: Այդ իսկ պատճառով այն ավելի լավ է ջուր ներծծում և «ուռում»:

7. Սագամաշկ

«Սագամաշկն» առաջանում է, երբ մենք մրսում ենք, սակայն երբեմն պատահում է, որ երաժշտությունը կամ ֆիլմն այնքան ազդեցիկ են, որ մենք փշաքաղվում ենք: Դա շատ պարզ է բացատրվում` կրկին նախնիներից ժառանգություն ենք ստացել։ Նրանք, ինչպես հիշում ենք, մազոտ էին: Եվ երբ մեր նախնիները մրսում էին կամ վախենում, նրանց մազածածկույթը կանգնում էր (տաքության, աղվամազության և վախեցնելու համար): Այդ մազածածկույթը դարերի ընթացքում ընկել է, այնպես որ այժմ առաջանում են ուղղակի կլոր-բշտիկներ:

8. Արցունքներ

Թե ինչու են աչքերը արցունքոտվում, երբ աչքի մեջ շյուղ է հայտնվում, շատերը գիտեն: Այդ ռեֆլեքսը մաքրում է կեղտը և պաշտպանում է աչքերը քերծվածքներից և վնասվածքներից: Իսկ թե ինչու ենք մենք լաց լինում ցավից կամ հուզումներից, գիտնականները դեռ չեն պարզել: Առասպելներ կան, որոնց համաձայն, արցունքները ցավազրկում են, նվազեցնում են գլխուղեղի կեղևի ճնշումը, բայց … այդ բոլորը զուտ ենթադրություններ են:

9. Կարմրում ենք

Անոթները լայնանում են, մաշկը կարմրում է: Եթե շոգ է, դա տեղի է ունենում ջերմաստիճանի հետևանքով: Սակայն մենք կարմրում ենք նաև ամոթից, ուրախությունից, սիրուց և այլն: Անոթներն իսկապես արձագանքում են զգացումներին: Զգացումները արյան մեջ հորմոնների կուտակման փոփոխությունն են (դրանց թվում նաև ադրենալինը), ի պատասխան այդ փոփոխությանը՝ մաշկի անոթները լայնանում են, և մենք կարմրում ենք: Ինչ-որ մեկն ավելի ուժեղ է կարմրում, մեկ ուրիշը՝ ավելի քիչ, ամեն ինչ կախված է գեներից:

Նույն մեխանիզմն է գործում, երբ մենք գունատվում ենք, ուղղակի այդ պարագայում անոթները նեղանում են:

10. Քրտնում ենք

Քրտնարտադրությունը նորմալ արձագանք է շոգին: Մածկածածկույթը զովացնելու համար օրգանիզմը հեղուկ է արտադրում, այն օքսիդանում է մարմնի մակերեսից և իր հետ է տանում ավելցուկ ջերմությունը:

 

Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստըԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. ԷրդողանԽոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանԻնչո՞ւ Պուտինը չի գնացել ողբերգության վայր Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանԱնցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան 21-ամյա ուսանողը մահացել է թռչնագրիպիցԵվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) «Կրոկուսի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգըԵրևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվիԱրցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Քանի դեռ մենք ենք իշխանության, ոչ ոքին չի հաջողվի շահարկել Թուրքիան․ Էրդողան Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը մեղադրել է Ֆրանսիային՝ «ՀՀ-ին նոր պատերազմի մղելու համար»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողներըԻտալիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-իահաբեկիչներինԱրագածոտնում 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Կոտայքում. «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար
Ամենադիտված