Նրան պետք եղավ ալյումինե կաթսա և պլաստիկե շիշ... այս հնարքի մասին գրեթե ոչ ոք չգիտի
LifeEnterTrain-ը ներկայացնում է զարմանալի վարպետւթյան մասին տեսանյութ, որի հերոսն արդիականացնում է համեստ 1500 Վտ հզորությամբ փոշեկուլը:
Վարպետն առաջարկում է կատարելագործել փոքր փոշեկուլը՝ դրան ջրային ֆիլտր ավելացնելով:
Փոշեկուլի ֆիլտր` սեփական ձեռքերով
Անհրաժեշտ կլինի՝
- Ալյումինե կաթսա
- Ձեռքի գայլիկոն
- Պորոլոն
- Պլաստիկե շիշ
- Պտուտակահան
- Մետաղական ադապտեր
- Ակոսավոր խողովակ
Պատրաստման եղանակը՝
1. Ամուր ֆիլտրը փոխարինիր պորոլոնով:
2. Կտրիր ալյումինե կաթսայի տակը և մնացած մասի վրա 3 անցք արա՝ ինչպես ցուցադրված է լուսանկարում: Կաթսան պտուտակներով ամրացրու փոշեկուլի կորպուսին:
3. Մի քանի անցք արա պլաստիկե տարայի բերանի շուրջը:
4. Շիշը դիր կաթսայի մեջ և դրա մեջ կես լիտր ջուր լցրու:
5. Մետաղական ադապտերը դիր փոշեկուլի ներս քաշելու անցքի մեջ և այն ամրացրու պտուտակներով:
6. Խողովակի մի ծայրը միացրու ադապտերին, մյուսը մտցրու շշի մեջ:
Աշխատանքի մանրամասները տես այս տեսանյութում: