Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Խոշոր հրդեհ՝ Հայաստանում Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան ՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Ինչո՞ւ Պուտինը չի գնացել ողբերգության վայր Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»


Բա­լա­յին հա­մա­կար­գը ոչ հա­վա­սար պայ­ման­ներ է ստեղ­ծում և լրամ­շակ­ման կա­րիք ունի

Վերլուծություն

2020թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել երթևեկության կանոնների բալային համակարգը, որը տարածվում է ճանապարհային երթևեկության կանոնների մոտ 20 տեսակ խախտումների վրա։ Այս համակարգով վարորդին տրվում է 9 բալ, որոնք մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում վարորդը վեց ամսով զրկվում է վարելու իրավունքից։ 

Ժամկետի կեսը լրանալուց հետո այդ անձը կստանա օրենքի ուժով իրավունք՝ հանձնել տեսական քննություն և վերականգնել իր վարելու իրավունքը: Երկրորդ անգամ ինը միավորը սպառելու պարագայում անձը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվում է արդեն մեկ տարի ժամկետով: Ամբողջ պատժաժամկետը լրանալուց հետո իրավունքը վերականգնելու համար անձը ստիպված պիտի լինի վարորդական վկայական ստանալու համար հանձնել ամբողջական քննություն: 

Բալային համակարգի ներմուծումը հանրային բուռն քննարկումների առիթ է դարձել։ 

Եվ առաջին հայացքից այս համակարգի ներդրումը պետք է, որ դրական ազդեցություն ունենա երթևեկության որակի, արձանագրված խախտումների քանակության և վթարների նվազեցման հարցում, սակայն, ինչպես երևում է, այն խիստ թերի է։ 

Լուրջ խնդիր է այն, որ հանրապետության տարածքում կան օտարերկրյա՝ հիմնականում ռուսական պետհամարանիշով ավտոմեքենաներ, որոնք դուրս են մնում բալային համակարգից, քանի որ համակարգը չի տարածվում օտարերկրացիների՝ օտար պետությունների կողմից տրված պետհամարանիշներով երթևեկողների վրա։ Իսկ սա նշանակում է, որ օրենքը բոլորի համար չի գործում։ 

Ստացվում է, որ հայկական վարորդական իրավունք ունեցող մարդիկ, որոնք ռուսական համարներով մեքենաներ են վարում, օրենքից դուրս են մնում և, առանց բալերը կորցնելու շուրջ մտավախություն ունենալու, կարող են խախտումներ կատարել։ Եվ այս համատեքստում պատահական չէ, որ տեղեկություններ կան, որ վերջին շրջանում մեծ թվով վարորդներ փորձում եմ ձեռք բերել արտերկրյա համարանիշներ։

 Մյուս խնդիրը, որը ներկայացնում են վարորդները, վերաբերում է ճանապարհների կահավորմանը։ Ըստ նրանց՝ չունենք ճանապարհների լիարժեք կահավորում, որպեսզի վարորդները ստիպված չլինեն խախտումներ կատարել՝ մասնավորապես մայրաքաղաքում խախտել կանգառի և կայանման կանոնները։ 

Նրանք ընդգծում են, որ առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել կահավորում, հետո միայն պահանջել պահպանել կանոնները։ 

Վարորդները խնդիրներ են տեսնում նաև պատժաչափերի հետ կապված։ Օրինակ՝ տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, կկորցնի 4 միավոր, իսկ առանց համարանիշի, կեղծ կամ փոխարինված համարանիշով վարելու դեպքում վարորդները զրկվելու են վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով՝ կորցնելով իրենց 9 միավորը։ 

Այսինքն՝ վարորդը կարող է երկու անգամ ոչ սթափ վիճակում նստել ղեկին, սակայն եթե վարի առանց համարանիշի, կարող է միանգամից զրկվել վարելու իրավունքից։ Դրա համար էլ հարց է առաջանում վտանգավորության աստիճանի հետ կապված՝ ավելի վտանգավոր է ոչ սթափ վարե՞լը, թե՞ առանց համարանիշի կամ փոխարինված համարանիշով վարելը։ Բացի այդ, խնդիր է նաև բալերի վաճառքի հարցը։

 Հատկապես հանրության ուշադրությանն արժանացավ այն հանգամանքը, որ առանձին կայքերում հայտնվեցին հայտարարություններ, թե վաճառվում են բալեր։ 

Մեխանիզմը հետևյալն է՝ ումից գնում են բալը՝ նրանք ներկայացնում են, որ այդ պահին ղեկին իրենք են եղել, և նվազում է իրենց վարորդական իրավունքի բալերը, իսկ փոխարենը ստանում են գումար։ 

Իհարկե, սկզբից նշվեց, թե դա կատակ էր, սակայն մասնագետները նշում են, որ այդ կատակի մեջ կատակ է միայն մի փոքր մասը, իրականում նման հնարավորությունը բացառել չի կարելի: Այդպես տարբեր մարդիկ կարող են օգտագործել իրենց կամ իրենց հարազատների վարորդական իրավունքը, որը տվյալ պահին չի օգտագործվում։ 

Արդյունքում նրանք պատրաստ են զրկվել վարելու իրավունքից, այս մեխանիզմով իրենց 9 բալը վաճառել և մեծ գումարներ վաստակել՝ միևնույն ժամանակ երթևեկության քաոսն ապահովելով։ Ստացվում է, որ այն մարդիկ, ովքեր մեծ ֆինանսական միջոցներ ունեն, կարող են խախտումներ կատարել և գնելով բալեր՝ չզրկվել վարելու իրավունքից։ 

Դրան զուգահեռ, այն վարորդները, ովքեր հնարավորություն չունեն, որպեսզի վճարեն՝ բալեր ձեռք բերելու համար, զրկվելու են վարելու իրավունքից։ Փաստորեն ակնառու է դառնում, որ օրենքը ոչ հավասար պայմաններ է ստեղծում և լուրջ լրամշակման ու կատարելագործման կարիք ունի։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. ԷրդողանԽոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանԻնչո՞ւ Պուտինը չի գնացել ողբերգության վայր Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանԱնցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան 21-ամյա ուսանողը մահացել է թռչնագրիպիցԵվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) «Կրոկուսի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգըԵրևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվիԱրցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Քանի դեռ մենք ենք իշխանության, ոչ ոքին չի հաջողվի շահարկել Թուրքիան․ Էրդողան Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը մեղադրել է Ֆրանսիային՝ «ՀՀ-ին նոր պատերազմի մղելու համար»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողներըԻտալիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-իահաբեկիչներինԱրագածոտնում 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Կոտայքում. «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի
Ամենադիտված