4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ Հայաստանում Ահազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցել ՌԴ ՊՆ-ից տեղեկացնում են Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասին Երևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում


Տնտեսական հեղափոխություն կլինի, բայց միայն իշխանավորների կյանքում

Վերլուծություն

2020 թվականին տնտեսական առումով բարդ տարի է լինելու, չնայած իշխանությունները շարունակում են հայտարարություններ անել տնտեսական հեղափոխության շարունակականության մասին (իբր սկիզբ եղել է)։ 

Կառավարությունը կանխատեսում է, որ 2020 թվականին հնարավոր կլինի ապահովել 4,9% տնտեսական աճ, սակայն այդ ցուցանիշը բոլորովին չի համընկնում տնտեսական հեղափոխության տրամաբանությանը, որը ենթադրում է ավելի բարձր աճ։ 

Չնայած վարչապետը հանրությանը հույսեր է ներշնչում, որ տնտեսական աճը ամրագրված 4,9%-ից բարձր է լինելու, սակայն միայն հույսերով ու դրական սպասումներով պետք չէ բավարարվել, քանի որ կան բազմաթիվ իրական ռիսկեր, որոնք կարող են բացասաբար ազդել տնտեսության վրա և նշվածից էլ ցածր տնտեսական աճ գրանցել։ 

ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ապրանքների ներմուծման մաքսային դրույքաչափերի ավելացման հետևանքները Հայաստանի տնտեսության վրա արդեն իսկ նկատելի են։ Խնդիրն այն է, որ 2020 թվականի հունվարի 1-ից մոտ 700 ապրանքատեսակի մաքսային դրույքաչափ ավելացել է: 

Եվ մեծ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ թանկացող ապրանքատեսակների թվում կան նաև առաջին անհրաժեշտության ապրանքներ, դեղորայք։ 

Ըստ այդմ, թանկացումներ են սպասվում գյուղատնտեսության, առողջապահության, տեքստիլ արդյունաբերության, շինարարության և այլ ոլորտներում։ 

2020 թվականի հունվարից Հայաստանում ուժի մեջ են մտնում նաև ավտոմեքենաների մաքսազերծման ԵԱՏՄ դրույքաչափերը, որի արդյունքում երրորդ երկրներից ներկրված մեքենաների մաքսազերծումը թանկանալու է մոտ 6 անգամ։ 

Իսկ սա նշանակում է, որ երրորդ երկրներից մեքենաների ներմուծման գործընթացը, որի արդյունքում մեծ գումարներ էին մուտքագրվում պետբյուջե, կանգ է առել, որի արդյունքում էլ հայաստանյան շուկայում արդեն ավտոմեքենաների գների թանկացման միտում է նկատվում։ 

Հետաքրքրական է նաև հանգամանքը, որ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների համար գանձվող մաքսային վճարները հավաքվում են ԵԱՏՄ ընդհանուր բյուջե, որից Հայաստանին վճարվելու է միայն 1,22 տոկոսը։ 

Սրան զուգահեռ՝ 2020թ. հունվարի 15-ից արդեն ուժի մեջ է մտել այն օրենսդրական նորմը, ըստ որի՝ անասունի մորթը պարտադիր պետք է իրականացվի սպանդանոցներում և բակային մորթը չի թույլատրվելու: Անասնապահությամբ և մսի վաճառքով զբաղվողները մտահոգություն ունեն, որ այս ամենի արդյունքում մսի գնի էական թանկացում է լինելու: 

Սպասվում է մի շարք ենթաակցիզային ապրանքների գների բարձրացում` կապված հարկային բեռի ավելացման հետ։ Ակցիզային դրույքաչափերի բարձրացման հետևանքով սպասվում է գնաճային ճնշման ակտիվացում ներմուծման ու տեղական արտադրության ծխախոտի, խմիչքի շուկաներում։ 

Թանկացումը կանդրադառնա նաև հեղուկ վառելանյութի գնի վրա։ 

Տարբեր տնտեսագետների հաշվարկներով՝ Հայաստանում մոտ 5-7 տոկոսով գնաճ է սպասվում, որն էլ իր հերթին բերելու է կյանքի որակի անկման։ Սակայն եթե հաշվի ենք առնում նաև, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մտադրություն ունի հայտ ներկայացնել ՀԾԿՀ՝ սպառողի համար գազի սակագինը բարձրացնելու համար, և արդեն իսկ խոսակցություններ կան, որ ապրիլից կամ հունիսից գազի գինը բարձրանալու է 5-10 դրամի սահմաններում, ապա գնաճի մակարդակն էլ ավելի մեծ է լինելու, քանի որ գազի գնի բարձրացումն իր արտացոլումն է ունենալու գրեթե բոլոր ապրանքների վրա։

 Իսկ այս պայմաններում ի՞նչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը, որպեսզի երկրում չվատթարանա սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Փաստացի՝ ոչինչ: 

Թանկացումներին դիմակայելու համար պետք է ավելացվեն հասարակության եկամուտները, սակայն քաղաքացիների եկամուտների ավելացումն անհամեմատ քիչ է, որը բավարար չէ, որպեսզի նրանց կյանքի որակի անկում տեղի չունենա։ Այլ հարց է բարձր պաշտոնյաների աշխատավարձերի գրեթե կրկնակի բարձրացումը, նրանց կյանքի որակի անկում հաստատ չի լինի։ Այսինքն, տնտեսական հեղափոխություն իրոք կարելի է սպասել, բայց միայն Փաշինյանի ու իր թիմի կյանքում:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱհազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցելՌԴ ՊՆ-ից տեղեկացնում ենՎիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասինԵրևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստըԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. ԷրդողանԽոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանԻնչո՞ւ Պուտինը չի գնացել ողբերգության վայր Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանԱնցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան 21-ամյա ուսանողը մահացել է թռչնագրիպիցԵվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) «Կրոկուսի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգըԵրևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվիԱրցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Քանի դեռ մենք ենք իշխանության, ոչ ոքին չի հաջողվի շահարկել Թուրքիան․ Էրդողան Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը մեղադրել է Ֆրանսիային՝ «ՀՀ-ին նոր պատերազմի մղելու համար»
Ամենադիտված