Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Էրդողանի անհաջող միջնորդությունը Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում


«Նպա­տա­կը ոչ թե հա­մընդ­հա­նուր բա­րե­կե­ցու­թյու­նը, այլ պար­զա­պես սե­փա­կան իշ­խա­նու­թյան պահ­պա­նումն է»

Քաղաքականություն

Կան կարևորագույն խնդիրներ, որոնք այդպես էլ առաջնահերթ տեղ չգտան հասարակական ու քաղաքական կյանքում։ Այս կարծիքին է քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը։ Քաղաքագետն այդ շարքում է դասում համերաշխության քարոզը, ինչպես նաև երկրի բնականոն զարգացման համար անհրաժեշտ ուղղությունները։ 

«Համերաշխության քարոզն այդպես էլ տեղ չգտավ հանրության մեջ։ Այս խնդիրը իշխանություններին պետք է պարտավորեցներ զբաղվել այդ հարցով։ Այսինքն, համերաշխ հանրություն պետք է ձևավորել, որը համատեղ կաշխատի ու կուտակված խնդիրներին միասնական լուծումներ կտա։ 

Սա մի բան է, որն առաջին հերթին անհրաժեշտ է հենց իշխանություններին, որովհետև նրանց վրա է ոչ համերաշխ իրավիճակի պատճառով առաջացած բոլոր խնդիրների պատասխանատվությունը։ 

Բայց այս ամենով հանդերձ, իշխանությունը չդարձավ հանրության մեջ համերաշխություն քարոզող ուժը, չփորձեց դառնալ այն առաջնորդը, որը հանրությանը ոչ թե կբաժանի յուրայինների և օտարների, այլ իրապես բոլորի համար առաջնորդ կլինի։ Այս իշխանությունն այդ ճանապարհով չգնաց, ավելին՝ ինչպես նախկինում, իրենք այսօր էլ շարունակում են շարժվել նույն տեմպով։ 

Շարունակում են հասարակությանը բաժանել սևերի և սպիտակների և արշավ են սկսում, այսպես կոչված, նախկինների դեմ, որոնք, բնականաբար, իրենց հերթին հակազդեցություն են կազմակերպում՝ թույլ չտալով, որ հանրության մեծամասնությունը իրենց որպես թշնամի ընկալի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը։ Հրանտ Մելիք-Շահնազարյանը շեշտեց՝ այն, որ նոր տարի է սկսվել, որևէ կերպ չի անդրադարձել ներքին հաշտության անհրաժեշտության խնդրի ընկալման վրա։ 

«Շարունակվում է նաև քաղաքական մրցակցությունը, իսկ ցանկացած մրցակցություն և հակամարտություն որքան երկարում, այնքան ավելի է խորանում։ 

Ցավոք, այս փաստը շարունակում է արմատներ ձգել մեր հանրության մեջ՝ օր օրի էլ ավելի խորացնելով պառակտման այն ճաքերը, որոնք արդեն իսկ գոյություն ունեին»,-շեշտեց մեր զրուցակիցը։ 

Առաջնային պլանում, ըստ քաղաքագետի, անվտանգության, պետության, հասարակության բնականոն զարգացման, տնտեսական, սոցիալական, կրթական ցենզի բարձրացման և այլ կարևոր հարցերը պետք է լինեն։ 

«Սրանք չափազանց կարևոր խնդիրներ են, որոնք իշխանությունների ուշադրության կենտրոնում պետք է լինեն, և որոնց մասին իշխանությունն առաջինը պետք է մտածի։ Բայց այս ամենը հիմա դուրս է մնացել և իր տեղը, ցավոք, զիջել է ներքաղաքական կամ իշխանության համար մղվող պայքարին։ 

Եվ այս առումով ապագայի կամ կայունության տեսակետից լուրջ ձեռքբերումներ չկան։ Սա է հիմնական բացթողումը, որովհետև իրականում ամեն ինչ կարելի է վերականգնել։ Արտաքին գործընկերների հետ հարաբերությունները, տնտեսական կորուստները, անգամ ժամանակի կորուստն է հնարավոր վերականգնել, եթե կա դրան ուղղված քաղաքականություն։ 

Բայց մենք տեսնում ենք, որ երկու տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը, իր «ատելության կուսակցությամբ» հանդերձ, այդպես էլ չդարձավ պետության ղեկավար, իսկ նպատակը ոչ թե համընդհանուր բարեկեցությունը, այլ պարզապես սեփական իշխանության պահպանումն է։ 

Մեծ հաշվով, չենք կառուցում պետություն, չենք ստեղծում անվտանգության երաշխիքներ։ Վարչապետ դառնալուց հետո Ն. Փաշինյանը չի լուծել այնպիսի խնդիրներ, որոնք կարող էին օգուտ բերել բոլորին»,-ասաց նա՝ հավելելով, որ բոլոր խնդիրները, որոնք դրված էին այս կառավարության առաջ, միայն իշխանության ամրապնդման տրամաբանության մեջ էին։ Քաղաքագետը նշեց, որ դատական իշխանությունը միակ ճյուղն էր, որն այդպես էլ չենթարկվեց Ն. Փաշինյանի կամքին։ 

«Ըստ էության, ամեն տեղ իշխանությունը զավթվել է, և մնացել է միայն դատական համակարգը։ Դատական իշխանության դեմ սկիզբ առած այս պայքարը գալիս է ապացուցելու, որ ամեն ինչ արվում է սեփական իշխանությունը ամրապնդելու և ուժեղացնելու համար։ Այս ճանապարհին թիրախավորվել է դատական իշխանությունը, հաջորդ օրինակը մեդիայի դեմ պայքարն է։ 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ն. Փաշինյանն այստեղ էլ թուլություն ունի. տեսնելով, որ մեդիա դաշտը լիարժեք իր կամքին չի ենթարկվում, սկսում է նաև այդ ուղղությամբ աշխատել։ Այս տեսակետից պարզ է, որ մեդիայի, ինչպես նաև դատական իշխանության դեմ հարձակումները տեղավորվում են սեփական իշխանությունն անսահմանափակ դարձնելու նպատակի մեջ։ 

Ն. Փաշինյանը չի հաստատում միասնություն, չի հետևում երկրի տնտեսական զարգացմանը, սխալվում է արտաքին գործընկերների հետ հարաբերություններում։

 Հիմա սա արվում է նպատակաուղղված, թե չհասկանալով, տարբերություն չկա։ Հիմնական փաստը, որ կարող ենք ֆիքսել, այն է, որ այդ գործունեության արդյունքում պետությունը վնասվում ու տուժում է»,-նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ Ն. Փաշինյանն ուզում է իր համար լիարժեք վերահսկելի համակարգ ունենալ։ 

«Այսօր իշխանությունների կողմից իրականացվող ցանկացած գործողություն հենց այդ նպատակին է ուղղված։ ՍԴ-ի պարագայում չկարողացան հասնել իրենց նպատակին, միջոցները օգուտ չտվեցին։ Ու եթե մի տեղ չեն կարողանում կիրառել այն մեթոդները, որոնք աշխատել են մեկ այլ ուղղության մեջ, փորձելու են փոխել համակարգը։ 

Եթե իրականացվեն սահմանադրական փոփոխություններ, կարծում եմ, նպատակը Սահմանադրական դատարանի վրա իշխանություն հաստատելը կլինի։ 

Որքան էլ նշված նպատակն այժմ այլ խնդիրներով քողարկվի, ակնհայտ է, որ մարդիկ խնդիր ունեն լուծելու և այդ ճանապարհին չեն պատրաստվում իրենց սահմանափակել որևէ գործիքակազմով »,-եզրափակեց մեր զրուցակիցը

Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունըԿայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Էրդողանի անհաջող միջնորդությունը Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանAmio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում 72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը բռնաբարել են անչափահաս աղջկան և նրա մորը. «Հրապարակ» Ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկովՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը լույս է ընծայել «Ohannes Tchekidjian: Life and Career» աշխատությունը՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը Պարող հարսնացուն հարսանիքի ժամանակ ընկել է լողավազանը և խեղդվել (լուսանկար) Նիկոլին բերել են բոլոր նրանք, ովքեր մերժել են Սերժ Սարգսյանին. Էդուարդ Շարմազանով Վարդենիսում երկու տղամարդ արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Ադրբեջանցի վարորդը դանակահարել է մոսկվացուն, ով նկատողություն է արել կայանելու համար․ զոհ կա (տեսանյութ) Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Լավրովը բացահայտել է ՌԴ-ի հետ հարաբերություններում «Փաշինյանի տրանսֆորմացիայի» մանրամասները ԱՄՆ-ն ու ԵՄ-ն «կդավաճանեն» Հայաստանին․ ՌԴ ԱԳՆՌԴ խաղաղապահները հեռանում են Արցախից․ նոր կադրեր (տեսանյութ) Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացիՈւժեղացված ծառայություն՝ Կառավարության շենքի մոտ Մոսկվան ու Թեհրանը կհակադարձեն Երեւանին․ ռուս քաղաքագետ «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Դրամահավաք՝ գյուղական դպրոցներումՍտեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի Կենդանակերպի այս նշանները սեր կգտնեն մայիսին Շտապ․ Բռնի ուժով քաղաքացիների են բերման ենթարկում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ «Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա»․ ՓաշինյանԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» «Մեռան սիմվոլներ ցույց տալով». Լ. ՄաթևոսյանՈղբերգություն Քարաշամբում․ կա զոհ և վիրավորՄինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» 6,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված