«Բարի Սամարացի» ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը
ՀասարակությունՍպանդանոցային մորթի պարտադիրության հետ կապված՝ վերջին օրերին խնդիրներ են առաջացել մսի շուկայում, բերելով անասնաբուծությամբ զբաղվող տնտեսությունների բողոքի ակցիաների։ Սպանդանոցների անբավարար քանակը մի կողմից, անասնաբուծությամբ զբաղվող որոշ տնտեսությունների բոյկոտը մյուս կողմից հանգեցրել են տեղական արտադրության մսի զգալի սակավության, ինչի հետեւանքով «Բարի Սամարացի» ընկերության մսամթերքի որոշ տեսականիներ հնարավոր է առժամանակ չարտադրվեն կամ արտադրվեն սահմանափակ քանակությամբ։ Ուստի «Բարի Սամարացի» ընկերությունը հայցում է իր սպառողների ներողամտությունը եւ տեղեկացնում, որ խնդրի կարգավորման ու մսի արտադրության ծավալների վերականգնման հետ ընկերությունը վերստին կվերականգնի ամբողջ տեսականին ու քանակությունը։ Շնորհակալ ենք ըմբռնումով մոտեցման համար։