Ինձ մի դարձրեք հանցագործ, դեպքն ամբողջությամբ բացահայտեք. ծեծված փոխգնդապետի հայրը դիմում է իրավապահ մարմիններին
ՀասարակությունNews.am-ը գրում է․
Դեպքից անցել է 4 ամիս, սակայն քրեական գործը տեղից չի շարժվում, հանցագործությունը կատարած անձինք դիտավորյալ չեն պարզվում ու չեն բացահայտվում: Այս մասին NEWS.am- ի խմբագրություն ուղարկած նամակում գրել է նախորդ տարվա սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը` Սամվել Մխիթարյանը:
«Դեպքից անցել է 4 ամիս, սակայն քրեական գործը տեղից չի շարժվում, հանցագործությունը կատարած անձինք դիտավորյալ չեն պարզվում ու չեն բացահայտվում:
Նախ պետք է նշեմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինձ խոստացել էր, որ կբացահայտվեն դեպքին մասնակից բոլոր անձինք եւ կենթարկվեն քրեական ամենախիստ պատասխանատվության, սակայն դա մինչեւ օրս տեղի չի ունենում:
Քրեական գործի սկզբնական փուլում ձերբակալել եւ կալանավորել են նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին եւ նրա եղբորը` Զավեն Գրիգորյանին, սակայն մինչեւ օրս այլ մասնակիցների չեն պարզել: Ես չեմ հասկանում Վայոց Ձորի մարզի ոստիկանները կամ ընդհանրապես ուժային կառույցներն այնքան անճար են, որ փոքր քաղաքում չեն կարում պարզել ու հայտնաբերել այն անձանց, ովքեր մասնակից են եղել դաժան ծեծին, թե չեն ստացել վարչապետի` ասֆալտին փռելու, պատերին ծեփելու հրահանգը, դրա համար չեն աշխատում:
Ես ուղղակի համոզված եմ, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանն է հովանավորը եւ նրա խնդրանքով է, որ դեպքն ու նրա մասնակիցները ամբողջությամբ չեն բացահայտվում:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում