Դեկտեմբերի վերջին Կուտոյանը իր ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել պատին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական, օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2020 թվականի հունվարի 17-ին, ժամը՝ 14:30-ին, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի  վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հրազենով ինքնասպանություն է գործել Գեորգի Կուտոյանը:

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ. Մեսրոպյանը: ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստեղծվել է քննչական խումբ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Մշակվել է քննչական եւ դատավարական գործողությունների պլան: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հյուրասենյակում գտնվող բազմոցի /որի վրա հայտնաբերվել է Գ. Կուտոյանի դիակը/ դիմաց առկա փոքր սեղանի վրա հայտնաբերվել է 35 հատ կրակված պարկուճ եւ 6 հատ գնդակ, հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 7 հատ պարկուճ, 1 հատ գնդակ, իսկ հյուրասենյակի հարեւանությամբ գտնվող խոհանոցի հատակին հայտնաբերվել է եւս 3 գնդակ: Հյուրասենյակում՝ Գ. Կուտոյանի աջ ոտքի ուղղությամբ՝ հատակին, հայտնաբերվել է Glock տեսակի ատրճանակ առանց փամփուշտի:

Հյուրասենյակում գտնվող բազմոցի  /որի վրա  հայտնաբերվել է դիակը/ դիմային պատին, որը հանդիսանում է հյուրասենյակի եւ խոհանոցի բաժանարար պատը, հայտնաբերվել են 41 վնասվածքներ, այդ թվում՝ միջանցիկ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի դեկտեմբերի 9-ին, Գ. Կուտոյանը ՀՀ վերադառնալուց հետո, ժամանակավորապես բնակվել է հայրական տանը, սակայն ժամանակ առ ժամանակ այցելել է Պարույր Սեւակի փողոցում գտնվող իրեն պատկանող բնակարան:

Միաժամանակ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2019 թվականի դեկտեմբերի վերջերին Գ. Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ, ալկոհոլ օգտագործելուց հետո, օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի եւ խոհանոցի բաժանարար պատին:

Հետագայում, Գ. Կուտոյանի խնդրանքով, վերջինիս կինը կրակված պարկուճները եւ հայտնաբերված գնդակները հավաքել եւ դրել է հյուրասենյակի՝ բազմոցի դիմաց գտնվող սեղանին:

Քննությամբ տվյալներ են ստացվել նաեւ այն մասին, որ Գ. Կուտոյանը 2020 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, հայրական տան մոտակայքից՝ Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայից վարձակալած տաքսիով ուղեւորվել է Պարույր Սեւակի իրեն պատկանող բնակարան՝ նախապես ընտանիքի անդամներին տեղեկացնելով հիշյալ բնակարանում երկու- երեք օր հանգստանալու իր մտադրության մասին:

2020 թվականի հունվարի 17-ին Գ.Կուտոյանի հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել վերջինիս հետ, գնացել են նշված բնակարան, որտեղ Գ. Կուտոյանի կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է նրա դին:

Կատարվել են բազմաթիվ հարցաքննություններ, այդ թվում՝ պարզվել եւ հարցաքննվել է տաքսու վարորդը, քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, գենետիկական, հետքաբանական, ձգաբանական, կենսաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ազատ ոճի ըմբշամարտի ընտրանու մարզիչները գոհ են Եվրոպայի առաջնության արդյունքներից Մեկ օրում բացահայտվել է 81 հանցագործություն. անձի առեւանգումը, ալիմենտի վճարումից խուսափում «Ինչո՞ւ հենց ապրիլի 5-ին. ես զուգադիպություններին չեմ հավատում». Արթուր Ղազինյան Վթարվել է «Գառնի-Երեւան» ջրատարը. 24 ժամով ջուր չի լինելու Երեւանի 3 շրջաններում եւ Արարատի 4 գյուղերում Մահացել է Յուրի Դավթյանը Նոր զվարճալի Արթ-կերպարներ Depteam-ի կողմից ՍԴ-ի հարցը լուծում ենք ու վե՞րջ․․․ Մայիսի վերջին 4 օրերը կլինեն ոչ աշխատանքային Բժշկի սխալն առաջացրել է 37-ամյա տղամարդու մահը․ հարուցվել է քրեական գործ Ալեն Սիմոնյանը Փաշինյանին կփոխանցի ծնողների խնդրանքը (տեսանյութ) «Փաշինյա՛ն, ասում էիր ժողովուրդն իմ ընտանիք ա, դե իջի, ընտանիքիդ տեր կանգնի» (տեսանյութ) Կառավարության նիստի օրակարգում 24 հարց է, որից 18-ը՝ չզեկուցվողմ կեը՝ գաղտնի (ուղիղ) Դա պայքար էր՝ ուղղված պատմական արդարության վերականգնմանը. Բակո Սահակյանի ուղերձը՝ Արցախի վերածննդի օրվա առթիվ Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում. 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց Լարսի ճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար
Ամենաընթերցված
«Ինչո՞ւ հենց ապրիլի 5-ին. ես զուգադիպություններին ... Նոր զվարճալի Արթ-կերպարներ Depteam-ի կողմից ՍԴ-ի հարցը լուծում ենք ու վե՞րջ․․․ Երաշխավորում եմ, որ մարդասպանի դատավարությունը կան... Դանակահարված դեռահասների մոտ նկատվում է դրական դին... Տնտեսական հեղափոխության միֆը Պարապուրդի մատնված «Իրատես» թերթը հիվանդ երևակայու... Բանակը՝ քաղաքական ենթամշակույթի զոհ ... Աջափնյակում ևս մեկ պաշտոնանկություն է եղել Չկա բանակ-հասարակություն բաժանում․ կարևոր եմ համար... Նման ստեր հրապարակողին չպետք է սահմանափակել արհամա... «Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն». Գագիկ Սու... Չսիրվածության, չկայացվածության բարդույթը կարող է ն... Պատմական և իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ա... Մյունխենում Փաշինյանն ապացուցեց, որ պետության ղեկա... Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգություն... «Նիկոլ, դու սուս վիճակն է». Աշոտյան 2019-ին պետական մարմիններում աշխատողներն ստացել են... Իմ տպավորությամբ՝ Տիգրան Ուիրխանյանը վաղուց քաղաքա... Ինձ միևնույն է ձեր «հանրաքվեն», բայց միևնույն չէ, ...
website by Sargssyan