Գեորգի Կուտոյանի մահը հանելուկ է հարազատների համար. ինչ են պատմում նրանք
Հասարակություն- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Armdaily.am-ը գրում է․
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն դին՝ հրազենային վիրավորումով:
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Կուտոյանը վերջերս էր վերադարձել Անգլիայից, որտեղ ապրում է քույրը։ Նա հոր հետ բնակվում էր Շենգավիթ վարչական շրջանում, այլ ոչ թե Պարույր Սևակի բնակարանում, որտեղ հայտաբերվել էր նրա դին։ ԱԱԾ նախկին տնօրենը ալկոհոլ չէր օգտագործում, ուստի կոնյակի շշի առկայությունը առնվազն տարօրինակ է։ Մեզ հետ զրույցում Կուտոյանի մտերիմներից մեկը հայտնեց, որ Գեորգի Կուտոյանի հետ հանդիպել է նոր տարուն, վերջինս լավ տրամադրություն է ունեցել, բազմաթիվ պլաններ, և մտերիմները ոչ մի կերպ չեն հասկանում, թե ինչու է նա գնացել այդ բնակարան, որտեղ չէր ապրում։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram