Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Սև բերետավորները ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ծրագրերը Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը 2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել


«Իշ­խա­նու­թյուն­նե­րը առաջ են գնում իրենց ծրագ­րած պլա­նով, որի մեջ նաև ՍԴ-ն ճզմե­լու նպա­տակն է»

Քաղաքական դաշտում հունվարի սկզբից տեղի ունեցող իրադարձություններն ու դեպքերը շատ կանխատեսելի էին, քանի որ գործող իշխանությունները գոնե ներքաղաքական գործընթացների առումով ունեն իրենց՝ դեռ ավելի վաղ ծրագրած պլանը։ Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որը «Փաստի» հետ զրույցում ընդգծեց, որ իրականում իշխանությունն իր պլանավորած քայլերով է առաջ ընթանում։ 

«Ի թիվս այլ հանգամանքների, ծրագրած այդ պլանի մեջ է նաև ՍԴ-ին ճզմելու նպատակը, որի ճանապարհին առաջ են տանում իրենց ընդունած օրենքը, ավելի շուտ՝ կաշառքը՝ պաշտոնանկության դիմաց։ 

Իհարկե, այս ընթացքում նաև որոշակի իրավիճակներ են ստեղծվում, որոնց վերաբերյալ իշխանության գործողությունները զավեշտ են հիշեցնում։ 

Օրինակ է գեներալ Մանվել Գրիգորյանի դեպքը, երբ շատ արագ որոշում ընդունեցին, որպեսզի վաղը կամ մյուս օրը նրա հետ մի բան պատահելու դեպքում իրենց չմեղադրեն։ Ընդհանուր առմամբ, այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում, գործող իշխանությունների քայլերի տրամաբանության մեջ է։ 2020թ.-ին ես ավելին չեմ էլ սպասում»,-ասաց քաղաքագետը։ 

Գագիկ Համբարյանը շեշտեց՝ պետք է հասկանալ, որ հետհեղափոխական շրջան ասվածը Հայաստանում ավարտվել է դեռ մեկ տարի առաջ՝ 2018թ. դեկտեմբերի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո։ «Իշխանությունները վաղուց այդ շրջանն ապրել են, բայց հարց է, թե ինչո՞ւ են այդքան շատ խոսում հետհեղափոխական շրջանի մասին։ 

Պատճառը պարզ է։ Իրենց ձեռնտու է դա, քանի որ շատ խոստումներ չեն իրականացրել։ Եվ երբ իրենք քննադատության են ենթարկվում թե՛ նախորդ իշխանությունների ներկայացուցիչների, թե՛ այլ քաղաքական ուժերի կողմից՝ այդ ուժերին հակահեղափոխական անվանելով, փորձում են ինդուլգենցիա ստանալ։ 

Փորձում են տպավորություն ստեղծել, որ հետհեղափոխական շրջանում ենք գտնվում, իսկ նախորդ իշխանությունների ներկայացուցիչները կամ այլ քաղաքական ուժերն իրենց քննադատում են, հեղափոխության դեմ են դուրս գալիս։ Սա շատ պրիմիտիվ քայլ է, որը վաղուց է կիրառվում Նիկոլ Փաշինյանի և նրա գործընկերների կողմից»,-ասաց մեր զրուցակիցը։ Գագիկ Համբարյանը շեշտեց նաև այսօր առկա մեկ այլ հանգամանքի մասին։ 

«Իրականում Ն. Փաշինյանը իշխանափոխությունից հետո շատ կտրուկ ու արագ բարելավեց իր շրջապատի ու թիմակիցների կյանքը։ Զուգահեռ՝ մինիմալ աշխատավարձերի, կենսաթոշակների 10 տոկոս բարձրացումը ներկայացվում է որպես դարակազմիկ և շատ կարևոր իրադարձություն։ 

Նաև չի վարանում կեղծ տվյալներ օգտագործել իր վարկանիշը բարձրացնելու համար։ Բայց իրականում իրենք պետք է կյանքի կոչեն խոստումները, որտեղ առանձնակի դեր ունի նաև տնտեսության զարգացումը։ 

Օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազումը, 2020թ. որոշ ապրանքների թեկուզև նվազ թանկացումը կամ գազի գնի հավանական բարձրացումը Ն. Փաշինյանը տնտեսական հեղափոխությո՞ւն է համարում։ Հպարտանում, ուրախանում էին, որ գազի գինը չի բարձրանալու, ո՞ւր մնացին այդ խոստումները։ 

Հպարտանալ կեղծ տվյալներով կամ հայտարարել, որ 2020ին կանխատեսվող տնտեսական 4,9 աճը շատ մեծ ձեռքբերում է, ճիշտ չէ։ Իսկ աննախադեպ արդյունքներն իրենց մաշկի վրա կարող են զգալ միայն, օրինակ՝ նախարարները, որոնք նախկին 750 հազար դրամ աշխատավարձի փոխարեն այսօր մեկուկես միլիոն են ստանում, չհաշված պարգևավճարները։

Իհարկե, չենք կարող չնշել, որ այդ ամենի մասին տեղյակ է նաև Փաշինյանը, որովհետև երբ որևէ նախարարի գործունեություն խիստ քննադատության է ենթարկվում, և այդ նախարարը վտանգավոր գոտում է հայտնվում, շատ արագ բեմ է բարձրանում Ն. Փաշինյանն ու պաշտպանում է իր կադրերին»,-ասաց մեր զրուցակիցը։ Քաղաքագետը խոսեց նաև իշխանական թիմում գոյություն ունեցող իրավիճակից։ 

«Այդ խնդիրները մերթընդմերթ լայն դաշտ են դուրս գալիս, ինչն իր պատճառն ունի։ Հետհեղափոխական շրջանում, փորձելով շատ արագ լեգիտիմացնել հեղափոխության արդյունքները, Ն. Փաշինյանը հապճեպ կազմակերպեց ԱԺ արտահերթ ընտրությունները՝ թիմում ներգրավելով տարբեր հայացքներ, գաղափարախոսություններ ունեցող անձանց։ 

Եվ տարբեր վարքագիծ ու կրթական ցենզ ունեցող մարդկանց ներգրավելու արդյունքը եղավ այն, որ այդ թիմը ոչ թե թիմ, այլ ակումբ է, որին միավորում է Փաշինյանը։ 

Ես շատ եմ խոսել այն մասին, որ ՀՀԿ-ն ևս ակումբ էր, բայց եթե Սերժ Սարգսյանին հաջողվում էր թույլ չտալ, որ թիմի ներսում գոյություն ունեցող տարաձայնությունները ջրի երես դուրս գան ու դառնան հասարակության բուռն քննարկման թեման, ապա Փաշինյանին դա չի հաջողվում։ 

Արդյունքում ժամանակ առ ժամանակ սկանդալային իրավիճակներ են ի հայտ գալիս։ Տարաձայնություններ ևս կան, և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ վաղը կամ մյուս օրն այդ ամենն էլ ավելի մեծ խնդիրներ չի ստեղծելու Փաշինյանի համար։

Եթե մինչև հիմա իրեն հաջողվում է այդ տարաձայնություններն ինչ-որ չափով կարգավորել, բացասական էներգիան, այնուամենայնիվ, կուտակվում է նրա թիմակիցների մեջ։ 

Այդ ամենը վաղը կամ մյուս օրը կարող է պայթել էլ ավելի մեծ բացասական էներգիայով՝ դառնալով նույն թիմի թուլացման կամ նույնիսկ փլուզման պատճառը»,-շեշտեց նա՝ խոսելով նաև երբեմնի յուրային համարվող անձանց կամ ուժերի հետ ունեցած խնդիրների մասին։ «Ն. Փաշինյանն իր էությամբ ժողովրդավար չէ։ 

Նա իր ներսում դիկտատոր է։ Որոշումներն ընդունում է միանձնյա՝ չքննարկելով ու չհամագործակցելով որևէ մեկի հետ։ Սա պայմանավորված է մեկ հանգամանքով. բոլոր անձինք, ովքեր իշխանության վերնախավում են, այնտեղ նրա շնորհիվ են հայտնվել։

 Նա իր թիմակիցներին հիմնականում որպես վասալների է մոտենում, ըստ որի՝ իրենք պարտավոր են սպասարկել իր շահերը, իր ցանկությունները կյանքի կոչել։ Եթե ինչ-որ տեղ կամ ինչ-որ ժամանակ ինչ-որ մեկը փորձում է ընդդիմանալ, հակառակը խոսել, նա շատ կոնկրետ պատասխան է ստանում՝ կոնկրետ իր ընտանիքի կողմից»,-նկատեց քաղաքագետը։ 

Նա շեշտեց, որ քաղաքական դիսկուրսի՝ այսօր առկա շատ ցածր մակարդակի նշաձողը դրվել է հենց իշխանությունների կողմից։ «Գործող իշխանություններն այդ դիսկուրսը պիտակավորման և վիրավորանքների դաշտ են տանում, և այդ դիսկուրսի արդյունքն այն է, որ հակառակ կողմը ևս փորձում է նույն կերպ պատասխանել գործող իշխանություններին։ 

Այս վարքագիծը ցույց է տալիս իշխանությունների թեզերի սնանկությունը։ Իսկ երբ բացահայտվում են իրենց իսկ կողմից չիրականացրած խոստումները, ծրագրերը, իրենց ներկայացուցիչների սկանդալային պատմությունները, այդ ամենին կոնկրետ պատասխան չի տրվում, որը կտեղավորվի կոռեկտության և գրագիտության սահմաններում։ 

Փոխարենը՝ վիրավորանքներ, պիտակավորումներ, նույն րոպեին փորձում են հակահեղափոխական հռչակել։ Գործող իշխանությունները երբևիցե հանդես չեն գալիս հակափաստարկներով։ Իրենք չեն փորձում բանակցել, նրանք մնացել են հետհեղափոխական էյֆորիայի ազդեցության տակ։ 

Կարծում են, որ եթե Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ 70 տոկոս քվե են ստացել, ուրեմն, հասարակությունը նրանց քարտ բլանշ է տվել, ըստ որի՝ ինչ ուզեն, կարող են խոսել կամ անել։ 

Ցանկացած հակափաստարկի դեպքում ասում են՝ «ժողովուրդը մեզ քվե է տվել»։ Բայց չէ՞ որ ժողովրդի քվեն շատ արագ կարող է փոխվել»,-ընդգծեց Գ. Համբարյանը՝ ընդգծելով, որ քննարկումների այս մակարդակը մտահոգիչ է։ 

«Իշխանությունները շատ դեպքերում չեն կարողանում թվերով, փաստերով և ապացույցներով հերքել իրենց կողմից «հակահեղափոխական» հռչակված քաղաքական ուժերի, որոշ վերլուծաբանների, մեկնաբանների առաջ քաշած թեզերն ու ապացույցները։ 

Եվ այստեղ միայն մեկ տարբերակ է մնում՝ վիրավորանքներով ու պիտակավորումներով փրկել իրավիճակն ու կեղծ օրակարգեր ստեղծել՝ հասարակության ուշադրությունը շեղելով իրական խնդիրներից»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Սև բերետավորները ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներինՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ծրագրերը Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը 2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՍյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացելՎարչապետը Կիրանցի ժողովրդին ասել է, որ 7 օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն․ Միհրան Մախսուդյան Մենք ստիպված էինք խաղաղության հասնել պատերազմի միջոցով․ ԱլիևՄայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Բերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու. Ոսկան ՍարգսյանՂրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել Զանգեցի որդուս ու լսեցի տարօրինակ ձայներ, գոռում էին, ասաց՝ «մամ, պիտի պինդ մնաս, դեպք է եղել, բոլորը այրվում են» Գեղարքունիքում ականազերծման աշխատանքներ չեն արվում․ ՊՆ Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցելՀաղարծին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Առկա է Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում ՈՒՂԻՂ. Կիրանցից ի՞նչ տարածքներ են անցնում Ադրբեջանին Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանք Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանՀարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է. ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է Ի՞նչ է խնդրել Թուրքիան ԱՄՆ-իցԱրման Ծառուկյանը տուգանվել է Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըՀՀ ՊՆ-ն հաղորդագություն է տարածելՑուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԲաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Եթե խոսքը յուրայինների մասին է, իշխանությունը ատամներով պաշտպանում է․ Աբրահամյան ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ էԹբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ20-ամյա Լուսինեի ողբերգական մահվան մանրամասներըՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր էրեխեքին թnւնшվnրել են, հետո վшռել. Ազատի հրդեհից զոհվածների ծնողների ակցիան Երևանում Շնորհավորում եմ ԶՊՄԿ-ի բոլոր աշխատակիցներին, գործընկերներին և ոլորտի բոլոր ներկայացուցիչներին Աշխատանքի օրվա կապակցությամբ. ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ.Ն. Խուդոլիի ուղերձը` Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ24 ժամ ջուր չի լինի20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է Խոշոր վթար` Շրջանայինում Մայիսի 1-ը՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր Դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մшհшցել է
Ամենադիտված