Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում Ազատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Չեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին «Բժիշկները հոկտեմբերից պետք է ապացուցեն, որ որակյալ բժիշկ են». Անուշ Պողոսյան Թուրքը «Արփի լիճ» պարկում անասուն է արածեցնում. shamshyan.com Զբոսաշրջային այցելությունների ընթացքում խաթարվում են ջրային էկոհամակարգերը. ՇՄՆ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունը


Սուդոկու. ո՞վ է այն ստեղծել և ի՞նչ կապ ունի Ճապոնիայի հետ

Header

Սուդոկուն թվերով գլուխկոտրուկ է: Այսօր այն այնքան է տարածված, որ մարդկանց մեծ մասը եթե անգամ ծանոթ չէ դրան, գոնե պարզապես տեսած կլինի տպագիր հանդեսներում, թերթերում, օնլայն հարթակներում, այդ թվում՝ ամեն օր «Փաստ» օրաթերթում: 

Իսկ որտեղի՞ց է հայտնվել այս խաղգլուխկոտրուկը: Չնայած իր ճապոնական անվանմանը, սուդոկուի պատմությունը չի սկսվել Ճապոնիայում: 18-րդ դարում ապրած հայտնի մաթեմատիկոս Լեոնարդ Էյլերի լատինական քառակուսիներն են համարվում այդ գլուխկոտրուկի նախատիպը: 

Այնուամենայնիվ, այն տեսքով, որով այն այսօր հայտնի է, ստեղծել է Հովարդ Գարնսը: 

Մասնագիտությամբ լինելով ճարտարապետ՝ Գարնսը ձեռքի հետ հանելուկներ և գլուխկոտրուկներ էր մտածում ամսագրերի և թերթերի համար: 1979 թվականին ամերիկյան մի հրատարակություն, որը կոչվում էր «Dell Pencil Puzzles and Word Games», առաջին անգամ հրապարակել է նրա «Number Place» անունով ( թարգմանաբար՝ «թվերի տեղ») գլուխկոտրուկը: 

Սակայն այդ ժամանակ այդ գլուխկոտրուկը չի առաջացրել ընթերցողների հետաքրքրությունը: 

Առաջինը հենց ճապոնացիներն են գնահատել այն: 1984 թվականին ճապոնական տպագիր հրատարակություններից մեկը հրատարակել է այն, որը անմիջապես տարածում է ստացել: Հենց այդ ժամանակ էլ այդ գլուխկոտրուկը ստացել է իր անվանումը՝ սուդոկու: Ճապոներենում «սու» նշանակում է «թիվ», «դոկու»՝ «առանձին դրված», այսինքն` «առանձին թիվ»: 

Որոշ ժամանակ անց, այս գլուխկոտրուկը սկսել է հայտնվել ճապոնական բազմաթիվ այլ թերթերում և ամսագրերում: Անգամ սկսել են տպագրել սուդոկուի առանձին հավաքածուներ: 

2004 թվականին սուդոկուներ սկսել են տպագրել բրիտանական թերթերը: Ընդ որում, ստեղծվել է այնպիսի տպավորություն, որ այդ խաղ-գլուխկոտրուկի հայրենիքը Ճապոնիան է: Սուդոկուն 9×9 չափի քառակուսի է, որը բաժանված է 3×3 չափի քառակուսիների։ Քառակուսին ընդհանուր ունի 81 վանդակ։ 

Պետք է ազատ վանդակները լրացնել 1-9 թվերով այնպես, որ թվերը չհամընկնեն ո՛չ հորիզոնական, ո՛չ ուղղահայաց և ո՛չ էլ 3×3 չափի քառակուսու մեջ։ 

Սուդոկուները լինում են տարբեր բարդությունների, բայց դրանց բարդությունը կախված է ոչ միայն նախօրոք լրացված թվերի քանակից, այլ նաև լուծման մեթոդից։ Ամենահեշտ լուծման մեթոդը դեդուկցիայի մեթոդն է՝ միշտ կա գոնե մեկ վանդակ, որին համապատասխանում է միայն մեկ թիվ։ 

Ճիշտ կազմված սուդոկուն ունի միայն մեկ լուծում։ Սուդոկուն բազմաթիվ տարատեսակներ ունի, կան լրացուցիչ պայմաններով, գումարային՝ ըստ տողերի կամ սյուների, անկյունագծերի, զույգ կամ կենտ, եռանկյան, վեցանկյան, կամ այլ տեսքով սուդոկուներ և այլն։ 

Ներկայումս անգամ գոյություն ունեն սուդոկուներ օնլայն հարթակներում, այդ թվում՝ բջջային հեռախոսների և սմարթֆոնների համար։ 

Այս տարբերակները հարմար են նրանով, որ ցույց են տալիս սխալները, կամ կարող են հուշել որևէ թիվ։ 

Վերջում ասենք, որ սուդոկու խաղն ունի մոտ 6 671 սեքստիլիոն կոմբինացիա, և այդ խաղի պատմությունը ներկայումս էլ հաջողությամբ զարգանում է։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Pressmedia.am-ը

Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունումՄեր նախընտրելի տարբերակը քաղաքական և դիվանագիտական միջոցներն են. ՊեսկովԱզատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Ահաբեկչությունը Սիոնիստական ռեժիմի հատկանիշն է. Իրանի իսլամական խորհրդարանի նախագահըՉեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Գյումրիում նշում են Վարդավառը. տեսանյութ «Բժիշկները հոկտեմբերից պետք է ապացուցեն, որ որակյալ բժիշկ են». Անուշ Պողոսյան Թուրքը «Արփի լիճ» պարկում անասուն է արածեցնում. shamshyan.com Զբոսաշրջային այցելությունների ընթացքում խաթարվում են ջրային էկոհամակարգերը. ՇՄՆՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունըԳնդակոծություններ Ուկրաինայում. մեկ գիշերվա ընթացքում երկու մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվելՀայաստանում օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ից կբարձրանա 2-4 աստիճանով Քաղաքացիները բարձրացել են «Շառաչ ջրվեժ»-ը և չեն կարողացել իջնել․ օգնության են հասել փրկարարները Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ Ազատի ջրամբարում որոնում են ջրահեղձ եղած 16-ամյա տղայի մարմինը Միայն անհայրենիք մարդիկ են մոռանում ու չհիշելու տալիս Հայաստանի անցյալը. Արտակ Զաքարյան7 մեդալ. բռնցքամարտիկ աղջիկներն ավարտեցին ելույթները պատանիների Եվրոպայի առաջնությունումՎիճաբանություն Աբովյան քաղաքի Հայփոստի հարևանությամբ․ 2 վիրավորներից 1-ը անչափահաս է «Զանգեզուրի միջանցքը» Ռուսաստանին և Իրանին ճնշելու ամերիկյան ծրագիր է. Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականԻրազեկում․ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ «ՂազՄունայԳազ»-ը փորձում է պիլոտային ռեժիմով արտադրել «կանաչ» ջրածինԳազամատակարարման վթարային դադարեցում որոշ հասցեներում Թրամփը կորցնում է համբերությունը. Ռուբիո Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԻնչու՞ է ականջի հետևում գոյացություն առաջանում և ինչպե՞ս ազատվել դրանից Ջրափրկարարները դուրս են բերել քաղաքացիներին և մոտորանավակը Աղվեսասարի մոտ գտնվող լճում ձուկ բռնելիս տղամարդն էլեկտրահարվել ու մահացել է Յուրաքանչյուրի գործն ու նրանց դեմ ներկայացվող մեղադրանքները մեկը մյուսից անհեթեթ ենԱրեւելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Աբխազիայում զբոսաշրջիկը ժայռից ընկել է և մահացելՄեր տարածաշրջանի համար սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճանՕկուպացված Մարտակերտում, Շուշիում, Ասկերանում, Թալիշում և Շահումյանում հրդեհներ են Գորիսում շան կծածի 9 դեպք է գրանցվել մեկ ամսումԵրեւանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտուբուսները. կա 9 վիրավոր: «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուն միջազգային հեղինակավոր մրցույթում գրավել է 3-րդ մրցանակային տեղըԱրամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի կալանքի և ժողովրդավարության մասինԱնտարբերությունն ամենամեծ չարիքն է. Արսեն ԳրիգորյանՈւսանողներն իներտ և պասիվ են, պետք է դա հաղթահարել. Մենուա ՍողոմոնյանՊերովսկիտային արևային մարտկոցները սովորել են սարքերը սնուցել սենյակային լամպից. այժմ դրանք աշխատում են նույնիսկ լամպի տակ և չեն վախենում խոնավությունից Բաբկեն Պիպոյան․ «Սամվել Կարապետյանի ձերբակալությունը քաղաքական է, իսկ պետությունը փորձում է «աչքը հանել»՝ հոնքն ուղղելու փոխարեն» ՀԷՑ-ի զավթումն արդարացնելու հիմքեր են ստեղծում Սա այն ուղին է, որ ես անձամբ միշտ սատարել և խրախուսել եմ․ ԾառուկյանԻշխանությունները շարունակում են արցախցիների նկատմամբ հետապնդումները ՔՊ-ն կուսակցության ներսում հանձնախումբ է ստեղծում, որ զտի վարչության թեկնածուներին Փաշինյանական իշխանությունն անցել է տոտալ գաղտնալսումների Փաշինյանը պարզունակ խաբեբա պոպուլիստ է. Դավիթ ՍարգսյանԼրագրողների հերթական այցը Արծվանիկի պոչամբար
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված