7 մեդալ. բռնցքամարտիկ աղջիկներն ավարտեցին ելույթները պատանիների Եվրոպայի առաջնությունում Վիճաբանություն Աբովյան քաղաքի Հայփոստի հարևանությամբ․ 2 վիրավորներից 1-ը անչափահաս է «Զանգեզուրի միջանցքը» Ռուսաստանին և Իրանին ճնշելու ամերիկյան ծրագիր է. Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդական Իրազեկում․ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ «ՂազՄունայԳազ»-ը փորձում է պիլոտային ռեժիմով արտադրել «կանաչ» ջրածին Գազամատակարարման վթարային դադարեցում որոշ հասցեներում Թրամփը կորցնում է համբերությունը. Ռուբիո Ջրափրկարարները դուրս են բերել քաղաքացիներին և մոտորանավակը Յուրաքանչյուրի գործն ու նրանց դեմ ներկայացվող մեղադրանքները մեկը մյուսից անհեթեթ են Արեւելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել


«Մե­տա­ղա­կան հան­քա­հա­նու­թյան ոլոր­տում լրջա­գույն փո­փո­խու­թյուն­նե­րի իրա­կա­նաց­ման կա­րիք կա»

Հասարակություն

Օրերս հայտնի դարձավ, որ 2019 թվականին դադարեցվել է 3 ընկերության ընդերքօգտագործման իրավունքը։ 

Կարծիքներ են հնչում, որ սա կարող է խթան հանդիսանալ հանքարդյունաբերության ոլորտում որոշակի դրական միտումներ արձանագրելու համար։ 

Աշխարհագրագետ, «Հայկական բնապահպանական ճակատի» անդամ Լևոն Գալստյանը նշում է, որ ընդերքօգտագործման իրավունքի այս որոշումը, բացի այս 3 ընկերություններից, կարող էր վերաբերել մոտավորապես մի 20 ընկերության։ 

«Այս գործողությունն արվել է գոյություն ունեցող օրենքների և իրավական ակտերի շրջանակներում։ Այդ երեք ընկերությունից երկուսն, ըստ էության, ընդերքօգտագործմամբ չեն էլ զբաղվել, մեկն էլ մի քանի տարի առաջ ինքնակամ դադարեցրել է իր շահագործումը։ Խոսքը Թուխմանուկի հանքավայրի մասին է։ 

Կան բազմաթիվ ընդերքօգտագործողներ, որոնք այս պահին գոյություն ունեցող օրենքների և իրավական ակտերի շրջանակներում նույնպես կարող են զրկվել ընդերքօգտագործման իրավունքից։ 

Ընդ որում, բացի ընդերքօգտագործման իրավունքից պետք է զրկվեն նաև ժամանակին բնապահպանության նախարարության տված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություններից։ 

Դրանք որոշակի պայմաններ չկատարելու դեպքում պետք է ուժը կորցրած ճանաչվեն։ 

«Հայկական բնապահպանական ճակատն» անցած տարի հարցումով դիմել էր նախարարությանը, թե ինչո՞ւ տարբեր տարիներին մոտավորապես 20 կազմակերպության տրված դրական եզրակացություններն ուժը կորցրած չեն ճանաչվել։ 

Օրենքը թույլ է տալիս շատ պարզ եղանակով այս գործընթացն իրականացնել, որովհետև դրանց մեծ մասն իր գործունեությունը չի սկսել եզրակացությունը ստանալուց մեկ տարի հետո։ 

Պարզվեց, որ նման եզրակացություններից որևէ մեկը ուժը կորցրած չի ճանաչվել, իսկ մեր հարցման արդյունքում նախարարությունը նույնիսկ չփորձեց էլ այդ գործողությունը կատարել։ Մեր հարցումը, չգիտես ինչու, փոխանցեցին բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, որը պետք է ստուգումներ կատարեր, հետո նոր որոշում կայացվեր։ Դրանից անցել է մոտավորապես մեկ տարի, բայց ոչինչ չի արվել։ 

Չեմ կարող ասել, թե ինչու։ Գուցե կան խնդիրներ, որոնցից տեղյակ չենք, բայց իրավական ակտերը և օրենքները պետք է գործեն հավասարապես բոլոր ընկերությունների դեպքում։ 

Պարզ ասեմ՝ մի ընկերություն 2013 թվականին ստացել է հանքի շահագործման փորձաքննության դրական եզրակացություն, բայց մինչ օրս ոչ մի գործունեություն չի իրականացրել հանքի շահագործման ուղղությամբ։ Ինչո՞ւ իրեն տրված դրական եզրակացությունը գործող օրենքի սահմաններում ուժը չի կորցրել։ 

Հարց, որի պատասխանը չունենք։ Այս հարցերը մի քիչ մտածելու տեղիք են տալիս։ Մետաղական հանքահանության ոլորտում լրջագույն փոփոխությունների իրականացման կարիք կա, որը դեռևս չի արվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գալստյանն՝ ընդգծելով՝ ե՞րբ ենք սկսելու փոխել օրենսդրական դաշտը։ 

Անդրադառնում ենք նաև այն փաստին, որ Վայոց ձորի մարզպետը դիմել է վերաքննիչ դատարան՝ պահանջելով, որ Եղեգնաձորի և Ջերմուկի ավագանիներն անվավեր ճանաչեն այն որոշումները, որոնցով հավանություն են տվել իրենց համայնքները էկո-տնտեսական տարածք դարձնելու և մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ մոտ վեց հազար ստորագրություններով ամրագրված կոլեկտիվ հանրագրերում նշված առաջարկությանը։ 

Այս հարցի առնչությամբ Գալստյանը նախ մի կարևոր դիտարկում է անում։ Շատ հրապարակումներից տպավորություն է ստեղծվում, թե այս համայնքների ավագանիներն ուղղակի որոշել են իրենց համայնքներում արգելել մետաղական հանքարդյունաբերությունը, մինչդեռ նրանք իրենց որոշումների միջոցով կյանքի են կոչել քաղաքացիների կամքը։ «Եղեգնաձորի և Ջերմուկի ավագանիները որոշում չեն ընդունել, որով արգելում են իրենց տարածքում մետաղական ընդերքօգտագործումը։ 

Ընդամենն իրենց՝ ավագանու որոշումով հավանություն են տվել իրենց ընտրած քաղաքացիների՝ մի քանի հազար հոգու ստորագրած հանրագրի մեջ ներկայացված պահանջին կամ ցանկությանը։ 

Մետաղական հանքարդյունահանման արգելման որոշում կայացրել է տեղի բնակչությունը։ Սա և՛ ավագանու, և՛ բնակիչների առաջնային իրավունքն է սահմանադրական և միջազգային իրավունքի շրջանակներում՝ որոշում կայացնել, թե իրենք ինչ տարածքում են ուզում ապրել։ 

Եթե նայում ենք իրավունքի տեսակետից, ապա ոչ ոք չի կարող չեղարկել այն հազարավոր ստորագրությունները, որոնք հավաքվել են համայնքներում՝ Ջերմուկում, Եղեգնաձորում, Գլաձորում»,-ընդգծում է մեր զրուցակիցը։ 

Կրկին Ամուլսարի մասին։ 2019 թվականի դեկտեմբերի 23-ից Տորոնտոյի ֆոնդային բորսան դադարեցրել է «Լիդիան» ընկերության բաժնետոմսերի սպասարկումը: Ընկերությունը մինչև 2020 թ.-ի հունվարի 23-ը ժամանակ ունի վարկատուների հետ բանակցություններ վարելու համար: Եթե վարկերի մարման ժամկետը երկարաձգել չհաջողվի, ապա այն ստիպված կլինի սկսել սնանկության գործընթացը: 

Գալստյանն այս տեղեկատվությանն այսպես է արձագանքում. «Ամուլսարի խնդրի լուծումը որոշել է Ջերմուկ համայնքի բնակչությունը՝ իր հանրագրով և հանք տանող ճանապարհը փակելով։ 

Սրանք սահմանադրական և միջազգային իրավունքից բխող գործողություններ են։ Նախորդ տարիներին Ջերմուկ համայնքի բնակիչների կարծիքը հաշվի չի առնվել, սա ապացուցված փաստ է։ Արդեն էական չէ, թե ինչ կլինի Տորոնտոյում կամ մեկ այլ վայրում։ 

Այստեղ ոչ թե կազմակերպության կամ հանքի շահագործման մեթոդի, եղանակի մասին է խոսքը, այլ նրա, որ այդ տարածքում նմանատիպ հանքավայր շահագործելն անթույլատրելի է բոլոր դեպքերում և՛ տեղի բնակիչների, և՛ մասնագետների գերակշիռ մեծամասնության կարծիքով, ինչպես նաև բնապահպանական, տնտեսական և սոցիալական գործոնները հաշվի առնելով։ Սա ամրագրվել է տարբեր եղանակներով։ 

Ըստ էության, այս ամենն ապացուցվել է նաև «Էլարդ» ընկերության պատրաստած զեկույցում։ Իհարկե, այնտեղ կան վիճելի հարցեր, բայց դրանում նշվել է, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք վերլուծված չեն։

 Իսկ խնդիրները վերլուծելու, բոլոր վտանգների ու ռիսկերի պատասխանատվությունը մնալու է Հայաստանի կառավարության և քաղաքացիների ուսերին, որովհետև դրա պատասխանատուն այս դեպքում չկա»,-եզրափակում է Լևոն Գալստյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Միայն անհայրենիք մարդիկ են մոռանում ու չհիշելու տալիս Հայաստանի անցյալը. Արտակ Զաքարյան7 մեդալ. բռնցքամարտիկ աղջիկներն ավարտեցին ելույթները պատանիների Եվրոպայի առաջնությունումՎիճաբանություն Աբովյան քաղաքի Հայփոստի հարևանությամբ․ 2 վիրավորներից 1-ը անչափահաս է «Զանգեզուրի միջանցքը» Ռուսաստանին և Իրանին ճնշելու ամերիկյան ծրագիր է. Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականԻրազեկում․ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ «ՂազՄունայԳազ»-ը փորձում է պիլոտային ռեժիմով արտադրել «կանաչ» ջրածինԳազամատակարարման վթարային դադարեցում որոշ հասցեներում Թրամփը կորցնում է համբերությունը. Ռուբիո Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԻնչու՞ է ականջի հետևում գոյացություն առաջանում և ինչպե՞ս ազատվել դրանից Ջրափրկարարները դուրս են բերել քաղաքացիներին և մոտորանավակը Աղվեսասարի մոտ գտնվող լճում ձուկ բռնելիս տղամարդն էլեկտրահարվել ու մահացել է Յուրաքանչյուրի գործն ու նրանց դեմ ներկայացվող մեղադրանքները մեկը մյուսից անհեթեթ ենԱրեւելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Աբխազիայում զբոսաշրջիկը ժայռից ընկել է և մահացելՄեր տարածաշրջանի համար սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճանՕկուպացված Մարտակերտում, Շուշիում, Ասկերանում, Թալիշում և Շահումյանում հրդեհներ են Գորիսում շան կծածի 9 դեպք է գրանցվել մեկ ամսումԵրեւանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտուբուսները. կա 9 վիրավոր: «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուն միջազգային հեղինակավոր մրցույթում գրավել է 3-րդ մրցանակային տեղըԱրամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի կալանքի և ժողովրդավարության մասինԱնտարբերությունն ամենամեծ չարիքն է. Արսեն ԳրիգորյանՈւսանողներն իներտ և պասիվ են, պետք է դա հաղթահարել. Մենուա ՍողոմոնյանՊերովսկիտային արևային մարտկոցները սովորել են սարքերը սնուցել սենյակային լամպից. այժմ դրանք աշխատում են նույնիսկ լամպի տակ և չեն վախենում խոնավությունից Բաբկեն Պիպոյան․ «Սամվել Կարապետյանի ձերբակալությունը քաղաքական է, իսկ պետությունը փորձում է «աչքը հանել»՝ հոնքն ուղղելու փոխարեն» ՀԷՑ-ի զավթումն արդարացնելու հիմքեր են ստեղծում Սա այն ուղին է, որ ես անձամբ միշտ սատարել և խրախուսել եմ․ ԾառուկյանԻշխանությունները շարունակում են արցախցիների նկատմամբ հետապնդումները ՔՊ-ն կուսակցության ներսում հանձնախումբ է ստեղծում, որ զտի վարչության թեկնածուներին Փաշինյանական իշխանությունն անցել է տոտալ գաղտնալսումների Փաշինյանը պարզունակ խաբեբա պոպուլիստ է. Դավիթ ՍարգսյանԼրագրողների հերթական այցը Արծվանիկի պոչամբարԵթե նույն համառությամբ նվիրվեին միմյանց օգնելուն ու երկիրը զարգացնելուն, հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ բարձրունքների կհասցնեին Հայաստանն ու հային. Մհեր Ավետիսյան Համակարգային խնդիրների ստվերը ֆինանսական գործառնությունների իրականացման ոլորտում. «Փաստ» «Այս ամենը ինստիտուցիոնալ և համակարգային լուծումների բացակայության հետևանք է». «Փաստ» Թիրախում ոչ թե անձերը, այլ հենց Եկեղեցին է, նպատակը՝ կազմաքանդումը. «Փաստ» Արկածախնդրական քմահաճույքները՝ ծանրագույն հարված Հայաստանի տնտեսությանը և ներդրումային միջավայրին. «Փաստ» Իշխանությունների հակաեկեղեցական այս արշավում ամեն ինչ այդքան էլ «սահուն» չէ. «Փաստ» Հակակոռոպցիոն կոմիտեն ու դատախազությունը որոշել են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական վարույթ չնախաձեռնել. «Փաստ» ՔՊ «փիառչիկներն» էլ են խոստովանում, որ ՀԷՑ-ի «գործը» բացառապես քաղաքական է. «Փաստ» Հավատքի ու ժողովրդի դեմ. որքան հեռու կգնան իշխանությունները. «Փաստ» Քաղաքացին` «ՀայաՔվեի»` Արմավիրի գրասենյակի բացմանը Նիկոլի մեղքո´վ է հանձնվել և հայաթափվել Արցախը. Հրայր Կամենդատյան Իշխանությունները լուրջ պատմության մեջ ընկան. արբիտրաժային կոլապս (տեսանյութ) «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներն այցելեցին Մատենադարան «Կարծում էին՝ Ստոկհոլմյան արբիտրաժը պետք է իր պատիվը գցի ոմն մեկի քմահաճույքի համա՞ր». Թևան Պողոսյան Ինչպես զարգացնել ագրոոլորտը Հայաստանում. նոր հորիզոններ՝ ստարտափների համար Ռուսական բանակը ռումբ է նետել Խարկովի բժշկական հաստատության վրաՀաղթահարում ենք շոգը՝ ստանալով idcoin. Idram&IDBank
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված