Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


«Եթե ունեք Windows 7, ար­դեն վտան­գի տակ եք»

Հասարակություն

Հունվարի 14-ից «Մայքրոսոֆթ» ընկերությունն այլևս չի սպասարկելու Windows 7 օպերացիոն համակարգը։ Այս մասին ընկերությունը հայտարարել էր դեռևս նախորդ տարեվերջին։ 

Ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ օգտատերերն այլևս չեն կարող դիմել ընկերությանը տեխնիկական օգնություն ստանալու նպատակով, ինչպես նաև թարմացնել ծրագիրը, հետևաբար ավելանալու է վիրուսների հարձակման սպառնալիքը։ 

Ընկերությունը հիշեցնում է, որ Windows 7-ը գործարկվել է դեռևս 10 տարի առաջ և այլևս չի կարող համապատասխանել անվտանգության ժամանակակից պահանջներին։ 

Պետք է ընդգծել, սակայն, չնայած նրան, որ օպերացիոն համակարգը չի թարմացվելու, դա չի նշանակում, որ Windows 7-ը կդադարի գործել, ուղղակի, ինչպես փաստում են փորձագետները, կարող են խնդիրներ առաջանալ կապված անվտանգության հետ։ 

Այդ պատճառով Windows 7-ի օգտատերերին խորհուրդ է տրվում հրաժարվել դրանից՝ ներբեռնելով Windows 10 տարբերակը։ 

«Մայքրոսոֆթ» ընկերությունից տեղեկացնում են, որ այս համակարգի դեպքում կիբեռանվտանգության խնդիրներին հատուկ ուշադրություն է դարձվել, ուստի այն պետք է արդյունավետորեն պաշտպանի օգտատերերին բարդագույն կիբեռսպառնալիքներից։ Գաղտնիք չէ, որ ոչ բոլորն անմիջապես ձեռնամուխ կլինեն համակարգերի՝ մեկը մյուսով փոփոխմանը։ 

Կաշխատեն դրանով այնքան, քանի դեռ չառաջանան լրջագույն խնդիրներ կամ էլ սպառնալիքներ։ Բայց օրերս մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը սոցցանցի իր էջում ահազանգ հնչեցրեց՝ օգտատերերին խորհուրդ տալով պարտադիր տեղադրել Windows-ի վերջին թարմացումը՝ նշելով, որ կրիտիկական վտանգ կա չթարմացված համակարգիչների համար։ 

«Փաստը» Մարտիրոսյանից այս հարցի առնչությամբ մեկնաբանություն խնդրեց՝ պարզելու, թե ի՞նչ վտանգի մասին է խոսքը։ Մեդիափորձագետը նշում է. «Ինձ թվում է, որ տեխնիկական մանրամասները կարևոր չեն։ Խնդիրն այն է, որ հայտնաբերվել է խոցելիություն, որը կապ ունի Windows օպերացիոն համակարգի ամենաներքին պաշտպանողական հատվածի հետ, և այդ խոցելիությունն օգտագործելով, չարագործները կարող են, օրինակ՝ վիրուսային ծրագիր ներդնել համակարգչի մեջ։ Համակարգը կընդունի այն որպես հարազատ և անվնաս ծրագիր։

 Այսինքն՝ հնարավոր է շրջանցել, խաբել պաշտպանողական համակարգին»,-ասում է Մարտիրոսյանը։ Նա կարևորում է այն, որ օգտատերերը պետք է մշտապես ակտիվացրած պահեն ծրագրային թարմացումները։ 

Բացի դա, ընդգծում է՝ Հայաստանում այսօր շատ համակարգիչներ ավելի հին Windows տարբերակով են աշխատում։ «Այժմ Windows 7-ի առօրեական թարմացումները «Մայքրոսոֆթ» ընկերությունը պարզապես դադարեցրել է։ 

Այսինքն՝ եթե ունեք Windows 7, արդեն վտանգի տակ եք։ Պետք է այն փոխարինել Windows 10-ով։ Խնդիր է նաև այն, որ մեր երկրում օգտագործվում է հիմնականում Windows-ի ոչ լիցենզիոն տարբերակը, և մարդիկ հաճախ թարմացումներն անջատում են, որպեսզի համակարգը չհայտնաբերի, որ այն ոչ լիցենզիոն է։ 

Միևնույն ժամանակ, ոմանք թարմացումներն անջատում են, որովհետև դրանք ազդում են իրենց նյարդային համակարգի վրա և այլն։ 

Բայց թարմացումները պետք է միշտ միացված լինեն և մշտապես կատարվեն, որովհետև դրանք հենց այնպես չեն ստեղծվել։ 

Լինում են այնպիսի խոցելիություններ, որոնց հետևանքով համակարգը կարող է լուրջ հարձակումների ենթարկվել, ընդ որում, ոչ մի անտիվիրուս կարող է չօգնել։ Էլ չեմ ասում այն մասին, որ անտիվիրուսներն էլ շատ անգամ չեն թարմացվում»,-եզրափակում է «Փաստի» զրուցակիցը։ 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Միհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)
Ամենադիտված