Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


Ուռճաց­ված ուշադ­րու­թյուն դարձ­նել այն ամե­նի վրա, ին­չը ուրի­շին դրսից կար­ծես ման­րուք է թվում, տի­պիկ է բո­լոր փոքր, բայց հպարտ երկր­նե­րի հա­մար

Ուշադրության կենտրոնում

mk.ru-ն «Հայաստանը պետք է դառնա «ռուսական Իսրայել»» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության ամրապնդման հակառակորդները կարող են տեսնել սարսափելի նախանշան: 

Ի վերջո, նախկինում հայերն ու ռուսները ինչ-որ կերպ միշտ էլ շփվել են առանց թարգմանչի: Իսկ այսօր ոչ միայն հեռավոր գյուղերում, այլ նաև Երևանի կենտրոնում կարելի է հանդիպել երիտասարդների, որոնք ընդհանրապես ռուսերեն չեն հասկանում: Իհարկե, իրավիճակը այնքան դրամատիկ չէ, որքան հարևան Վրաստանում: 

Հայաստանի դպրոցներում ռուսաց լեզուն պարտադիր առարկա է, և այն սկսում են սովորել երկրորդ դասարանից, չնայած այն սահմանված է որպես օտար լեզու, իսկ 1993 թվականից ի վեր հանրապետությունում չկան ռուսական դպրոցներ: 

Հայաստանում անգամ նշանակալի չափերի ռուս բնակչություն չկա, ի վերջո, Հայաստանը համարյա մոնոէթնիկ երկիր է: Բայց հայերն ու ռուսները միշտ էլ գտել են ընդհանուր լեզու: Լինելով թշնամական մուսուլմանական միջավայրում՝ հայերը հենց Ռուսաստանն են ընդունել որպես իրենց բնական դաշնակից և պաշտպան: Միշտ էլ այդպես է եղել: 

Բայց արդյո՞ք իրավիճակը փոխվել է հիմա, երբ «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում իշխանության են եկել ուժեր, որոնց Ռուսաստանի Դաշնությունում շատերն անվանում են «արևմտամետ»: 

Ռուս-հայկական երկխոսության օջախում վառված կրակը պետք է պահպանել, և այդ նպատակով էլ 2018 թվականի աշնանը ստեղծվել է «Լազարևյան ակումբը», որը երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումների ոչ պաշտոնական հարթակ է: 

Ակումբը անվանվել է հայտնի հայ Լազարևյան ընտանիքի անունով, որի հիմնադրին Ռուսաստանին մատուցած ծառայությունների համար Եկատերինա 2-րդը շնորհել էր ժառանգական ազնվականության տիտղոս: Նրա որդին հիմնել է Մոսկվայի Լազարևյան արևելագիտության ինստիտուտը: 

Ըստ «Լազարևյան ակումբի» կազմկոմիտեի նախագահ, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի, «իրենց նպատակն է Ռուսաստանում Հայաստանի իմիջը և Հայաստանում Ռուսաստանի իմիջը պահպանել դրական»: 

Նա կոչ է արել մասնակիցներին և լրագրողներին զգույշ լինել իրենց հայտարարություններում, քանի որ աշխարհում շատ են այնպիսիները, որոնք չեն ցանկանում տեսնել ռուս-հայկական լավ հարաբերություններ, և տեղի ունեցող ամեն ինչին ուշադիր հետևում են ոչ միայն բարեկամները, այլ նաև հակառակորդները: 

Զատուլինը ասել է նաև, որ ինքը պատրաստել է հրատարակության ռուս-հայկական հարաբերությունների թեմայով իր հոդվածների և ելույթների ժողովածուն: 

Գիրքը լույս կտեսնի հաջորդ տարի և ունենալու է սադրիչ վերնագիր՝ «Հայաստանը Կովկասում Ռուսաստանի Իսրայելն է»: 

Այս արտահայտությունը պատկանում է հանգուցյալ Վազգեն Սարգսյանին, որը եղել է Հայաստանի նախկին վարչապետ և Ղարաբաղյան պատերազմի ընթացքում երկրապահ-կամավորական ստորաբաժանումների հրամանատար: Ցավալի է, բայց նա զոհվել է ոչ թե ռազմի դաշտում, այլ խորհրդարան ներխուժած ահաբեկիչների ձեռքով: 

Այնուամենայնիվ, Հայաստանում կան նաև այնպիսիները, որոնք հավատում են, որ Հայաստանը կարող է դառնալ «Կովկասյան Իսրայել» Ամերիկայի համար: 

Լազարևյան ակումբի համաժողովի հերթական թեման եղել է «Լրատվամիջոցները Ռուսաստանում և Հայաստանում. անկեղծ զրույց»: Խոսակցությունն իսկապես անկեղծ է ստացվել: 

Վարչապետի՝ արդեն նախկին մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը մոսկվացի հյուրերին հավաստիացրել է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում մամուլը ձեռք է բերել լիակատար ազատություն, ինչը նախկին իշխանությունների օրոք չի եղել: 

Ըստ նրա, ներկայումս լրատվամիջոցների մեծ մասը մնում է ընդդիմության վերահսկողության տակ, ներառյալ նախկին իշխանության ներկայացուցիչների հսկողության տակ: 

Ըստ Մոսկվայի պետական համալսարանի հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան Վիտալի Տրետյակովի, հիմա ամենակարևոր խնդիրը լրագրողների և լրատվամիջոցների ղեկավարների «կրկնակի լոյալությունն» է: 

Նա ասել է, որ «Ռուսաստանում ապրում և աշխատում են, այդ թվում՝ նաև ազդեցիկ լրատվամիջոցներում, ոչ միայն ռուս լրագրողներ, այլ նաև հայեր, վրացիներ, ադրբեջանցիներ, հրեաներ, նաև Ղրիմի թաթարներ, և «կրկնակի լոյալության» պատճառով առաջանում են խնդիրներ»: 

Ըստ նրա, նման խնդիր առավել ակնհայտորեն դրսևորվել է Հարավային Օսիայի պատերազմի ժամանակ, քանի որ 08.08.2008-ին անհնար էր չնկատել, թե ինչպես է ակտիվացել վրացական սփյուռքը, և սրվել է «կրկնակի լոյալության» խնդիրը»: 

Այն ժամանակ լրատվամիջոցները ստիպված են եղել ընտրություն կատարել` Ռուսաստանի կամ Վրաստանի միջև:

 Ներկայումս նույն բանը նկատելի է ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապված: Ի դեպ, համաժողովի ռուս մասնակիցները անընդհատ շեշտել են, որ չեն մեկնաբանում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, որ նրանք միայն և բացառապես հետաքրքրված են ռուս-հայկական հարաբերությունների խնդիրներով, իսկ մնացած ամեն ինչը բարեկամական երկրի ներքին գործն է: 

Այնուամենայնիվ, դժվար է ամբողջությամբ հեռու մնալ «այդ ամենից»: Ուռճացված ուշադրություն դարձնել այն ամենի վրա, ինչը ուրիշին դրսից կարծես մանրուք է թվում, տիպիկ է բոլոր փոքր, բայց հպարտ երկրների համար: Լազարևյան ակումբի առաջին համաժողովի ժամանակ մեկ տարի առաջ ելույթ է ունեցել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա, ով հիմա բանտում է: 

Դե, խոսել է, ինչո՞ւ չպետք է խոսի նախկին նախագահը: Բայց Հայաստանի ներկա իշխանությունը հիշում է դա, և անգամ հեռուն գնացող եզրահանգումներ անում: 

Ըստ ընդդիմադիր «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի, ինքը չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ օվկիանոսից այն կողմ գտնվող ստրատեգներին հաջողվել է Հայաստանում «գունավոր հեղափոխություն» իրականացնել, և ներկայումս Հայաստանում անդրօվկիանոսային խամաճիկների իշխանություն է: 

Նա կարծում է, որ այդ ամենի նպատակը Իրանի հետ Հայաստանի 105 կիլոմետրանոց սահմանին տիրանալն է, որին ԱՄՆ-ը կարող է հասնել Արցախ խաղաղապահ ուժեր մտցնելով, իսկ դրան հասնելու համար պետք է սատանայացված ներկայացվի Ռուսաստանի կերպարը, հասարակությանը ներարկվի, որ այդ երկիրը պետք է հեռանա Հայաստանից, դուրս գա բանակցային գործընթացից: 

Գեղամյանը ասել է նաև, որ բացառված չէ ռազմական գործողությունների վերսկսումը Արցախում, որին էլ հենց կհետևի ԱՄՆ-ի կողմից տարածաշրջան խաղաղապահներ մտցնելու հարցը բարձրացնելը:

Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելուԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ
Ամենադիտված