Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


«Երկ­րի զար­գաց­ման իրա­կան հա­յե­ցա­կար­գեր կրկին չենք տես­նե­լու, իսկ գլխա­վոր խնդիրն անձ­նիշ­խան հա­մա­կար­գի ամ­րապն­դումն է լի­նե­լու»

Քաղաքականություն

Ներքաղաքական ինտրիգները, շրջանառության մեջ դրվող տարատեսակ հանգամանքները և անգամ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորման գործընթացը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կապում է իշխանության այն նպատակի հետ, որը, ըստ նրա, նշմարվում էր դեռ 2018թ.-ին, բայց ավելի առարկայական տեսք ստացավ 2019 թվականի ընթացքում։ 

«2018 թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո իշխող ուժը չուներ երկրի զարգացման իր պատկերացումները։ 

Այդ պատկերացումներին առնչվող հայեցակարգերը լավագույն օրակարգերը կլինեին, որոնց շուրջ նաև քննարկումներ տեղի կունենային։ 

Այնուամենայնիվ, նշվածի բացակայության պատճառով այլ միտում է արձանագրվում.այդ ամենի փոխարեն, օգտագործելով սուպերվարչապետի ինստիտուտը, շարունակվում է անձնիշխան համակարգի ձևավորումն ավարտին հասցնելու գործընթացը։ 

Այս ուղղությամբ իշխող քաղաքական ուժը և այդ ուժի ղեկավարը շարունակում են առաջնորդվել մինչ այս իրականացրած քայլերի տրամաբանությամբ։ Բոլոր այն այլընտրանքային մարմինները, որոնք կարող էին խոչընդոտել անձնիշխան համակարգի ձևավորմանը, վերացվում են։ 

Լինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Հանրային խորհուրդը կամ մեկ այլ մարմին, միևնույն է, բոլորն անցնում են անձնիշխան համակարգի մեջ։ 

Եվ միայն Սահմանադրական դատարանը, եկեղեցին ու լրատվամիջոցներն են, որոնք դեռ այդ համակարգի մեջ չեն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ նշվածի վառ ապացույցն այն է, որ իշխանությունը շարունակում է ամեն գնով հասնել գրպանային ՍԴ-ի ձևավորմանը։ 

«Ընդհանուր առմամբ, երկրի զարգացման միտումների մասին այլևս որևէ խոսակցություն չկա, թեպետ կան որոշակի փոփոխություններ, բայց լուրջ տնտեսական բարեփոխումների ծրագրեր ևս չկան։ Այսինքն, զարգացման օրակարգ, որպես այդպիսին, չկա։

Փոխարենը հստակ է կառավարման զարգացման ուղղությունը, որն անձնիշխան համակարգի ամրապնդման ուղղությամբ տարվող վեկտորն է։ 

2020թ. սկզբին մենք կրկին ականատես ենք լինում նշվածից բխող մի շարք երևույթների։ Տարվա սկզբին նորից անձ է կալանավորվում, ՍԴ նախագահի անունն է կրկին շրջանառության մեջ դրվում, ՍԴ դատավորների վերաբերյալ ինչ-որ կոմպրոմատներ են դրվում շրջանառության մեջ։ 

Բացի այդ, վերջերս դաշտ նետվեց ԱԱԾ նախկին տնօրենի վերաբերյալ ինչ-որ կոմպրոմատային թեմա առ այն, որ նա ինչ-որ քաղաքականություն է իրականացրել՝ վարկաբեկելով վարչապետին։ 

Թվում է, թե այս երեք հանգամանքները կապ չունեն իրար հետ, բայց, փաստացի, բովանդակային կապ կա և՛ անձի կալանավորման, որը ՍԴ նախագահի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի, և՛ ՍԴ դատավորների, և՛ ԱԱԾ նախկին ղեկավարի վերաբերյալ կոմպրոմատների տարածման միջև։ 

Բովանդակային կապի հիմքում անձնիշխան համակարգի դեմ այլընտրանքները չեզոքացնելու նպատակն է։ Մի դեպքում ՍԴ-ն է՝ որպես ինստիտուտ, մյուս դեպքում՝ անձ, որը գլխավոր անձնիշխանի մրցակիցն է դիտարկվում»,-շեշտեց մեր զրուցակիցը։ 

Արմեն Բադայանն ընդգծեց, որ 2020 թվականին երկրի զարգացման իրական հայեցակարգեր կրկին չենք տեսնելու, իսկ գլխավոր խնդիրն անձնիշխան համակարգի ամրապնդումն է լինելու, որի ճանապարհին կիրառվելու են այն մեթոդները, որոնք անցած մեկուկես տարվա ընթացքում ևս կիրառվել են։ 

«Մենք տեսանք, որ վարչական ռեսուրսի կիրառմամբ հաջողվեց ամեն գնով անձնիշխան համակարգի մեջ ընդգրկել որոշ կառույցների։ Նույն ՀՖՖ-ն, Հանրային խորհուրդը այսուհետ սպասարկելու են այդ համակարգի շահերը։ 

Բայց եթե Հանրային խորհրդի և ՀՖՖ-ի դեպքում աշխատեց, այսպես ասած, վարչա-տեղեկատվական ռեսուրսը, ապա ՍԴ-ի և ՍԴ դատավորների նկատմամբ փորձ է արվում աշխատեցնել վարչա-իրավական ռեսուրսը. ուժային, ինչպես նաև PR կառույցներով փորձ է արվում հասնել ՍԴ կազմի փոփոխությանը։ Մեծ հաշվով, իշխող քաղաքական ուժն իր նպատակներին հասնելու համար շարունակում է օգտագործել նույն մեթոդները։

 Ինչ վերաբերում է կարմիր գծերին, ապա Հայաստանում դրանք վաղուց են անցել։ Օրինակ՝ սկսած այն ժամանակահատվածից, երբ այլընտրանքային կարծիք ունեցող մարդկանց նկատմամբ հայհոյախառը սև PR է իրականացվում։ 

Թեպետ պետք է նկատենք, որ եթե սկզբնական շրջանում այդ մեթոդը միգուցե ոմանց առումով աշխատում էր, հիմա կարող ենք փաստել, որ դա այլևս նույն էֆեկտը չունի, որովհետև բոլոր նրանք, ովքեր ունեն իրենց այլընտրանքային կարծիքը, շատ հանգիստ հայտնում են իրենց տեսակետները»,-նշեց Ա. Բադալյանը։

Քաղտեխնոլոգը մի հանգամանք էլ առանձնացրեց. «Այս ամենին զուգահեռ՝ իշխանությունը, այնուամենայնիվ, կարողանում է իր օրակարգը ներկայացնել և այն քննարկման առարկա դարձնել։ 

Իշխանությանը դա հաջողվում է, որովհետև մրցակից ուժերն այդքան էլ չեն կարողանում գրագետ պայքարել այն մեթոդների դեմ, որոնք իշխանությունը կիրառում է իր նպատակներին հասնելու համար։ 

Ի դեպ՝ ցանկացած քաղաքական ուժ ինքն է ընտրում, թե ինչպիսի մեթոդ է պետք կիրառել իր քաղաքականությունն առաջ տանելու համար, հիմա իշխող քաղաքական ուժն էլ այդպիսի մեթոդներ է կիրառում, բայց խնդիրն այն է, որ մյուսները թեպետ շատ են քննադատում իշխանություններին, բայց չեն կարողանում ձևավորել այնպիսի օրակարգ, որն այլընտրանքային կլինի։ 

Արդյունքում՝ նրանք ստիպված իշխող քաղաքական թիմի օրակարգին արձագանքողի դերում են մնում։ Սա է հարցը և սա է պատճառը, որ մենք հասարակության մեջ բովանդակային քննարկման թեմա ներդնելու խնդիր ունենք»։ 

Օրեր առաջ սկսվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը: Անդրադառնալով նշված գործընթացից բխող մի շարք հանգամանքների՝ քաղտեխնոլոգը նախ նկատեց. 

«Տրամաբանությունը հուշում է, որ մինչև սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելը, նախ քննարկման առարկա պետք է դառնա այն հարցը, թե Հայաստանում ընդհանրապես սահմանադրական փոփոխության կարիք կա՞, թե՞ ոչ.

 վերադառնա՞լ կիսանախագահական կամ նախագահական համակարգին, թե՞ խորհրդարանական համակարգը պահպանելով՝ ինչ-որ կետային կամ մասնակի փոփոխություններ իրականացնել։ 

Այս հարցերը չեն քննարկվել, բայց իշխանությունը ստեղծում է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով՝ չնշելով, թե այդ հանձնաժողովն, ի վերջո, ի՞նչն է փոխելու։ 

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծման նպատակը ո՞րն է։ 

Այս հարցերը չեն բարձրաձայնվում մասնավորապես նաև ընդդիմադիր ուժերի կողմից, և այս պարագայում իշխանությունն անում է այն, ինչ նպատակահարմար է գտնում։ 

Ոչ ոքի մոտ հարց չի՞ առաջանում՝ սա ի՞նչ հանձնաժողով է, Սահմանադրության ի՞նչ կետեր պետք է փոխվեն, կամ ինչո՞ւ մինչ այս այդ հարցերը քննարկման առարկա չեն դարձել»։

Քաղտեխնոլոգը շեշտեց, որ իրականում Սահմանադրության հետ կապված մեծ անելիքներ ունեին բոլոր ուժերը, որոնք, սակայն, այս պահին ոչինչ չեն անում։ «Քանի դեռ նրանք ընդամենը արձագանքողի դերում են, իշխանությանը հաջողվելու է անել այն, ինչ ուզում է։ 

Հիմա դեռ հարց է, թե ինչ է ցանկանում, բայց չի բացառվում, որ իշխանությունը ցանկանում է նորից վերադառնալ կիսանախագահական կառավարման համակարգին, որից հետո վարչապետը կմասնակցի ընտրություններին, կդառնա ՀՀ նախագահ, ինչի արդյունքում, ամբողջովին ազատվելով խորհրդարանի կախումից, էլ ավելի կամրապնդի անձնիշխան համակարգը։ 

Տեսականորեն չի բացառվում, որ հենց այդ ուղղությամբ էլ կգնան փոփոխությունների»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու
Ամենադիտված