Մանվել Գրիգորյանին կարող են ազատ արձակել. դատախազության նախաձեռնությամբ արտահերթ նիստ կկայանա
ՀասարակությունԵրևանի ընդհանուր իրավասության դատարանում արտահերթ նիստ կգումարվի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի քննարկման վերաբերյալ։
«Այսօր՝ ժամը 18։00-ին դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը»,-տեղեկությունը Alternativ.am-ի հետ զրույցում հաստատեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք,որ Մանվել Գրիգորյանը երեկ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։