Իշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Արտառոց դեպք ՀՀ-ում․ արջը արոտավայրում հարձակվել է խոշոր եղջերավոր անասունի վրա և հոշոտել Գազանջատումներ հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ վերացնելով արտակարգ դեպքի հետևանքները Տոնգայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մինչեւ երեկո ջուր չի լինի Ո՞ր դեպքում և որքա՞ն գումար է տրամադրվում ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխաներին Զանգվածային հարձակում է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն


Արսեն Թորոսյանը կփորձի իմ մուտքն արգելել այլ հիվանդանոցներ. 25 տարի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում աշխատած բժիշկ (Տեսանյութ)

Ուշադրության կենտրոնում

1995 թվականից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում աշխատող և վերջին տասը տարում կենտրոնի Ռադիոլոգիայի բաժանմունքի վարիչի պաշտոնում աշխատած բժիշկ Արման Գրիգորյանն արդեն ծանուցվել է՝ 2020 թվականի փետրվարի 18-ից պետք է հեռանա բժշկական կենտրոնից, քանի որ բաժանմունքի վարիչի հաստիքը կրճատվում է, իսկ այս պահին հիվանդանոցն այլ աշխատանք չի կարող առաջարկել իրեն։

«Հաստիքի կրճատման պատճառը, իմ կարծիքով, այն է, որ ես հարմար չեմ նոր ղեկավարությանը։ Այս նոր ղեկավարությունը բազմաթիվ անգամներ ասել է, որ ես նախկին տնօրենին եմ պաշտպանում, բացի այդ, առաջարկում են լռեցնել իմ եղբորը՝ առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանին, եթե, իհարկե, ցանկանում եմ պահպանել իմ աշխատատեղը»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց բժիշկ Գրիգորյանը՝ իր ազատման հիմնական պատճառ դիտարկելով Առողջապահության նախարարի գործունեության վերաբերյալ՝ եղբոր հնչեցրած քննադատությունները։

Արման Գրիգորյանը, որը 1995 թվականից ճանաչում է բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանին, որին նաև համարում է պրոֆեսիոնալ մասնագետ, վստահեցնում է՝ դեմ է եղել Արա Մինասյանին այդ եղանակով բժշկական կենտրոնից հեռացնելուն, քանի որ վստահ էր, որ դա բերելու է լարվածության, ինչին էլ ականատես եղավ Արա Մինասյանի հեռանալուց հետո։

«Եկավ նոր թիմ, եկան «մերոնք, ձերոնք» կարգախոսներով, սակայն ընթացքում տեսան, որ մենք նորմալ բժիշկներ ենք, որ իրենց հետ նորմալ աշխատում ենք։ Սկզբում մտածում էին, որ մեր բժշկական կենտրոնը հանցագործների բուն է, բայց ընթացքում տեսան, որ մենք ընդամենը բժիշկներ ենք, և սկսեցին մեզ հետ աշխատել, իհարկե, այս նորերի մեջ կային նաև բավականին լավ մասնագետներ։ Այս նոր տնօրենը՝ պարոն Հովակիմյանը, փորձում է կարևորել բժիշկների պրոֆեսիոնալիզմը, բայց կարծում եմ՝ պարտավորություններ ունի նախարարի նկատմամբ, այն է՝ հեռացնել նախարարի համար ոչ ցանկալի մարդկանց»,- ասաց Արման Գրիգորյանը։

Այս բժշկական կենտրոնում տասնամյակներ աշխատած բժիշկը, որը պետք է այժմ հեռանա, հիշում է, թե ինչպես էր Արա Մինասյանը, օրինակ, հուշանվերներով ճանապարհում թոշակի գնացող բժիշկներին, սակայն Արսեն Թորոսյանից որևէ սպասելիք չունի։

«Որևէ բան նրանից չեմ սպասում։ Գիտեք՝ մարդիկ կան, որոնք ամեն կերպ ցանկանում են բավարարել իրենց ամբիցիաները, փոքր ժամանակ չստացած խաղալիքները։ Նա իմ քաշայինը չէ, որ փորձեմ նրանից որևէ բան սպասել։ Անգամ հեռակա կարգով Թորոսյանն իր պահելաձևով, իր տղամարդկային պահվածքով չի առաջացնում ինձ մոտ տպավորություն, որ կարելի է Թորոսյանից որևէ հարցի լուծում կամ որևէ հարցի պատասխան սպասել։ Մեր տնօրեն Հովակիմյանն այդ առումով ավելի նախընտրելի է, ավելի նպատակահարմար է նրա հետ խոսել, թեև նրա հետ էլ որևէ խոսակցություն չեմ պատրաստվում ունենալ»,- ասաց Արման Գրիգորյանը։

25 տարվա աշխատանքային փորձ ունեցող բժշկի կարծիքով՝ Հայատանում առողջապահությունն անվստահելի ձեռքերում է, ու ինքը չի հասկանում, թե ո՞ւր են տանում իրականացված այս կամ այն ծրագրերը։

«Ես տեսնում եմ, որ բժիշկներ են մնում առանց աշխատանքի, սոցիալական խնդիրներ են առաջանում, բայց չէ՞ որ եկել էին, որ բարելավեն»,- ասաց Արման Գրիգորյանը՝ ընդգծելով, որ այժմ բժշկի մասնագիտական հմտությունները շատ հաճախ ստորադասվում են տարատեսակ նպատակների։

«Մենք կջնջենք, նորը կկառուցենք, ով մեզ հետ չի քայլել, մեր դեմ է. նման բաներ եմ տեսնում, բայց իմ գաղափարախոսությունը հետևյալն է՝ պետությունը բոլորինն է։ Հիմա լարվածություն կա բժիշկների և պացիենտների միջև, բացասական մեծ քանակի էներգիա կա, այս նորաստեղծ ղեկավարության ժամանակ ես անձամբ լարվածություն եմ զգում, կան կողմնակի խոսակցություններ, որոնք խանգարում են մասնագիտական աշխատանքին»,- ասաց Գրիգորյանը։

Բժիշկը հայտնեց, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հեռանալուց հետո որոշակի դադար կվերցնի, որից հետո կփորձի այլ հիվանդանոցում աշխատանքի անցնել, եթե, իհարկե, Արսեն Թորոսյանը չհրահանգի աշխատանքի չվերցնել։

«Եթե նախարարի հրահանգները չլինեն՝ ինձ որևէ այլ հիվանդանոցում աշխատանքի չընդունել… ինձ թվում է՝ կփորձի իմ մուտքն արգելել այն հիվանդանոցներ, որոնք իրենից կախվածություն ունեն»,- ասաց բժիշկ Գրիգորյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

 
 
Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի․ Shamshyan Իշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Արտառոց դեպք ՀՀ-ում․ արջը արոտավայրում հարձակվել է խոշոր եղջերավոր անասունի վրա և հոշոտել Գազանջատումներ հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ինՓրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ վերացնելով արտակարգ դեպքի հետևանքները Տոնգայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՄինչեւ երեկո ջուր չի լինի Ո՞ր դեպքում և որքա՞ն գումար է տրամադրվում ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխաներին Զանգվածային հարձակում է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԿարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ Հայաստանում Այս շարունակական անիրավությունների եւ արժեզրկումների դեմ պայքարի լավագույն միջոցներից համախմբումն ու միասնական ուժերով պայքարելն է, քանզի մեր երկրի, արժեքների ու ինքնության տերը մենք ենք՝ մեզնից յուրաքանչյուրը. Նաիրի ՍարգսյանՄեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ինՈրքան երկար արևմտյան քաղաքական գործիչները շարունակեն թշնամական գործողություններ իրականացնել Ռուսաստանի դեմ, այնքան ավելի վատ կլինի իրենց համար Թոշակառուն սոված է, բայց պաշտոնյան՝ պարգևատրված. Հրայր ԿամենդատյանԽորագիր. Արհամարհված սահմանադրությունը, քայլող ԵՊՀ֊նՄանրամասներ՝ 31 երթուղու ավտոբուսի վթարից տուժածների վիճակի մասինԸնդդիմադիր ուժերը պիտի միավորվեն. քաղաքացիՄեր գերակա նպատակը պետք է լինի պետությունը. Արմեն ՄանվելյանՄինսկում հայտնվել են արևային վահանակներով խելացի նստարաններ Իսրայելն ու «Համասը» կբանակցեն հրադադարի շուրջ Պուտինը խոսել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին «Ռոզան զվարճալի ծիծաղ ունի, լավ ընկերություն ենք անում…». Լևոն Մկրտչյանը խոսել է Ռոզա Դավթյանի մասին Արևածագի ձոր կոչվող տարածքում 2 մեքենա արգելափակվել են ցեխակույտում և չեն կարողացել դուրս գալ Ֆրանսիայի Բարբիզոնի մշակութային կենտրոնում բացվել է «Հայկական իմպրեսիոնիզմի գույներն ու լույսերը» միջազգային ցուցահանդեսըՋրամատակարարման գրաֆիկի խախտում Երևանի Արաբկիր վարչական շրջանում հուլիսի 6/7-ին Մոսկվան հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու առաջարկով դիմել է Ադրբեջանին Խորեն Լևոնյանի կինը հարսանիքից հետո բացառիկ հրապարակում է արել Խոշոր հրդեհ Գյումրիում գործող կարի արտադրամասում Եթե Դեմբելեն չստանա Ոսկե գնդակը, դա խնդիր կլինի․ ՊՍԺ-ի նախագահ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի քննարկումներն ավարտվել ենՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին Շոգից մինչև ձյուն․․․ տեղումներ, արտակարգ իրավիճակ՝ Թուրքիայում Արտակարգ դեպք․ ուղևորատար ինքնաթիռի օդաչուն թռիչքից առաջ խցիկում ուշագնաց է եղել Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում քարաթափում է եղել, վնասվել է ավտոմեքենա Երևանում բախվել են «Bentley»-ն և «Mercedes»-ը Երևանում թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան վիրшվորներ Քաղսիի հյուրատնից օտարերկրացու են առևանգել. կասկածներ կան, որ նրան սպանել են 1 գիշեում 120 ուկրաինական ԱԹՍ է ուղարկվել Ռուսաստանի վրա Գառնիում այրվել է ավտոմեքենա. կա տուժած Ջրհեղեղներից զոհվել է առնվազն 27 մարդ, ճամբարում գտնվող ևս 27 աղջիկ անհետ կորած է համարվում. ԱՄՆ Երկրաշարժ՝ Հայաստանում Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Արժեզրկվում է բարերարի ինստիտուտը. Նաիրի Սարգսյան Խաղաղ հավաքների իրավունքի վրա ոչ ոք չի կարող բռնանալ. Մենուա ՍողոմոնյանՆիկոլն ո՞վ է, որ որոշի` հանուն ինչի´ են զոհվել մեր տղաները. Դավիթ Սարգսյան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված