ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան Զոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Ձմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)


Ի՞նչ է լինելու Ամուլսարի հանքի շահագործման հարցում. Հայաստանը կկարողանա՞ առանց կորուստների դուրս գալ այս պրոցեսից

Վերլուծություն

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցի լուծումը տևական ժամանակ է, ինչ չի կորցնում ակտուալությունը։ 

Հանք տանող ճանապարհն արդեն մեկ տարուց ավելի է՝ փակ է. այն շրջափակել ու տարածքում հերթապահում են Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները: 

Չնայած վարչապետի կոչերին, որ պետք է թույլ տալ, որ տեխնիկան մտնի հանքի տարածք, ակտիվիստներն ու բնապահպաններն այդպես էլ մնացին անդրդվելի և չբացեցին դեպի հանք տանող ճանապարհը։ 

Կառավարության որդեգրած դիրքորոշումից նկատելի էր, որ իշխանությունները կողմնակից են հանքի շահագործմանը։ Վարչապետ Փաշինյանը պնդում էր, թե «Լիդիանը» հիմա ասում է, թե երաշխավորում է, որ 100 տոկոս անվտանգ է շահագործելու հանքը, և չկա Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում։ 

Մյուս կողմից՝ վարչապետը հայտարարում էր, թե հանքի շահագործման դադարեցումը կարող է մեծ բացասական ազդեցություն ունենալ դրսից Հայաստան ներգրավվող ներդրումների վարկերի տոկոսների վրա։ 

Դրան զուգահեռ՝ խոսակցություններ կան, թե հանքի փակման դեպքում «Լիդիան Արմենիա» ընկերությունը կարող է դիմել արբիտրաժային դատարան և ՀՀ կառավարությունից փոխհատուցում պահանջել: 

Ուշագրավ է, որ արդեն այս տարվա հունվարի 7-ին Տորոնտոյի ֆոնդային բորսան որոշում է կայացրել 2020 թ. փետրվարի 5-ից «Լիդիան» ընկերությանը (Lydian International Limited) բորսայի ցուցակներից հեռացնելու մասին, իսկ դա նշանակում է, որ ընկերության արժեթղթերի վաճառքը կասեցվել է՝ ցուցակագրման պահանջներին շարունակաբար չհամապատասխանության պատճառով։ 

Այս պահի դրությամբ դժվար է ասել՝ «Լիդիան» ընկերությունը կգնա սնանկացման, թե ոչ, սակայն հատկանշական է, որ «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում իրենց ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի համար մեղադրել էր Հայաստանի ներկայիս կառավարությանը՝ նշելով, թե Ամուլսարի դեմ գործընթացը Հաաստանին վնասից բացի ոչ մի օգուտ չի բերել, և սա ազդակ է բոլոր արտաքին ներդրողներին, թե ինչի հանգեցրեց կառավարության անգործությունը: 

Փորձագետների մի մասը կարծում է, թե բնապահպանական խնդիրներն ավելի կարևոր են, իսկ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դադարեցումը չի կարող ազդել Հայաստանի ներդրումային վիճակի վրա, մանավանդ երբ դեռ չկա արբիտրաժային դատարանի բացասական որոշում։ 

Իսկ մասնագետների մի մասն էլ գտնում է, թե Ամուլսարի շուրջ ստեղծված այսպիսի իրադրությունը բացասական մեծ հետք է թողնելու Հայաստանի ներդրումային միջավայրի վրա, քանի որ ՀՀ-ն չի իրականացնում միջազգային համաձայնագրով իր ստանձնած պարտավորությունը, այսինքն՝ չի պաշտպանում օտարերկրյա ներդրումների ֆիզիկական պաշտպանվածությունը: 

Եվ ներդրողները, այս փորձն իրենց աչքի առաջ ունենալով, ցանկություն չեն ունենա Հայաստանում գումարներ ներդնել։ Սակայն «Լիդիան» ընկերության արժեթղթերի վաճառքի դադարեցումից հետո դեռևս լիովին հստակ չէ կառավարության դիրքորոշումը. եթե որոշվում է, որ հանքը չպետք է շահագործվի, ապա բնակչությունը ցանկանում է իմանալ, թե որոնք են լինելու կառավարության քայլերը, ինչպե՞ս է պատրաստվում կառավարությունը կոմպենսացնել Հայաստանի ներդրումային միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունը։ 

Կամ եթե կառավարությունը գտնում է, որ հանքը պետք է շահագործվի, ապա ինչպե՞ս է վստահեցնելու շրջակա բնակավայրերի բնակիչներին, որ հանքի շահագործումն անվտանգ է՝ մանավանդ որ այսքան ժամանակ հնարավոր չի եղել փարատել մտահոգությունները։ 

Պետք է հաշվի առնել, որ իշխանությունների անվճռական դիրքորոշումը, որը հիմնականում պայմանավորված է նրանով, որ հանկարծ խնդիրը չազդի իրենց վարկանիշի վրա, կարող է բերել նրան, որ Հայաստանը համապատասխան քայլեր չձեռնարկելու պարագայում կորուստներով դուրս գա այս պրոցեսից։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասինՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Ձմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ) Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԴե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Սրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Սուրեն Պետրոսյանին ներկայացված մեղադրանքը հիմք չունի. նա այդ պահին այլ վայրում է գտնվել կամ հեռու է կանգնած եղել Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկումՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ ԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների «Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԱյսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան
Ամենադիտված