Նախարարը՝ ծննդօգնության ծառայությունների բարեփոխումների մասին (Տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսել է ծննդօգնության ծառայությունների բարեփոխումների մասին: Նախարարը  հայտարարել է, որ մարզերում անձամբ կհանդիպի մարզային բուժհաստատությունների աշխատակիցների ու բոլոր բնակիչների հետ։

«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ծննդօգնության կարիք ունեցող կինը հնարավորինս արագ բուժօգնություն ստանա։ Անհրաժեշտության դեպքում՝ շտապօգնության մեքենաներ կավելացնենք։ Բողոքի ակցիաներով այս հարցը չի կարող լուծում ստանալ։ Նման կայծերը կարող են նաև այլ ուժերի կողմից օգտագործվեն։ Առաջիկա շաբաթվա ընթացքում ես կխոսեմ բնակիչների ու բուժանձնակազմի հետ, կբացատրեմ մեր գաղափարի առավելությունները։ Իսկ մինչև այդ, խնդրում եմ, մնանք կառուցողական բանավեճի շրջանակում և չփորձենք մեր քաղաքականությունը դարձնել գործիք․ մենք ձեր դեմ չենք, որ դուք մեզ դեմ եք»,- ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մարալիկում ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները փակել էին ճանապարհը՝ պետական ֆինանսավորումը դադարեցնելու դեմ բողոքի ակցիա իրականացնելով։ Նախարարությունը պարզաբանել էր․

  • Առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար անհրաժեշտ է տարեկան առնվազն 150 ծննդի ապահովում։
  • Ավելի պակաս ծնունդների դեպքում ծննդօգնություն իրականացնող կազմակերպության գործունեությունը արդարացված չէ ծախս-արդյունավետության, մայրական և նորածնային մահացության և հիվանդացության կանխարգելման տեսանկյունից, քանի որ ծնունդների փոքր թիվը ժամանակի ընթացքում հանգեցնում է նաև անձնակազմի մասնագիտական որակավորման կորստի։
  • Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական ծառայության պարագայում այդ թիվը 2018 թվականին կազմել է 126, իսկ 2019-ին ծնունդների անկման միտումը շարունակվել և հասել է 105-ի:
  • Ծննդօգնության ծառայությունը չունի վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և նեոնատոլոգ, ինչը պոտենցիալ վտանգ է ծննդկանի և նորածնի համար:
Նոր նախագիծ. առաջարկվում է միջինը 4 անգամ ավելացնել դատարաններ դիմելու պետական տուրքի չափը Հնդկաստանը եւ Չինաստանը զորքերը դուրս են բերել Գալվան գետի վիճելի հովտից Արդեն դժոխքում ե՞նք, թե՞ դժոխքի ճանապարհին Պաշտպանության նախարարի կոշտ պատասխանը. անիվը կանգնեցնելու անբարո փորձ Ովքե՞ր կարող են օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումից Արտակարգ դրությունը երկարաձգվելո՞ւ է եւս մեկ ամսով. Մանե Գեւորգյանի մեկնաբանությունը Արտակարգ դրությանն առնչվող հարցերով ՄԻՊ-ը ստացել է 2249 բողոք. Ամենաշատ բողոքները աջակցության ծրագրերի հետ են կապված Ոստիկանության շտաբի պետ է նշանակվել Ինչպես վերականգնել Սահմանադրության նկատմամբ հարգանքը Ի՞նչ խախտումների դեպքում ռուսական հեռարձակողի իրավունքը կկասեցվի Կրթական ծրագրով նախատեսվում է կրճատել հայոց լեզվի և գրականության ուսուցումը. մանրամասներ ներկայացված նախագծից Հանձնաժողովն արտահերթ նիստ կանի. ով է ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը 2-3 բալ էր Կրեմլի խորհրդավոր լռությունը. Հայկական հետքը հանգիստ չի՞ տալիս
Ամենաընթերցված
Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգայի... Կեղծիքների տոնը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Ա... Գտնում ենք, որ Գույքահարկի մասին օրենքի թեման պետք... Դուք ցինիկ եք ու տխմար, պարոն Թորոսյան, դուք աղետ ... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Քրեական գործի հարուցման պատճառ դարձել են ոչ թե իրա... «Փաշինյանի կորոնավիրուսային ցինիզմը և դեմագոգիան» ... Պարզվեց, թե ո՞վ է վճարելու սահմանի վրա թանկացած գա... Հայաստանում չկա իրական հակակոռուպցիոն պայքար. Արմե... Կառավարությունը գիտակցում է լոքդաունի անհրաժեշտութ... Միքայել Մինասյանը Ռուսաստանու՞մ է. քննարկում՝ համա... Անկախ պետականության կազմաքանդման հետհաշվարկը սկսվա... Հունիսի 26-ը նշվում է որպես ռազմաավիացիոն ուժերի օ... Մոտենում է տնտեսական լուրջ ու երկարատև ճգնաժամ. Զո... Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը «Լույս» խմբակցու... Չեմ ուզում ունենալ ոչ միայն Սերժի կամ Քոչարյանի, ա... Պաշտոնանկ կարվեն ՍԴ-ի հնաբնակները. Հրայր Թովմասյան... Արդյոք իր դերը հրապարակավ այդ աստիճան կնսեմացնի Ար... «Չդիմելով ՍԴ՝ դուք ևս մասնակից կդառնաք իշխանության...
website by Sargssyan