Կոտրել են իմ ֆեյսբուքյան էջը. այս ամբողջ գործընթացը կատարվել է Փաշինյանի և նրա կնոջ «բարձր» հովանու ներքո. Politik.am-ի խմբագիր

Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առավոտյան ՍՄՍ եմ ստանում, որ փորձել են ՖԲ էջս կոտրել։ Չեմ արձագանքում, քանի որ կարծում եմ լուրջ բան չկա։ Հետո հայտնի ՊՈԱԿ-ի աշխատակիցը «ընկերական» ինձ գրում է, որ ՀԺ-ում հայտնված հոդվածի խմբագրի հերոսը, որտեղ խոսք է գնում Վանեցյանի, Մինասյանի, Սաղաթելյանի ու ինչ որ խմբագրի մասին՝ ես եմ։ Նա նաև հասկացնել է տալիս, որ լավ կլինի արձագանքել։ Ես չեմ արձագանքում։ Հետո տեսնում եմ, ըստ մամուլի հրապարակումների նույն ՊՈԱԿ-ի աշխատակից Ստյոպա Սաֆարյանի այս գրառումը։
 
Հիմա արդեն վստահ եմ, որ ֆեյսբուքյան էջս կոտրել են։ Վստահ եմ նաև, որ հոդվածում նշված պնդումների մասով որևէ ապացույց չեն գտել, բայց կարդացել են մի շարք անձնական նամակներ։ Սա իշխանությունների կողմից համարում եմ հստակ ճնշում ինձ վրա, որը կապված է լրագրողական գործունեությանս հետ։
 

Քանի որ առիթը եկավ բացեմ ևս մեկ փակագիծ։ Օրերս նույն ՊՈԱԿ-ի ղեկավարը հանդիպման է հրավիրում ինձ մտերիմ անձանցից մեկին և առաջարկում է ինձ արատավորող փաստացի տեղեկություններ փոխանցել իրենց, որի դիմաց նա բարձր աշխատավարձով աշխատանքի կտեղավորվի նույն ՊՈԱԿ-ում։ ՖԲ էջիս կոտրելը ապացուցում է, որ մտերիմս չի համաձայնել ու իրենք փորձել են այս կերպ տեղեկություններ ստանալ։

 

Հոդվածում առկա պնդումները ապացուցում են, որ այս ամբողջ գործընթացը կատարվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի «բարձր» հովանու ներքո։

Դիմում եմ միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպություններին, որպեսզի արձագանքեն իմ նկատմամբ այս ճնշման փորձին։ Նաև տեղեկացնում եմ, որ իմ անձնական կյանքին վերաբերվող ցանակցած տեղեկատվության տարածում կհամարեմ Նիրկոլ Փաշինյանի պատվերը։

Դիմում եմ նաև լրագրող գործընկերներիս, որպեսզի իրենց ուշադրության կենտրոնում պահեն այս խնդիրը։ Այս սցենարը նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող այլ լրագրողների և խմբագիրների է սպառնում»:

 

Нет описания фото.

На изображении может находиться: 3 человека, текст

 Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ»-ն այսօր հոդված է հրապարակել, ըստ որի  վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի եւ դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում եւ ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից:

Իսկ ստահոդ լուրեր տարածելու հարցում ամենահայտնի կայքերից մեկը, որին պայմանականորեն անվանել են քաղաքագետ.օռգ, Վանեցյանի հետ սկսել է համագործակցել դեռ 2018 թվականի վերջին: Կայքի խմբագրի եւ Վանեցյանի համագործակցության հարցը լուծել է Արամ Վարդանյան անունով հայտնի «Վստրեչի ապերը», կայքի խմբագրին հավաքագրելով Վանեցյանի համար:

Երևանի փոքր կենտրոնում գործում է նոր և գերժամանակակից ավտոկայանատեղի Կառավարությունը միլիոնավոր դոլարների ներդրումային ծրագիրն անտեսում է. Պատճառը ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն է Ինչպես է ձևավորվում ատելության խոսքը Մահացել է Երևանի կոնյակի գործարանի նախկին տնօրենը. Հրանտ Բագրատյանի գրառումը Եվս մեկ պատգամավոր է վարակվել կորոնավիրուսով Սոսկ ճա­նա­պարհ­ներն աս­ֆալ­տա­պա­տե­լով ու ՍԴ դա­տա­վոր­նե­րին տուն ճամ­փե­լով՝ հնա­րա­վոր չէ լուրջ խթան հա­ղոր­դել տնտե­սու­թյա­նը «Ձեր պատգամավորների հետևից անգամ քաղաքապետարանի ԿԱՄԱԶ-ներով չեք հասցնի հավաքել». Աշոտյան Գեղարքունիքում 23-ամյա պայմանագրային զինծառայողը Mercedes-ով բախվել է սյանը, տապալել այն եւ հայտնվել դաշտում Հայաստանի մաքսային արտոնությունը կգործի ևս մեկ տարի. Փոփոխությունը ավտոմեքենաներին չի վերաբերում Ողբերգական վթար Դիլիջանի ոլորաններում. Mercedes GL-ն բախվել է ծառերի. 31-ամյա կնոջ դին մեքենայից դուրս են գտել (ֆոտո) Կորոնավիրուսի կասկածով «Արմենիա» բկ-ից մեկ հիվանդ տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկա Արտակարգ դեպք Բարեկամավան գյուղում. դպրոցում նախկին աշակերտը բոլորի աչքի առաջ կրակոց է արձակել դասասենյակում Արսեն Թորոսյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Դեսպանությունը Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել իրենց հետ «Ասում եմ՝ Այո՛». Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Այո» արշավի տեսահոլովակը
Ամենաընթերցված
Ինչպես է ձևավորվում ատելության խոսքը «Ձեր պատգամավորների հետևից անգամ քաղաքապետարանի ԿԱ... Տեղի է ունեցել առնվազն էթիկական ընդունելի նորմերի ... «Հիմա 205 միլիոն մարդ մի դրամ ա տվե՞լ». Հարց՝ Արայ... Որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանից... ՀՀ վարչապետն արդեն երրորդ անգամ հայտարարեց Արա Բաբ... Անհապաղ պետք է ձեռնարկել ավելի լայնածավալ գործողու... Անհրաժեշտ է ժամանակավորապես փակել Հայ-Իրանական ցամ... Շատ ավելի ճիշտ կլիներ արդեն երեկ սահմանը փակելը. Կ... ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իրանում գտնվող Հայաս... Բարի Սամարացի ընկերությունը վստահված է անգամ վարչա... Լուրջ հարցազրույցի ձևաչափը քոնը չի, քոնը ղժղժան քա... Փաշինյանը գնում է 1997թ-ի փուլային տարբերակին. Էդո... «Ինչո՞ւ հենց ապրիլի 5-ին. ես զուգադիպություններին ... Նոր զվարճալի Արթ-կերպարներ Depteam-ի կողմից ՍԴ-ի հարցը լուծում ենք ու վե՞րջ․․․ Երաշխավորում եմ, որ մարդասպանի դատավարությունը կան... Դանակահարված դեռահասների մոտ նկատվում է դրական դին... Տնտեսական հեղափոխության միֆը Պարապուրդի մատնված «Իրատես» թերթը հիվանդ երևակայու...
website by Sargssyan