2020-ին զարգացող շուկաներն ավելի արագ կաճեն, քան ԱՄՆ-ն ու Եվրոպան. Forbes

Օրերս Համաշխարհային բանկը «Գլոբալ տնտեսական հեռանկարները 2020 թվականին» գլխագրով զեկույց հրապարակեց: Ըստ այդ զեկույցի, այս տարի բոլոր երկրների տնտեսությունները կաճեն՝  բացառությամբ Արգենտինայի, Իրանի և որոշ աղքատ երկրների, ինչպիսին Հայիթին է (Վենեսուելան, ի դեպ, ընդհանրապես չի էլ երևում Համաշխարհային բանկի «քարտեզում»):

Ըստ այդմ, նախատեսվում է, որ Արգենտինայի տնտեսական աճը կնվազի 1,3%-ով, Հայիթիի աճը՝ 1,4% -ով, իսկ Իրանում կանխատեսվում է զրոյական աճ, չնայած՝ այդ գնահատումն, ամենայն հավանականությամբ, կփոխվի այն բանից հետո, երբ չորեքշաբթի օրն ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց Իրանի դեմ առավել խիստ նոր պատժամիջոցների մասին:

Հայտնի Forbes հանդեսն այս առիթով նշում է, որ ՀԲ-ի տարեկան զեկույցից կարելի է գործնական եզրակացության հանգել. բոլորը զարգանում են, և պատճառ չկա, որ առաջիկա երկու տարում գլոբալ տնտեսական անկում ակնկալենք: Եվ դա այն դեպքում, երբ ֆինանսական լրատվամիջոցների որոշ հատվածներում այդ մասին բազմաթիվ մշուշոտ կանխատեսումներ են արվում: 

2020 թվականի համար ընդհանուր գլոբալ տնտեսական աճը կանխատեսվում է 2,4%: Ընդ որում, ՀԲ-ն հայտնում է, որ համաշխարհային աճը 2021-ին կարող է հասնել մինչև 2.6%, իսկ 2022-ին՝ մինչև 2.7%-ի:

Միևնույն ժամանակ, այսպես կոչված, զարգացող շուկաները կարող են ակնկալել, որ նոր տարում իրենց գործերն ավելի լավ կընթանան, և  այս  կանխատեսումն արվում է հատկապես Բրազիլիայի ու Ռուսաստանի համար: Այս շուկաները հույս ունեն 2020-ին հասնել ՀՆԱ-ի 4,1% աճի ՝ նախորդ տարվա 3.5%-ից բարելավում արձանագրելով, և ՀԲ-ն էլ հաստատում է, որ 4.3% աճ է կանխատեսում երկու երկրների համար 2021 թվականին, ինչը վատ չէ:

Forbes-ի փոխանցմամբ՝ աշխարհի ամենահեռանկարային հինգ զարգացող շուկաներում, որտեղ տեղակայված է մարդկության 40 տոկոսը  (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկան), կոնկրետ Չինաստանի մասով իրավիճակը հետևյալն է. առաջիկա երեք տարում այդ երկիրը չի գերազանցի 6% աճը, բայց զարմանալի ոչինչ չկա, որովհետև Պեկինն ի՛նքն է կանխատեսում և պլանավորում հենց այդքան տնտեսական աճ: Ո՛չ ավելի: ՀԲ-ում համարյա ճշգրտորեն են համաձայն թռչող վիշապների երկրի հետ. այստեղ Չինաստանին 2020-ի համար խոստանում են 5,9% տնտեսական աճ:

Սա, իհարկե, չի նշանակում, թե ՀԲ-ն միայն հովվերգություն է նկարագրել. իրականում, զեկույցի համաձայն, ամբողջ աշխարհում տնտեսական աճը դանդաղել է նույնիսկ ավելին, քան սպասվում էր: Պատճառը շուկաների ներքին պահանջարկի անկումն ու միջազգային առևտրում լարվածության աճն է եղել: Առևտրային անորոշությունը և բարձր սակագները 2019-ի ընթացքում ճնշող ազդեցություն են թողել կորպորատիվ ներդրողների տրամադրության վրա, արդյունաբերական արտադրության աճը զարգացման ամենացածր տեմպերն է արձանագրել, իսկ առևտրի հոսքերը զգալիորեն նվազել են:

Այս պայմաններում Ռուսաստանում  տնտեսական հավելյալ 1,6%  աճի կանխատեսումը պայմանավորվում է ցածր տոկոսադրույքներով և մեծ ենթակառուցվածքային նախագծերով (այսպես կոչված՝ «ազգային նախագծեր»): Եվ դա նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ պատժամիջոցները և ճնշող ժողովրդագրությունը փչացնում են ընդհանուր պատկերը:

Գալով կրկին «զարգացող շուկաներին», հարկ է նշել, որ դրանց շարքում Հնդկաստանն առանձնանում է դրական առումով, որի տնտեսական աճն ընթացիկ տարում ակնկալվում է հասցնել 5,8%-ի: Հնդկաստանի հիմնական ռիսկերն առևտրային գործընկերների շրջանում աճի կտրուկ անկման կանխատեսումն է և Պակիստանի հետ աշխարհաքաղաքական լարվածության հնարավոր նոր սրումը: Վատ նորություն կարող է լինել նաև պետական ​​բանկերի վերակազմավորման ձախողումը: Պետական ​​այս բանկերը նախորդ տարիների գործունեության արդյունքում խնդրի առաջ են կանգնել անհուսալի վարկերի պատճառով, որոնք, եթե հիշում եք, հիփոթեքային շուկայից սկսված ֆինանսական ճգնաժամի պատճառ դարձան ԱՄՆ-ում, վերածվելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ՀԲ-ն այստեղ տնտեսության աճի դանդաղում է կանխատեսում, հավելելով, որ երկրի արտադրողական, ոչ ռեսուրսային հատվածը շարունակում է թույլ լինել, թերևս, Չինաստանի հետ առևտրային խնդիրների պատճառով: Բացի այդ, այս տարի այլևս հարկային նվազումներ չեն լինի, ինչով աչքի ընկավ Թրամփի վարչակազմը, և այս տարի այն այլևս չի հանդիսանա հավելյալ աճի գործոն:

Այսպիսով, չնայած աշխարհի բոլոր տնտեսությունները գտնվում են աճի ռեժիմի մեջ, նույնիսկ ամենահզորներից մի քանիսը չեն աճի այնքան արագ, որքան 2019-ին, և այստեղ Չինաստանն առանձնանում է դրական իմաստով:

ԱՄՆ-ի նմանությամբ՝ 2020-ին ցածր տնտեսական աճ կարձանագրվի նաև Եվրոգոտու երկրներում, և ամենավատ վիճակում կհայտնվի Լեհաստանը:

Հ.Գ. Ի դեպ, Հարավային Կովկասի երկրների տնտեսական աճը, ՀԲ կանխատեսմամբ, 2020 թվականին կկազմի միջինը 3,1%, ինչը 0,6%-ով ցածր է նախորդ տարվա համեմատ:

Կանխատեսվում է, որ 2020 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կաճի 5,1% -ով, Ադրբեջանինը՝ 2,3% -ով, Վրաստանինը՝ 4,3% -ով:

Ամա­նորն ան­ցել է, հի­մա ար­դեն բնակ­չու­թյա­նը կա­րե­լի է նա­խա­պատ­րաս­տել գա­զի գնի թան­կաց­մա­նը Երկրաշարժ Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք. Էպիկենտրոնում՝ 4-5 բալ «Իշ­խա­նու­թյուն­նե­րը առաջ են գնում իրենց ծրագ­րած պլա­նով, որի մեջ նաև ՍԴ-ն ճզմե­լու նպա­տակն է» Գյուղապետարանը որոշել է «կատաֆալկա» գնել Վանեցյանն ուժեղացրել է իր անվտանգությունը «168 ժամ». Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստում անդրադարձել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին. Նա մի դրվագ է պատմել Կրթու­թյան քա­ղա­քա­կա­նաց­ման հեր­թա­կան ալի­քը «Հրապարակ». Սերժ Սարգսյանը ծանր է տարել Գեորգի Կուտոյանի մահվան լուրը Գեորգի Կուտոյան անունով օգտատերը Վիքիպեդիայից 3 անգամ փորձել է ջնջել ԱԱԾ նախկին տնօրենի կենսագրությունը Կուտոյանի տան դիմաց կանգնած Հրայր Թովմասյանը չէր կարողանում զսպել արցունքները (Տեսանյութ) «Ո՞րն է Գեորգի Կուտոյանի մահվան ձեր վարկածը». mamul.am-ի հարցումը զայրացրել է ֆեյսբուքյան օգտատերերին Գեորգի Կուտոյանի մահը հանելուկ է հարազատների համար. ինչ են պատմում նրանք Դեպքի օրը Կուտոյանը ինչ-որ հանդիպում է ունեցել. նրան վերջերս հետ էին կանչել արտերկրում ուսումից Կուտոյանի դիակը հայտնաբերել են նրա կինը և հայրը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցնցված եմ. Սերժ Սարգսյանը՝ Կուտոյանի մահվան մասին
Ամենաընթերցված
«Ո՞րն է Գեորգի Կուտոյանի մահվան ձեր վարկածը». mamu... Արթուր Վանեցյանը գրառում է արել Ինստագրամում հայտնված սպիտակ վագրը Գ. Ծառուկյանին ... Նիկոլ Փաշինյանի ասուլիսը տեղի կունենա Կապանում Ստիպված եմ հիասթափեցնել վարչապետ Փաշինյանին. Հայաս... Երևանի երկնքում արտասովոր ամպ է հայտնվել. Սուրենյա... «Իմ զգուշացումը նաեւ ՍԴ-ի շուրջ իրադարձությունների... «Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են». Նիկոլ Փ... Նախարարը՝ ծննդօգնության ծառայությունների բարեփոխու... Դեկտեմբերին «Ժպիտների քաղաք» հիմնադրամն օգնել է 91... Կոտրել են իմ ֆեյսբուքյան էջը. այս ամբողջ գործընթաց... Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր խնդրում եմ մեծերի անհա... Սահակաշվիլին անտեղյակ է, իսկ խոսում է Տիգրան Մեծից... 2019-ին Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի ... Ցավով պետք է նշեմ, որ ՀՆԱ-ի ցուցանիշի հետ կապված ի... Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողություննե... Շնորհավորում եմ բոլորիս՝ աշխատանքային տարվա մեկնար... Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգե... «Բաքվի բռնապետը պայքար է սկսել Իրանում մեր նկատմամ... Բնավ մի զայրացեք, որ հակառակորդը կարող է օգտվել ձե...
website by Sargssyan