Աչաջուրի ծննդատունը նույնպես փակվում է. գյուղացիները բողոքում են (Տեսանյութ)
TVՏավուշի մարզի Աչաջուր գյուղի տարեկան 110-120 ծնունդ ընդունող եւ հարակից գյուղերին սպասարկող ծննդատունը կագնած է փակման վտանգի առաջ: NEWS.am-ի հետ զրույցում Աչաջուրի համայնքապետ Կարեն Ղալթախչյանը ասաց, որ ծննդատունը փակելու մասին ծանուցագիրը տնօրինությունը ստացել է հունվարի 10-ին, ինչն էլ առաջացրել է գյուղացիների վրդովմունքը:
Նրա խոսքով` լուրն իմանալուց ժամեր անց արդեն գյուղացիները հավաքվել էին ծննդատան մոտ․
«Մեր տարածաշրջանում միայն մեր գյուղը չի, որ սպասարկում է այդ հիվանդանոցը, կողքի գյուղերն էլ է սպասարկում եւ իմանալով ծննդատան փակվելու մասին՝ գյուղացիները հավաքվել էին ծննդատան բակում, կողքի գյուղից էլ էին եկել: Մարզպետարանի աշխատակից էլ էր եկել, ծննդատան տնօրենի հետ գյուղացիներին ասացինք, որ շաբաթ-կիրակի է, սպասեք` տեսնենք, ինչ կլինի: Բայց էս պահին էլի գյուղացիները հավաքվել են,ստորագրահավաք են անում, որ ավագանու արտահերթ նիստ գումարվի էս հարցի քննարկման համար»,-ասաց նա:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում