Տղայիս կոկորդը կտրել էր ոսկու համար ու անօգնական թողել, իմ ձեռքերի մեջ մահացավ. սպանված երիտասարդի մայրը մանրամասնում է դեպքը (լուսանկարներ)
ՀասարակությունArmdaily.am-ը գրում է․
Որդուս ցեպի ու խաչի համար էր սպանել համադասարանցին։ Ընդամենը 30 գրամ ոսկու համար տղայիս սպանել է, կոկորդը կտրել, հարվածներ հասցրել նաև կրծքավանդակին, 9 տարի միասին էին սովորել, բայց իրար հետ չեն շփվել, երբևէ որևէ խնդիր չեն ունեցել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց դեկտեմբերի 23-ին Մասիսում սպանված 17-ամյա Էդուարդ Բեգլարյանի մայրը՝ Մարիետտա Զախարյանը։
Զախարյանը պատմելով դեպքի մանրամասները նշեց. «Տղաս իմ ձեռքերի մեջ է մահացել, ես եմ գնացել տեսել իրեն այդ վիճակում, շտապ օգնություն կանչել, տարել հիվանդանոց։ Ինքը տղայիս սրտին, վզին 4-5 անգամ դանակով հարվածել էր, վզնոցը խաչով գողացել ու փախել՝ էրեխուս անօգնական թողնելով։ Նույնիսկ նույն օրը հասցրել էր վաճառել, նոր բռնվել։
Դեպքի օրը զանգել է տղայիս, տղաս Արտաշատի դոսաֆից տուն գալիս է եղել, հետ է կանչել, գնացել են 1-ին դպրոցի հետևը, այնտեղ գորգի չգործող արտադրամաս կա՝ տարել է այդտեղ ու հենց այդտեղ էլ տեղի է ունեցել դեպքը։ Երեխես շատ պարզ մաքուր մարդ էր, չի պատկերացրել, որ նման բան կարող է լինել։ Բայց չեմ կարծում, որ մարդասպանը միայնակ է եղել, քանի որ իր հասակը 160սմ է, քաշը 50կգ, իսկ իմ տղայի հասակը 185սմ է, իսկ քաշը 105կգ, ո՞նց կարող էր միայնակ գործել ու հարվածներ հասցնել վզին, կիծքավանդակին։ Տղաս ամռանը զորակոչվելու էր բանակ»։