ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը գրավի դիմաց ազատ է արձակվել
ՔաղաքականությունԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:
Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու համար: Ըստ մեղադրանքի՝ նա փողերի լվացման հարցում օժանդակել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին։