Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Kia»-ն Իջևան քաղաքի մուտքի մոտ բախվել է քարե պարսպին․ մայրը տեղում մահացել է, որդին տեղափոխվել է հիվանդանոց Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում Ուշադրություն. Վանաձոր-Ալավերդի ճանապարհին տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար (տեսանյութ) «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Խոշոր հրդեհ՝ Հայաստանում․ բնակիչներին տարհանել են


Ամենայն Հայոց կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով

Հասարակություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով և նշել, որ «Քրիստոսով հալչում են մեղքերը, փարատվում են հուսահատությունները, վախը դառնում է քաջալերություն, թշնամանքը՝ եղբայրասիրություն, բանսարկությունն ու զրպարտությունը՝ ուղղամտություն ու ճշմարտախոսություն, և դժվարությունների ու վշտերի մեջ ծագում է Սուրբ Ծննդյան լույսը՝ բերելով նոր աշխարհի, նոր կյանքի հույսն ու տեսլականը»։ Այս մասին տեղեկացանք «Ֆեյսբուք»-ում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի էջից։

Պատգամում նշված է.  

«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Երբ ժամանակը լրումին հասավ, Աստված ուղարկեց Իր Որդուն,
... որպեսզի մենք որդեգրություն ընդունենք» (Գաղ. Դ. 4-5):

Սիրելի հավատավոր, բարեպաշտ ժողովուրդ,
Առ Աստված փառաբանությունը Մեր սրտում՝ ողջունում ենք ձեզ Քրիստոսի Սուրբ Ծննդյան կենսաբեր ավետիսով. «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ»: Փրկչի Սուրբ Ծննդյան տոնը քրիստոնյա ողջ աշխարհին խնդություն ու բերկրանք է բերում: Այսօր մեր սրտերում ու հոգիներում այդ ուրախությունն է թևածում, որով համախմբվել ենք օրհնաբանելու Մանուկ Հիսուսի Սուրբ Ծնունդը, նորոգվելու Քրիստոսի պարգևած կենարար շնորհներով:

«Երբ ժամանակը լրումին հասավ, Աստված ուղարկեց Իր Որդուն, ...որպեսզի մենք որդեգրություն ընդունենք»,- ասում է առաքյալը: Մարդկային մտքի համար դժվար ընկալելի է, թե ինչպես կարող է անսահման Աստված սահմանավորվել, Արարիչն Աստված արարված մարդու կերպարանք առնել: Մեր պատմահայր Սուրբ Մովսես Խորենացին Քրիստոսի Սուրբ Ծննդյան այս հրաշազարդ իրողությունը իր գեղեցկահյուս շարականում կոչում է «Խորհուրդ մեծ և սքանչելի»: «Երկնքի ու երկրի համար անպարփակելին,- ասում է նա,- խանձարուրով պատվեց... և սուրբ այրի մեջ բազմեց»: Սուրբ Ծննդյան սքանչելախորհուրդ այս իրողությունը, արդարև, հավատքով է ըմբռնելի, ինչպես հավատքով են տեսանելի Աստծո բարերար խնամքն ու գործերը, և զգալի՝ Տիրոջ կենարար ներկայությունն ու ներգործությունը: Այսօր մենք հավատքով հովիվների հետ ականջալուր ենք հրեշտակների ավետաբեր օրհներգությանը: Արևելքից ժամանած մոգերի հետ հավատքով տեսնում ենք քարայրում ապաստան գտած Սուրբ Ընտանիքին և խոնարհվում նորածին Հիսուսի առջև, Ով եկավ, ինչպես և առաքյալն է վկայում, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք:

Քրիստոսի Ծնունդը շնորհ է արժևորելու մարդկային կյանքը, դարձնելու նոր սկիզբ, նոր ճանապարհ դեպի աստվածճանաչողություն, դեպի Աստծուն որդեգրություն: Քրիստոսի Ծնունդը անզուգական սիրո, անսահման մարդասիրության վկայություն է: Սեր, որը զոհաբերվող է, ամբողջանվեր, որով Մեծազոր Աստված Իր բարձրությունից խոնարհվեց, Տեր լինելով ծառայի կերպարանք առավ, որպեսզի մարդկային կյանքը առաջնորդի փրկության, երկնքի արքայության, որպեսզի մաքրագործվեն ու վեհանան մարդկանց զգացումներն ու մտածումները, արդար ու բարի լինեն գործերը: Եկեղեցու սուրբ հայրերից Հովհան Ոսկեբերանը ուսուցանում է, որ Աստծուն որդեգրությունը մարդու նորոգությունն է: Ներքին վերափոխման, հոգևոր վերածննդի այդ շնորհն ու զորությունն է բերում Փրկիչ մեր Տերը: Քրիստոսով հալչում են մեղքերը, փարատվում են հուսահատությունները, վախը դառնում է քաջալերություն, թշնամանքը՝ եղբայրասիրություն, բանսարկությունն ու զրպարտությունը՝ ուղղամտություն ու ճշմարտախոսություն, և դժվարությունների ու վշտերի մեջ ծագում է Սուրբ Ծննդյան լույսը՝ բերելով նոր աշխարհի, նոր կյանքի հույսն ու տեսլականը:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Սուրբ Ծննդյան այս հոգենորոգ օրը Մենք ցավ ի սիրտ պիտի անդրադառնանք նաև, որ ժամանակակից կյանքի բազմահոս, հակասական զարգացումներում, աշխարհիկացման, համահարթեցման հոսանքներում, մրցակցության անհոգի վազքերում, հաղորդակցության նոր հնարավորությունների ահռելի տարածքներում հաճախ կորսվում է Քրիստոսի Ծննդյան պատգամը: Քարոզվում են իրական արժեքների վտանգավոր նմանակումներ՝ պարպված աստվածսիրության ու մարդասիրության ճշմարիտ գաղափարներից և կառուցված ազատության ու իրավունքների սխալ ընկալումների ու մեկնաբանությունների վրա: Կանգնած ժամանակների այս նոր իրողությունների ու փոփոխությունների հանդիման՝ մենք ամուր պիտի մնանք ի Քրիստոս մեր հավատքի մեջ, վերարժևորելով մեր անցյալը, ընտրելով նորոգությունն ու որդեգրությունը: Հավատավոր մեր ժողովրդի ներկայությունը եկեղեցիներում աղոթական ու նվիրական զգացումներով, հոգևոր խոնարհումը Մանուկ Հիսուսի սնարի առջև՝ մեր համընդհանուր պատասխանն է Քրիստոսով ապրելու, Քրիստոսով նորոգվելու, Քրիստոսով հարատևելու աստվածային կանչին: Մենք՝ իբրև քրիստոնյա ժողովուրդ, Քրիստոսի Ծննդյան շնորհառատ այս օրը վերստին ամրապնդվում ենք հաստատակամությամբ, որ առավել վճռական պիտի լինենք քրիստոնեական մեր ինքնության վկայության մեջ, ազգային մեր կյանքը կառուցենք սիրո, համերաշխության հիմերի վրա, միաբանված լինենք մեր հոգևոր արժեքներով, մեր հավատքով, մեր սրբազան հայրենիքի, մեր Սուրբ Եկեղեցու շուրջ: Քրիստոս Իր Սուրբ Ծնունդով ուղենշեց միմյանց ու Աստծո հետ միավորված մնալու մեր ճանապարհը: Ընթանանք այդ ճանապարհով՝ նորոգ բարեզարդելով մեր կյանքը, կյանքը մեր հայրենիքի և մեր ժողովրդի:

Այս մաղթանքով և Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսով ողջունում ենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց նորընտիր Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, մեր Սուրբ Եկեղեցու ուխտապահ ողջ հոգևոր դասին: Ի Քրիստոս եղբայրական սիրով Մեր ողջույնն ենք հղում քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին և հավատավոր իրենց հոտին: Հայրապետական օրհնությամբ ողջունում և Մեր բարեմաղթանքներն ենք բերում Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Արմեն Սարգսյանին և Սրբազան Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիար Նիկոլ Փաշինյանին՝ իր մեծազնիվ տիկնոջ հետ: Ողջույն ենք հղում Արցախի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին և հայոց պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին: Հայրապետական Մեր օրհնությունն ու սերն ենք բերում ի սփյուռս աշխարհի համայն մեր ժողովրդին:

Սուրբ Ծննդյան շնորհառատ այս օրը, սիրելի հավատավոր զավակներ Մեր, միասնաբար աղոթենք մեր Փրկչին Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի խոսքերով. «Նորոգող հնութեանց, նորոգեա եւ զիս, նորոգ զարդարեա»: Հայցենք միասնաբար, որ նորոգության երկնային պարգևները բարեփոխեն աշխարհը համայն, բարօրությամբ շենանա ժողովուրդների ու պետությունների կյանքը, և Աստծո Սուրբ Աջի պահպանությունը միշտ հովանի լինի մեր հայրենիքին, հայրենյաց մեր հերոս պաշտպաններին, Մերձավոր Արևելքում և այլուր դժվարությունների դիմագրավող մեր քույրերին ու եղբայրներին, աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին: Թող Փրկչի կենսանորոգ շնորհներով ու երկնառաք բարիքներով զարդարված լինեն ամենքիդ կյանքն ու ընտանեկան հարկերը, և հանապազ ձեզ հետ՝ Աստծո պահպանությունն ու օրհնությունները:

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,
Ձեզ և մեզ մեծ աւետիս»։

Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Kia»-ն Իջևան քաղաքի մուտքի մոտ բախվել է քարե պարսպին․ մայրը տեղում մահացել է, որդին տեղափոխվել է հիվանդանոց Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում Ուշադրություն. Վանաձոր-Ալավերդի ճանապարհին տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար (տեսանյութ) «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Խոշոր հրդեհ՝ Հայաստանում․ բնակիչներին տարհանել ենԹոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» «Հրապարակ»․ Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքինՀունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Ի՞նչ է հայտարարել Ջո Բայդենը․ ի՞նչ է սպասվում ԻրանինԹուրքիայում երկրաշարժ է գրանցվել Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ադրբեջանի փոխարտգործնախարարը ասել է, թե իբր վերադարձրել են ՀՀ բոլոր գերիներիՈ՞վքեր են մասնակցել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքին«Ուսումնասիրում ենք Հայաստանը». Սիրուշոյի և որդու հանգիստը Կարևոր․ իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա Սողոմոնյան Սամվել Վարդանյանին տարան բաժինՀայաստանում կարմրուկով վարակվածների թիվն ավելացել է Ինչի՞ց է սկսվել քաղաքացու և իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի վեճը․ մանրամասներ Մեկ նպատակ ունենք` հաղթել Սկուդետոն. ՄխիթարյանԲացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած Սամվել Ալեքսանյանի կինը տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքից, որին մասնակցության վճարը 1 մլն դրամ էր Մոսկվայում մահացած են գտել ՌԴ նախկին գլխավոր դատախազ Ստեպանկովի որդուն. աղբյուր ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՄոտոցիկլետներով ու թանկարժեք ամենագնացներով․ Տոկաեւին պատվել են բարձր մակարդակովՄեքենաների դեղարկղերում պարտադիր դեղերի և բժշկական պարագաների ցանկը փոփոխվել է Նոր տեղեկություններ՝ Ադրբեջանում գտնվող Արցախի նախկին ղեկավարներից Ձյան բարձրությունը հասել է 9 սմ-ի․ ի՞նչ է կատարվում Ադրբեջանում«Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակներ չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր ՖՈՏՈ. Մենք պարտավոր ենք ամեն օր պայքարել հանուն մեր ինքնության. Սուրեն Պետրոսյանը՝ Ոսկեպարից Անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի շրջանակներում կկազմակերպվեն դասախոսություններ, վերլուծական աշխատանքներ, բանավեճերՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Երևանում առանց վարորդական իրավունքի «BMW M8» վարող 26-ամյա «շումախերչիկը» հայտնաբերվեց Խոշոր հրդեհ՝ Դիլիջանում․ կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա․ Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված