2020թ. WhatsApp-ն անհասանելի կլինի մի շարք գաջեթների համար
Ուշադրության կենտրոնումWhatsApp հաղորդակցային հավելվածը 2020թ. փետրվարի 1-ից չի աշխատի օպերացիոն համակարգերի հին տարբերակներով գործող գաջեթներում: Այս մասին ասվում է հավելվածի պաշտոնական կայքում:
Հավելվածը հասանելի կլինի Android 4.0.3 և դրանից հետո թողարկված, ինչպես նաև iOS 9, KaiOS 2.5.1 և ավելի թարմ տարբերակների համար:
Եթե բջջային սարքավորումներում ներբեռնված են օպերացիոն համակարգերի հին տարբերակները, ապա WhatsApp-ի օգտատերերը այլևս չեն կարողանա գրանցվել հավելվածում և օգտվել դրանից: