Ինչպե՞ս մաքրել օրգանիզմը Նոր տարուց հետո
Ուշադրության կենտրոնումԱմանորյա տոներից հետո կարիք կա մեր օրգանիզմը մաքրելու: Fakty.com կայքը առանձնացրել է 6 առավել արդյունավետ մեթոդ դա անելու համար:
1. Պահպանեք ջրային բալանսը: Մի շարք խնդիրներից խուսափելու համար պետք է օրական 5-15 բաժակ ջուր խմել: Միևնույն ժամանակ պետք է, սակայն, հիշել՝ ստիպողաբար ոչինչ անել պետք չէ, հետևեք ձեր օրգանիզմի պահանջներին:
2. Օրը սկսեք լիմոնից պատրաստված ֆրեշով և ջրով: Արժե հրաժարվել առավոտյան սուրճից: Ավելի լավ է այն փոխարինել լիմոնի հյութով: Այն պատրաստելու համար տաք ջրով բաժակի մեջ ավելացրեք կես լիմոնի հյութը: Դա կօգնի մաքրել ստամոքսը և վերականգնել լյարդի բջիջները:
3. Խմեք խոտաբույսերից պատրաստված կամ էլ կանաչ թեյ: Կանաչ թեյը կօգնի փոխարինել սուրճին:
4. Ընտրեք սեզոնային մթերք:
5. Օգտագործեք մանրաթելերով հարուստ մթերքներ՝ ընկույզ, կանաչի, լոբի, խնձոր, գազար, կաղամբ և այլն:
6. Այցելեք սաունա և ընդունեք տաք լոգանքներ: Այն լավացնում է արյան շրջանառությունը, լայնացնում անոթները և օգնում թունավոր նյութերը դուրս բերել օրգանիզմից:
Օրգանիզմի մաքրումն արագացնելու համար արժե հրաժարվել ալկոհոլից, ծխախոտից, սուրճից, շաքարից և խուսափել սթրեսային իրավիճակներից: