Պուտինը ներառվել է Financial Times-ի այն գործիչների ցանկում, որոնցով «որոշվել է տասնամյակի դեմքը»
Ուշադրության կենտրոնումԲրիտանական Financial Times պարբերականը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին դասել է 50 հայտնի անձնավորությունների շարքում, որոնցով «որոշվել է տասնամյակի դեմքը»:
Ցանկում ներառվել են 19 քաղաքական գործիչներ, 22 գործարարներ և մշակույթի, գիտության, շոու բիզնեսի, սպորտի 9 գործիչներ:
Քաղաքական գործիչների թվում են Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Դոնալդ Թրամփը և Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմադ բին Սալման ալ-Սաուդը:
Finacial Times-ի ցուցակում են հայտնվել նաև ԿՀՎ-ի և Ազգային անվտանգության գործակալության նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը, Հոնկոնգում զանգվածային բողոքի ցույցերի առաջնորդ Ջոշուա Վոնգը, մոսկովյան հակադոպինգային լաբորատորիայի նախկին տնօրեն Գրիգորի Ռոդչենկովը:
Գործարար ցանկը գլխավորում են Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը, Amazon- ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Netflix-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռիդ Հասթինգսը, Uber-ի համահիմնադիր Թրեվիս Կալանիկը և Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը: