Ի՞նչ պետք է լինի ամանորյա սեղանին 2020 թվականին․ խորհուրդներ
Ուշադրության կենտրոնում2020 թվականը սպիտակ մետաղյա Առնետի տարի է։ Առնետը քմահաճ չէ ուտելիքի նկատմամբ, սիրում է հատկապես քաղցրավենիք և պանիր։
Տարվա խորհրդանիշը քմահաճ չէ ուտելիքի հանդեպ, բայց սիրում է բազմազանություն։ Այդ պատճառով տոնական ճաշացանկում թող լինի միս, ձուկ, ընդեղեն, բանջարեղեն, մրգեր, քաղցրավենիքի տարբեր տեսակներ և ամենակարևորը՝ պանիր, ցանկալի է մի քանի տեսակի։ Խմիչքներից շամպայն, սպիտակ կամ կարմիր չոր գինի։Կան նաև անցանկալի ուտեստներ և հյութեր։
Առնետն այնքան էլ չի սիրումալկոհոլային թունդ խմիչքներ։ Այնպես որ 2020 թվականը դիմավորելիս արժե հրաժարվել օղուց, կոնյակից, վիսկիից։
Մնացած բոլոր ուտելիքների և հյութերի պարագայում Առնետը շատ ուրախ կլինի դրանք տեսնել ձեր սեղանին։Հատկապես տնային տնտեսուհիները պետք է ուշադրություն դարձնեն աղանդերին։Սեղանինպետք է լինեն կոնֆետներ, թխվածքներ, տորթեր, պաղպաղակ և այլն։
Սպիտակ սփռոցը, զարդարված արծաթյա փաթիլներով, հրաշալի տարբերակ է Առնետի տարին դիմավորելու համար։
Բացի սփռոցը, սեղանը պետք է զարդարել սև, ոսկեգույն և արծաթագույն երանգներով սպասքով։Մոմերի դեպքում ընտրեք սպիտակ կամ դեղին գույները, քանի որ, ըստ տարբեր վարկածների, դրանք կգրավեն ոչմիայն այս տարվա տիրակալի՝Առնետի ուշադրությունը, այլ նաև հաջողություն կբերեն ձեր
ընտանիքին։ Սեղանին անպայման պետք է դնել, ասենք, տարվա տիրակալին խորհրդանշող քանդակ: