Վարույթ ընդունել՝ չի նշանակում արձանագրել խախտման փաստը. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, հաշվի առնելով որոշ լրատվամիջոցների կողմից դեկտեմբերի 9-ի որոշման (Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթի հարուցում) վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության տարածումը, հայտնում է հետևյալը. 
 
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովը 2019 թ. դեկտեմբերի 9-ին լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա իր նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել: Վարույթի հարուցումը որոշ լրատվամիջոցների կողմից ներկայացվել է որպես խախտման փաստի արձանագրում, ինչը չի համապատասխանում իրականությանը:
 
Տեղեկացնում ենք, որ հարուցված վարույթի շրջանակներում հանձնաժողովն ուսումնասիրում է առերևույթ խախտման վերաբերյալ փաստերը: Քննարկվող հարցին առնչվող բոլոր նյութերը, փաստաթղթերն ու տեղեկությունները (այդ թվում՝ կողմերից ստացված) ուսումնասիրելուց հետո հանձնաժողովն օրենքով սահմանված ժամկետում կընդունի և կհրապարակի հանձնաժողովի եզրակացությունը խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ:
 
Շահագրգիռ լինելով հանրությանն առավել օբյեկտիվ և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու հարցում՝ լրատվամիջոցներին խնդրում ենք հանձնաժողովի որոշումները ներկայացնելիս մեկնաբանություններ և տեղեկություններ ստանալու կամ հարցեր ունենալու դեպքում դիմել հանձնաժողով»:
Հովիկ Աբրահամյանը թոռնիկների հետ՝ Ծաղկաձորում․ նա լուսանկար է հրապարկել «Այ սա էր մաստեր-կլասը». Արմեն Աշոտյանը տեսանյութով հիշեցրել է ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթը «Միկրոհեղափոխական» Փաշինյանը ու «մանիպուլյատոր» Ալիևը․ տեղ չհասած ուղերձներ Արագածոտնի մարզում 9 դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է ակումբի հերթական խաղին Չսիրվածության, չկայացվածության բարդույթը կարող է նման հոգեբանական խեղումների բերել․ Նաիրա Զոհրաբյան Չինաստանում մահապատժի են ենթարկում կորոնավիրուսով դիտավորյալ վարակվելու համար (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սաուլիուս Սկվերնելիսին՝ Լիտվայի ազգային տոնի առթիվ Պատմական և իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ալիևի ստերը․ Շարմազանով Մյունխենում Փաշինյանն ապացուցեց, որ պետության ղեկավարի կոստյումը շա՜տ մեծ է իր վրայով․ Քաղաքագետ Վրաերթ` փողոցը անթույլատրելի հատվածով անցնելուց. մահացածին հայտնաբերել են ավտոմեքենայի տանիքին Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը․ Փաշինյան Ինչպիսին կլինի եղանակը առաջիկա օրերին Ալիև-Փաշինյան հանդիպումը թալանվածության զգացում է առաջացնում․ Վահան Իշխանյան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․Լարսում մոտ 1000 բեռնատար ավտոմեքենա կա կուտակված
Ամենաընթերցված
Չսիրվածության, չկայացվածության բարդույթը կարող է ն... Պատմական և իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ա... Մյունխենում Փաշինյանն ապացուցեց, որ պետության ղեկա... Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգություն... «Նիկոլ, դու սուս վիճակն է». Աշոտյան 2019-ին պետական մարմիններում աշխատողներն ստացել են... Իմ տպավորությամբ՝ Տիգրան Ուիրխանյանը վաղուց քաղաքա... Ինձ միևնույն է ձեր «հանրաքվեն», բայց միևնույն չէ, ... «Ոգեշնչող օրինակ»․ Աննա Հակոբյանը շնորհավորել է Ար... «Ասֆալտին փռելու սպառնալիքների մաստեր կլասի դասեր ... Հայտնի են Արցախում մահացած զինծառայողների անուններ... Սառնամանիքները էականորեն կմեղմվեն. Գագիկ Սուրենյան... «Լուրեր են շրջանառվում, թե որոշ ՍԴ դատավորներ մտած... Կ. Աճեմյան, եթե մեղքերից խոսենք, ապա ձեր հարազատ կ... ՄԻՊ-ն աջակցել է, որ քաղաքացու ուսումնառության 5 տա... Ադրբեջանի ընտրատեղամասերում քվեարկում են բազմաթիվ ... Տպավորությունն այնպիսին է, որ այս գործիչներն իրենց... ԱԱԾ-ն դիմելու է ցանկացած ապօրինության. փաստաբանը՝ ... Եթե իշխանությունները չեղարկեն հանրաքվեն, կվերածվեն... Անկախ փորձագետների կարծիքով 2019 թվականի տնտեսական...
website by Sargssyan