«Ծափ տվեք, արա՛...»-ից՝ «բուռն, երկարատև ծափահարություն» և «օվացիա». «Փաստ» Փաշինյանը ՀՀ կյանքի ճանապարհները տրամադրելու է Ադրբեջանին. «Փաստ» Գազ չի լինի օգոստոսի 21-ին, 22-ին և 25-ին․ հասցեներ Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Աշխարհի առաջնությանը. հայտարարություն Երևան-Հրազդան թիվ 270 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավոր Վիճաբանություն դատարանում. ի՞նչ է եղել Այս կործանարար ընթացքը կանխելու համար պետք է օր առաջ ազատվել Նիկոլից․ Դավիթ Համբարձումյան Որոշվել է 4 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. ՆԳՆ Կրթության հարցերում մասնագիտական հանրության ձայնն անտեսվում է. Ատոմ Մխիթարյան


«Պետք է ոտ­քե­րը սե­փա­կան վեր­մա­կին հա­մա­պա­տաս­խան մեկ­նել, կա­րիք չկա ինչ-որ մե­կին զար­մաց­նել»

Հասարակություն

Ամանորն ընտանեկան տոն է, երբ հավաքվում են ընտանիքի անդամներն ու բարեկամները, նշում նոր տարվա գալուստը՝ հույսով, որ անցյալում կմնան բոլոր փորձությունները։ Հայերը Նոր տարին նշել են տարբեր օրացույցներով։ Մի ժամանակ այն նշվել է մարտի 21-ին։ 

Տոնը նաև Ծաղկամուտ է կոչվել՝ ավետելով գարնան սկիզբը։ Ամանորը նշել են նաև օգոստոսի 11-ին։ Հիմա էլ, ինչպես երկրների մեծ մասում, Հայաստանում ևս Ամանորը տոնում են հունվարի 1-ին՝ ըստ Գրիգորյան օրացույցի։

 Մեծ հաշվով օրերի կամ ամիսների փոփոխությունից տոնի բուն նշանակությունը թերևս չի փոխվել, այն է՝ նոր տարվա սկիզբ։ Ինչպես յուրաքանչյուր ազգ, մենք էլ ունեցել ենք և ունենք Նոր տարին նշելու մեր բազմազան ավանդույթները, բայց դրանցից շատերը կա՛մ մոռացվել են, կա՛մ էլ ինքնաբերաբար դուրս մղվել մեր կյանքից։ 

Օրինակ՝ Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ հնագույն ժամանակներից եղել է ծառի պաշտամունք։ Հայերն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ։ Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը։ Մինչդեռ այսօր գրեթե բոլորս արհեստական կամ բնական եղևնի ենք զարդարում։ Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»` ի դեմս Մեծ Պապուկի կամ Կաղանդ պապի։ Ամանորի գիշերը երեխաները շրջել են տներով, տների երդիկից կախել իրենց գուլպաները, որպեսզի այն քաղցրավենիքով և մրգերով լցնեն։ 

Հնում ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ։ Այդ թվում՝ պարտադիր էին տոլման, անուշապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը։ Ես, օրինակ՝ լավ եմ հիշում, որ մեր ամանորյա սեղանին պետք է պարտադիր լիներ աղանձը, որի պատրաստել-չպատրաստելու հարցն անգամ չէր էլ քննարկվում։

 Ոչ միայն կարևոր էր այն, որ աղանձը պետք է լիներ ամանորյա սեղանին, այլ մի յուրատեսակ գործընթաց էր նաև դրա պատրաստումը, որի պատասխանատուն տատիկն էր։ Իհարկե, ժամանակի ընթացքում ավանդական կերակուրները մասամբ դուրս մղվեցին տոնական սեղաններից, դրանց փոխարինելու եկան նոր բաղադրատոմսերով աղցաններն ու տաք կերակուրները, աղանդերը։ 

Շատ դեպքերում նաև տնային տնտեսուհիները որոշեցին չծանրաբեռնել սեղանները բազմազան ուտելիքներով։ Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ բնական է, որ 21-րդ դարում չենք կարող այնպես նշել Ամանորը, ինչպես, օրինակ՝ մեր նախնիները նշել են 18-19-րդ դարերում։ 

«Ավանդույթներ կան, որոնք, իհարկե, պահպանվում են, բայց ոչինչ քարացած չէ, շարժման, փոփոխման, զարգացման մեջ է։ Դրանով հանդերձ՝ մենք Նոր տարուն բավական մեծ սիրով ենք սպասում։ Դա բոլորի մոտ է այդպես՝ անկախ տարիքից»,-ասում է Պողոսյանը։

Նա կարծում է, որ հիմա էլ հայերի շրջանում հատկապես Ամանորը շարունակում է մնալ որպես ընտանեկան տոն։

 «Մարդիկ անպայման նախապատրաստվում են, ուզում են ունենալ տոնական համապատասխան միջավայր ու մթնոլորտ, տոնածառն են զարդարում, գնումներ կատարում։ Բայց... այս ամենի մեջ կա մի բայց։ 

Որպեսզի տոնը չկորցնի իր կարևոր գործառույթը՝ մարդկանց հոգուն, մարմնին, ընտանիքին հանգստություն բերի, պետք է այնպես նշել, որ տոներից հետո ցայտնոտի մեջ չընկնենք։ Պետք է ոտքերը սեփական վերմակին համապատասխան մեկնել, նշել այնքանով, որքանով կարող ես։ 

Անհրաժեշտություն չկա ինչ-որ մեկին զարմացնելու։ Մեր ամենագլխավոր թերությունն այն է, որ ուզում ենք օտարներին, նաև մեզ զարմացնել։ 

Բայց նման կերպ մտածել պետք չէ։ Տոները նրա համար են, որ ուղղակի ունենանք որոշակի հանգստյան օրեր, լավ և դրական լիցքերով դիմավորենք գալիք տարին և նույնկերպ անցկացնենք»,-նշում է մեր զրուցակիցը։ 

Իհարկե, գաղտնիք չէ, որ լեգենդներ են պտտվում ոչ միայն հայկական հյուրասիրության, այլ նաև տոնական ցանկացած առիթի դեպքում բազմատեսակ ուտելիքներից ծանրացած հայկական սեղանների մասին։ Բայց երբեմն ամեն ինչ անցնում է նաև թույլատրելիի սահմանը։

Սվետլանա Պողոսյանն ընդգծում է, որ թե՛ նախորդ դարում, թե՛ ավելի վաղ շրջանում հայկական սեղանները նույնպես աչքի էին ընկնում առատությամբ, ճոխությամբ, բայց կա մի կարևոր տարբերություն։ 

«Հնում էլ էին սեղանները լի ուտելիքով, բայց այն ժամանակ մարդիկ սեղանին դնում էին իրենց պատրաստածը։ Տարվա ընթացքում՝ ամռանը և աշնանը, բերքը հավաքում էին և իրենց ձեռքի աշխատանքի արդյունքը դնում էին տոնական սեղանին, ընդ որում՝ պարզ կերակուրներ էին մատուցում հյուրերին, որոնք առանձնապես ծախսատար էլ չէին։ 

Պետք է հիշել, որ կարևորը ընկալումն էր և վերաբերմունքը, ոչ թե ծանր, օվկիանոսյան զանազան կերակուրներով զարդարված տոնական սեղանը, որից շատ դեպքերում ո՛չ հյուրերը, ո՛չ ընտանիքի անդամները կարգին չեն էլ օգտվում։ 

Իմաստ չունի Ամանորին նման կերպ վերաբերվել, որովհետև տոնը նրա համար է, որ մենք մեզ հոգեպես բավարարված զգանք, հաղորդակցվենք միմյանց հետ»,-եզրափակում է Սվետլանա Պողոսյանը։  

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հասարակությունն ավելի ու ավելի վատ է ապրում, իսկ իշխանավորները «փթթում» են. «Փաստ» «Հայաստանը լիարժեք չի վերահսկելու ճանապարհը. իշխանությունները չեն նշում, թե կոնկրետ ինչն է լինելու Հայաստանի իրավասության ներքո». «Փաստ» Քարոզչական նախաթուղթ... զրոյական կետով «խաղաղության» մասին. «Փաստ» Պայուսակը ուսապարկին վնա՞ս է. «Փաստ» «Ծափ տվեք, արա՛...»-ից՝ «բուռն, երկարատև ծափահարություն» և «օվացիա». «Փաստ» Փաշինյանը ՀՀ կյանքի ճանապարհները տրամադրելու է Ադրբեջանին. «Փաստ» Գազ չի լինի օգոստոսի 21-ին, 22-ին և 25-ին․ հասցեներԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայ-ռուսական օրակարգի արդիական հարցերը և ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության առաջնահերթ թեմաները ՀՀ տնտեսության դրական դինամիկան ԵԱՏՄ շրջանակներում «Մենք հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր հանգչում են Պատվո բլուրում, և այդ կերպ պաշտպանում ենք մեր Հայաստանը»․ Անդրանիկ Նիկողոսյան Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Աշխարհի առաջնությանը. հայտարարությունԵրևան-Հրազդան թիվ 270 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավոր Վիճաբանություն դատարանում. ի՞նչ է եղել Այս կործանարար ընթացքը կանխելու համար պետք է օր առաջ ազատվել Նիկոլից․ Դավիթ ՀամբարձումյանՈրոշվել է 4 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. ՆԳՆ Կրթության հարցերում մասնագիտական հանրության ձայնն անտեսվում է. Ատոմ Մխիթարյան Որքան զիջումները շարունակենք, իրավիճակը վատթարանալու է. Արմեն Մանվելյան Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից Ո՞ւր է գնում Արսեն Թորոսյանը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան-Մաշտոց խաչմերուկում Նիկոլի հանձնածը ոչ այլ ինչ է, քան միջանցք. Դավիթ Սարգսյան «Սպասում ենք հարսանիքի նախապատրաստական աշխատանքներին»․ Մարիամ Ալեքսանյան Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը. հայտնի է նրա նոր պաշտոնը Հնդկաստանը հասել է 100 ԳՎտ արևային մոդուլների արտադրության հզորությունների Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ ձերբակալվել են տեղափոխվել մի խումբ երիտասարդներ ԶՊՄԿ կողմից իրականացվող սոցիալական ծրագրերից մեկով ՆյուՄեգ-ի լավագույն ընտրանին հասանելի է դառնում մեր համայնքներումԲագրատ Սրբազանը կրկին աղոթքով սկսեց դատական նիստը Երգիչ Գևորգ Գևորգյանին դանակահարած երիտասարդները հայտնաբերվել են «Ուզում եմ սիրել». Անդրեն նոր երգ է ներկայացրել Կյանքից անժամանակ հեռացել է բուժքույր Լիանա ԿիրակոսյանըԱվտոբուսների արանքում մնացած վարորդը երկրորդ անգամ է վիրահատվել Իրանի կասկածները չեն թոթափվել Կյանքից անժամանակ հեռացել է Արամե Կոստանյանը Կգնա՞ Փաշինյանը արտահերթ ընտրությունների Իդրամ Ջունիոր․ երեխայի ամենալավ ուղեկիցը Դեսպանների հավաքին ուշագրավ զարգացումներ են սպասվում Վրացի սահմանապահների «կապրիզները»՝ հայերի հանդեպ․ Վերին Լարսը հատելը դարձել է լուրջ փորձություն հայերի համար Երեխային համբուրելը դարձել է տղամարդու մահվան պատճառ․ արտառոց դեպք՝ ՀՀ մարզերից մեկում Արցախի էջը կենդանի է մեր արյան մեջ, մեր հիշողության մեջ, մեր անեծքի ու հավատքի մեջ. Հրայր ԿամենդատյանՆիկոլը կատարում է հայակործան ծրագիր. քաղաքացիՈղբերգական դեպք՝ Երևանում. մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Խաչմերուկը փակուղի է․ ինչու Վաշինգտոնի հռչակագիրը չի բերում տնտեսական օգուտ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել․ ի՞նչ իրավիճակ է ռուս-ուկրաինական ճակատում Անկում տարադրամի շուկայում. փոխարժեքն` այսօր Մշակութային կամուրջ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ ինչու է դա կարևոր Եղվարդի կամրջի հարևանությամբ «ՎԱԶ 2106»-ը բախվել է ավանակին․ վերջինը տեղում սատկել է Սեպտեմբերից կներդրվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր կարգՀայաստանին նոր քաղաքական մշակույթ և նոր առաջնորդներ են պետք. Արմեն ՄանվելյանԻշխանությունը կարողանում է իր ավերիչ արշավանքը շարունակել. Աբրահամյան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված