Ի՞նչն է եղել Մասիսում 17-ամյա երիտասարդի դաժան սպանության պատճառը
ՀասարակությունԵրեկ՝ դեկտեմբերի 23-ին, Մասիսում սպանության դեպք էր գրանցվել, սպանվել էր 17-ամյա երիտասարդ:
Tert.am-ի տեղեկություններով՝ երիտասարդների միջև վեճ է տեղի ունեցել, ինչին հաջորդել է սպանությունը: Նախ, սպանության մեջ կասկածվողը՝ Սարգիս Գ.-ն, վերցրել է ընկերոջ ոսկե շղթան: Ընկերը պարբերաբար զանգել և պահանջել է իր վզնոցի գումարը, ինչը, սակայն, Սարգիս Գ-ն չի վերադարձրել: Այնուհետև երիտասարդները պայմանավորվել են հանդիպել չգործող շինության ներսում, որտեղ վիճաբանել են, ինչից հետո, ըստ նախնական տվյալների, Սարգիս Գ.-ն դանակահարել է ընկերոջն ու հեռացել դեպքի վայրից, իսկ դանակը նետել է շինության հարակից աղբարկղը: Դանակահարության ընթացքում թեթև մարմնական վնասվածք է ստացել նաև Սարգիս Գ.-ն:
Tert.am-ի տեղեկություններով՝ նրա հեռանալուց հետո վնասվածքներ ստացած 17-ամյա երիտասարդը զանգահարել է մորը և ասել, որ Սարգիսը դանակահարել է իրեն: Մայրը հարևանի հետ ժամանել է դեպքի վայր, սակայն, երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում