Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում


«Իշ­խող քա­ղա­քա­կան ուժի իրա­վա­քա­ղա­քա­կան հա­յացք­ներն ուղղ­ված չեն պրո­ֆե­սի­ո­նալ, ան­կախ ինս­տի­տուտ­նե­րի կա­յաց­մա­նը»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարվա ընթացքում դատաիրավական համակարգի շուրջ տեղի ունեցող գործընթացները, դատավորների հասցեին հնչեցված որակումներն «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն ավելի լայն համատեքստում է դիտարկում։ 

«Խոսքը, մեծ հաշվով, վերաբերում է իրավունքի գերակայությանը։ 

Այդ գործողություններից յուրաքանչյուրը մի մեծ հարված էր տարիներ շարունակ, կաթիլ առ կաթիլ, քար առ քար կառուցված իրավունքի գերակայության շենքին։ 

Կառուցման գործընթացն, ի դեպ, հեշտ չէր, մենք իրավական բարդ ճանապարհ ենք անցել, և այդ շենքը լրջագույն հարվածներ կրեց ինչպես դատարանների մուտքերի արգելափակման, այնպես էլ երկակի ստանդարտների դրսևորումներից և այլ գործողություններից»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ռ. Մելիքյանը։ 

Ինչ վերաբերում է նշվածի վտանգները գիտակցելու խնդրին, Ռ. Մելիքյանը շեշտեց, որ իշխանությունը համասեռ չէ, և այնտեղ տարբեր մոտեցումներ կան. 

«Բայց, ցավոք, շատ հաճախ պետականության հետ կապ չունեցող մոտեցումներն են գերակայում։ Միգուցե դրա պատճառն այն է, որ այդ արժեքաբանությունը խորը դրված չէ ամենաբարձր ղեկավարության մոտ»։ 

Խոսելով բարեփոխումների գնալու, անկախ դատական համակարգ ունենալու հայտարարությունների մասին՝ մեր զրուցակիցը շեշտեց. 

«Ցավոք, չեմ կարող նշել, թե այս պահի դրությամբ իշխանությունների գործողություններն ինչ դրական արդյունքների են բերել, բայց կարող եմ ասել, որ իշխանությունների գործողությունների հետևանքով մենք այս պահին բավականին հետաքրքիր իրավիճակ ունենք. 

Սահմանադրական դատարանը, ինչոր առումով նաև ընդհանուր իրավասության դատական համակարգի առանձին ներկայացուցիչներ իրապես ապացուցեցին իրենց անկախ լինելը, ինչը հետագայի համար կարող է դրական զարգացումների նախադրյալ հանդիսանալ։ 

Բայց շեշտեմ, որ սա կատարվել է ոչ թե գործող քաղաքական իշխանությունների քաղաքականության շնորհիվ, այլ ի հեճուկս այդ քաղաքականության։ 

Ինչ վերաբերում է բարեփոխումներին, ապա շատ հետաքրքիր և տարօրինակ ձևով կտրուկ բարեփոխումների մասին քաղաքական իշխանությունները հիշում էին բացառապես այն ժամանակ, երբ դատական համակարգի կողմից իրենց համար ոչ ցանկալի որոշումներ էին ստանում։ Իսկ այն ժամանակ, երբ ստանում էին ցանկալի որոշումներ, այդ մասին մոռացվում էր։

 Դրանից կարելի է շատ տրամաբանական հետևություն անել առ այն, որ խնդիրն ամենևին բարեփոխումները չեն, այլ քաղաքական ինչինչ նպատակներ կան»։ 

Ռուբեն Մելիքյանի խոսքով, գերքաղաքականացվածությունն ակնհայտ էր նաև դատաիրավական ոլորտում, որը մի շարք դրսևորումներ ունեցավ. 

«Օրինակ՝ շատ հստակ քաղաքական հետապնդումներ այնպիսի արարքների համար, որոնք ուղղակի հանցավոր լինել չէին կարող։ Արսեն Բաբայանի, ԱԺ նախկին նախագահի մեղադրանքի նկարագրությունը ոչ թե իրավական, այլ ինքնին ուղղակի քաղաքական տեքստ էր։ 

Իսկ եթե դիտարկենք ավելի ինստիտուցիոնալ տեսանկյունից, ապա այստեղ խնդիրը շատ ավելի ցցուն է երևում։ Նշվածի վառ դրսևորումը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է։ 

Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ այդ ինստիտուտի ձևավորման նախագիծը մնացել էր դեռ նախորդ շրջանից՝ օրենքն ընդունված էր, բայց ուժի մեջ չէր մտնում։ Այդ բարձր գնահատականի արժանացած մեխանիզմի հիմքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պրոֆեսիոնալիզմի սկզբունքն էր, այսինքն, պետք է մրցույթ անցկացվեր, որի համար կարևոր երաշխիքներ էին սահմանվել։ 

Բայց այդ մեխանիզմը գործարկելու փոխարեն իշխող քաղաքական ուժը փոխեց խաղի կանոնները և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերածեց քաղաքական մարմնի»։ Նա հիշեցրեց, որ հանձնաժողովը կազմվեց ոչ թե մրցույթի, այլ քաղաքական ուժերի, կառավարության և ԲԴԽ-ի կողմից ներկայացված թեկնածուներից. 

«Այս օրինակը շատ հստակ արտահայտում է իշխող քաղաքական ուժի իրավաքաղաքական հայացքները, որոնք ուղղված չեն պրոֆեսիոնալ, անկախ ինստիտուտների կայացմանը, այլ միտված են դրանք ենթարկեցնելուն, քաղաքական օրակարգին համապատասխանեցնելուն և այսրոպեական խնդիրներ լուծելուն»։ Անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող գործընթացներին՝ Ռ. Մելիքյանը նկատեց. 

«Այս խնդիրը շատ հետաքրքիր իրավաքաղաքական դետեկտիվ է։ 

Սցենարը ևս հետաքրքիր է՝ սկսած 2018 թվականից, երբ իշխող քաղաքական ուժը ամեն ինչ արեց, որ ՍԴ-ի կազմում առկա մեկ թափուր տեղը հատկացվի իշխող քաղաքական ուժի թերևս ամենաքաղաքականացված, մասնագիտական համայնքում պրոֆեսիոնալի համբավ ունեցող անձին։ 

Իշխող քաղաքական ուժն այդ ընթացքում ուղղակի առանց պատշաճ հիմնավորումների մերժեց երկու շատ չեզոք, և նույնպես շատ բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված թեկնածուներին, և, ըստ էության, հանրապետության նախագահին պարտադրեց ԱԺ ներկայացնել հենց իրենց թեկնածուին։ Այդ ամբողջ ընթացքում՝ մինչև 2019թ. հունիսի 20-ը, որևէ մեկը ՍԴ-ի ճգնաժամի մասին չէր խոսում։

Այդ ընթացքում կար պրոֆեսիոնալ դիսկուրս, որի ժամանակ քննարկվում էր, թե որքանով է իրավաչափ մեկ թափուր հաստիքի լրացման հետ կապված գործընթացը։ 

Ի վերջո, 2019թ. հունիսին իշխող քաղաքական ուժին մի քանի ռաունդից հետո հաջողվեց ՀՀ նախագահին պարտադրել ներկայացնել իրենց նախընտրելի թեկնածուին։ 

Այդ ժամանակահատվածում որևէ մեկը ՍԴ-ի ճգնաժամի մասին չէր խոսում, ամեն ինչ նորմալ էր, Վահե Գրիգորյանն ընտրվեց ԱԺ-ի կողմից, որևէ տարօրինակ բան չկար։ 

Տարօրինակը տեղի ունեցավ Վ. Գրիգորյանի երդմնակալության օրը։ Հետաքրքիր էր նաև այն, որ առաջին անգամ երդմնակալությունը տեղի ունեցավ ոչ թե ընտրության օրը, այլ դրանից մի քանի օր անց։ 

Ի վերջո, երդմնակալության ժամանակ նա պարզապես ինքնահռչակվեց որպես ՍԴ նախագահ, ներկայացրեց մի տեսություն, որը հետագայում իրավաբանական հանրության ճնշող մեծամասնության կողմից մերժվեց»։

 Մեր զրուցակիցը նշեց, որ այդ տեսությունը իշխող քաղաքական ուժին սպասարկող իրավաբանների մի փոքր խմբակի համար հիմք հանդիսացավ, ըստ որի՝ նույն օրը բոլորը միանգամից սկսեցին խոսել ՍԴ ճգնաժամի մասին. 

«Սա էր ամեն ինչի հիմքը, որի դեպքում ամբողջ պատմությունը պարզ է դառնում։ 

Դրանից հետո, բարեբախտաբար, իրավական պետության, իրավունքի գերակայության արժեքները գնահատող տարբեր ուժերի, հասարակության՝ պրոֆեսիոնալիզմով աչքի ընկնող որոշակի շերտերի, ինչպես նաև միջազգային հանրության ներգրավման արդյունքում հնարավոր եղավ խափանել սահմանադրականության նկատմամբ առաջին ոտնձգությունը։ 

Այդ ամենից հետո այս իրավաքաղաքական դետեկտիվում անընդհատ նորանոր գլուխներ էին գրվում, որոնք պարունակում էին անձնական ճնշումներ, քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումներ ՍԴ նախագահի մերձավորների նկատմամբ և այլ դրսևորումներ։ 

Այս ամենն իրականում բավականին խորը ուսումնասիրության առարկա է դառնալու, որպեսզի մենք տեսնենք, թե ինչպես է կայանում իրավական պետությունը։ Սա իրավական պետության կայացման գործընթաց է առ այն, թե ինչպես են ինստիտուտները վաստակում իրենց անկախության համբավը։ 

Այս ամենի արդյունքում, ըստ իս, ՍԴ-ն իսկապես վաստակեց անկախության համբավը, որն անհրաժեշտ է ամեն կերպ փայփայել, որովհետև պարզագույն պետաիրավական ճշմարտություն կա, ըստ որի՝ այնտեղ, որտեղ չկան հակակշիռներ, զարգացում չկա։ 

Իսկ վերոնշյալը մեր իրավական պետության զարգացման առումով շատ կարևոր հեռանկար է ստեղծում, որի շահառուները բոլորս ենք»։ 

Խոսելով ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի անցնելու վերաբերյալ խնդրահարույց նախագծի մասին, որը դեռ չի ստորագրվել ՀՀ նախագահի կողմից, Ռ. Մելիքյանը հավելեց. 

«Արդեն իսկ բազմաթիվ մոտեցումներ կան այդ նախագծի հակասահմանադրականության կամ սահմանադրականության հետ կապված խնդիրների մասին։ 

Եթե մենք դիտարկում ենք օրենքի նախագիծն ու Վենետիկի հանձնաժողովի նկատառումները, ապա ակնհայտ է, որ էական տարբերություններ կան։

 Կարծում եմ՝ այս իրավաքաղաքական դետեկտիվը կշարունակվի նաև 2020թ.-ին»։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելուԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասինՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է
Ամենադիտված