Բացահայտվել է Նոր Խարբերդ համայնքում կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է «Խարբերդ ոչ գործվածքային ֆաբրիկա» ՓԲԸ-ից կատարված առանձնապես խոշոր չափերի գողությունը: Մեկ անձ ձերբակալվել է, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

2019թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16:50-ին, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2019 թվականի դեկտեմբերի 10-ի ժամը 15:00-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 11-ի ժամը 15:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, ապօրինի մուտք է գործել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում գտնվող «Խարբերդ ոչ գործվածքային ֆաբրիկա» ՓԲԸ-ի տարածք և հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը, ովքեր Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի բնակիչներ են՝ հայր և որդի՝ ծնված 1961 և 1994թթ., համապատասխանաբար:

Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում՝ 58-ամյա տղամարդու մասնակցությամբ՝ դեպքի վայրի զննություն, որի արդյունքում վերջինիս կողմից մատնանշված վայրում հայտնաբերվել է գողացված գումարի մեծ մասը:

Նոր Խարբերդ համայնքի 58-ամյա բնակիչը ձերբակալվել է և ցուցմունք տվել, իսկ 25-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Արցախում համապետական ընտրությունները կայանալու են մարտի 31-ին Ոստիկանությունը հայտնում է Հրազդանի նախկին քաղաքապետի ապօրինությունների բացահայտման մասին ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես խնդրում եմ ինձ հանգիստ թողեք». Սերժ Սարգսյանը՝ լրագրողներին Սոցցանցերում զինծառայողների ակտիվությունը հակառակորդին հնարավորություն է տալիս հետևելու նրանց շարժին Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մահերի շղթան շատ մտահոգիչ է. Հովհաննես Մանուկյան «Այդպիսի բան չկա, չի էլ կարող լինել».Ծառուկյանը Վանեցյանի՝ ԲՀԿ-ին միանալու մասին Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ Գեորգի Կուտոյանի հուղարկավորության արարողությունը. ՈՒՂԻՂ ԱԱԾ-ն`Ռազմիկ Աբրահամյանի եւ դատախազի հանդիպման լուրի մասին Ուկրաինայի նախագահը կրճատել է նախարարների աշխատավարձը ու հիմնավորել, որ այն պետք է համարժեք լինի երկրի սոցիալական վիճակի հետ «Միլիոններ տվե՛ք, թե չէ կարող է լավ չաշխատենք ասող նախարարներին զոռով չեն այդ պաշտոնների նշանակել» Ծաղկաձորը ԱՊՀ լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի թոփ տասնյակում է Ձեր վիճակն, առանց այն էլ, լավ չէր, ավելի եք վատթարացնում․ Մարուքյանը՝ իմքայլականներին (տեսանյութ) Սթափվել է պետք, կանգ առնել է պետք. օր առաջ. Արթուր Վանեցյան Հեռուստաընկերությունները լիցենզավորելու նախաձեռնությանը ԶԼՄ–ները պետք է միախմբվածություն ցուցաբերեն (Տեսանյութ)
Ամենաընթերցված
Սոցցանցերում զինծառայողների ակտիվությունը հակառակո... Ուկրաինայի նախագահը կրճատել է նախարարների աշխատավա... «Միլիոններ տվե՛ք, թե չէ կարող է լավ չաշխատենք ասող... Սթափվել է պետք, կանգ առնել է պետք. օր առաջ. Արթուր... Արմեն Հովհաննիսյանը սեփական կյանքով փրկեց առնվազն ... Կոտայքում ունենք դպրոցներ, որտեղ դեռեւս ջեռուցումն... «Ու էս կենդանին ոստիկան է. Ականջդ կանչի, Վլադիմիր ... Եթե կարծում եք, թե նրանք փոշմանելու են, որ արել են... Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերն... «Ո՞րն է Գեորգի Կուտոյանի մահվան ձեր վարկածը». mamu... Արթուր Վանեցյանը գրառում է արել Ինստագրամում հայտնված սպիտակ վագրը Գ. Ծառուկյանին ... Նիկոլ Փաշինյանի ասուլիսը տեղի կունենա Կապանում Ստիպված եմ հիասթափեցնել վարչապետ Փաշինյանին. Հայաս... Երևանի երկնքում արտասովոր ամպ է հայտնվել. Սուրենյա... «Իմ զգուշացումը նաեւ ՍԴ-ի շուրջ իրադարձությունների... «Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են». Նիկոլ Փ... Նախարարը՝ ծննդօգնության ծառայությունների բարեփոխու... Դեկտեմբերին «Ժպիտների քաղաք» հիմնադրամն օգնել է 91... Կոտրել են իմ ֆեյսբուքյան էջը. այս ամբողջ գործընթաց...
website by Sargssyan