ՀՀ Զինված ուժերում մարզական ակումբ կբացվի. քննարկումներ խորհրդարանական հանձնաժողովում
Հասարակություն- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Հայաստանի Զինված ուժերում կբացվի մարզակումբ, որտեղ կծառայեն նշանակալի մարզական նվաճումներ ունեցող երիտասարդները։ Այս մասին խորհրդարանի Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում, համապատասխան օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ, դեկտեմբերի 11-ին ասաց Հայաստանի պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
Նրա խոսքով՝ մշակվել են օրենսդրական փոփոխություններ, որոնցով կնախատեսվի բանակային մարզական ակումբի գործունեությունը։ «Ակումբ կզորակոչվեն նշանակալի մարզական ձեռքբերումներ ունեցող երիտասարդները»,- ասաց փոխնախարարը։ Նա նաեւ անհրաժեշտ համարեց մարզական ստորաբաժանումների ստեղծումը՝ հաշվի առնելով այն, որ որոշակի հաջողությունների հասած եւ տիտղոսակիր մարզիկները ազատվում են պարտադիր զինծառայությունից, քանի որ մարզիկ դառնալուն հարմար տարիքը համընկնում է բանակում ծառայության ժամկետին։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram