Հայաստանում «սխոդկա» նախատեսված չէ. լուրերը կեղծ են
ՀասարակությունԱյսօր «Հրապարակ» թերթը գրել էր, թե Հայաստան են ժամանել մեծ թվով «օրենքով գողեր» եւ գողականներ, որոնց մեծ մասին դիմավորել է Արտյոմ Կանեւսկոյը՝ Արթուր Հարությունյանը։
Ըստ թերթի՝ պատրաստվում են շաբաթվա վերջին մեծ հավաք անել Ծաղկաձորում եւ քննարկել հետագա անելիքները։ Բանն այն է, որ վերջերս Հայաստանի խորհրդարանն ընդունեց «գողականների» մասին հայտնի օրենքը, որի հետ ժամանած գողականները որոշել են սինխրոնիզացնել նաեւ իրենց օրենքները։